Ակոբ Ակոբով
Ակոբ Ակոբով | |
---|---|
![]() | |
Ծնած է | 15 Մայիս 1905[1][2] |
Ծննդավայր | Սլիվեն, Պուլկարիա[2][1] |
Մահացած է | 12 Մայիս 1983[1] (77 տարեկանին) |
Մահուան վայր | Դենվիլ, Մորիս շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ և Denville, Մորիս շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
Քաղաքացիութիւն |
![]() ![]() |
Ազգութիւն | Հայ[2] |
Ուսումնավայր | Քոլումպիա Համալսարան և Գեղարվեստի և ճարտարապետության ազգային ակադեմիա? |
Մասնագիտութիւն | քանդակագործ, շքանշաններ ձեւաւորող, գեղանկարիչ և արուեստագէտ |
Ակոբ Ակոբով (15 Մայիս 1905[1][2], Սլիվեն, Պուլկարիա[2][1] - 12 Մայիս 1983[1], Դենվիլ, Մորիս շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ և Denville, Մորիս շրջան, Նիւ Ճըրզի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]), հայ քանդակագործ, արձանագործ եւ մետալագործ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած 1904-ին Սլիվէնի (Պուլկարիա) մէջ ու յետոյ Վառնա հաստատուած ուր կը հետեւի պետական կիմնազիոնին եւ յետոյ կ'անցնի Ռումանիա, Հռոմ եւ Փարիզ հետեւելու համար արձանագործութեան եւ նկարչութեան: 1929-ին կը մեկնի Ամերիկա եւ կ'ընդունուի Նիւ Եորքի Գեղարուեստական Ակադեմիոյ մէջ, նշանաւոր փրոֆ. Ջարլս Քէքի մօտ: Լաւագոյն վկայականով կ'աւարտէ Ակադեմեան 1931-ին եւ փրոֆ. Քէքի օգնական կը նշանակուի Ակոբ Ակոբովի ամէնէն կարեւոր ստեղծագործութիւններն են` «Սեւ կալանաւորը Արուեստը եւ մահը», «Ակադեմիան»: Ակոբ Ակոբով դեռ Ամերիկա չգացած` Ռումանիոյ նախարարապետ Աւերեսքուի կիսանդրին շինած է, որ նախարարապետական պաշտօնական մէջ զետեղուած է: Ամերիկայի մէջ 1935-1936 տարիներու ընթացքին Ակոբով Ակոբ շինած բազմաթիւ կիսանդրիներէն նշանաւոր են նաեւ Ֆիրտուսիի, Ուիլ Րաճըրսի (տաղանդաւոր երգիծաբան) նաեւ հայ անձնաւորութեանց կիսանդրիները: Երիտասարդ արուեստագէտը մեծ ապագայ կը խոստանայ. ո՛չ թէ միայն Հայազգը այլեւ Պուլկարները կը պարծին իրմով:
Ակոբով Ս. երկրորդ քարտուղար Խորհուրդային Հայաստանի Կեդրոնական Կոմիտէի, շնորհազուրկ եղած 1937-ին։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հ․ Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Պուքրէշ 1938, Էջ 32: