Jump to content

Ալվարդ Պետրոսեան

Ալվարդ Պետրոսեան
Ծնած է 4 Հոկտեմբեր 1946(1946-10-04)
Ծննդավայր Երեւան, Խորհրդային Միութիւն
Մահացած է 10 Մարտ 2022(2022-03-10)[1] (75 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, գրագէտ, հրապարակախօս, Խմբագիր, բանասէր և գլխաւոր խմբագիր
Աշխատավայր Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե?, Նորք, Հայ Օգնութեան Միութիւն, Հայաստանի Աշխատաւորուհի և Նորք
Վարած պաշտօններ Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի պատգամաւոր
Կուսակցութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն
Ամուսին Լորենց Առուշանյան?
Ծնողներ հայր՝ Բարթուղ Պետրոսյան?

Ալվարդ Պետրոսեան (4 Հոկտեմբեր 1946(1946-10-04), Երեւան, Խորհրդային Միութիւն - 10 Մարտ 2022(2022-03-10)[1], Երեւան, Հայաստան), հայ գրող, արձակագիր, հրապարակախօս, հասարակական-քաղաքական գործիչ։ Հայաստանի մշակոյթի վաստակաւոր գործիչ, Հայաստանի Հանրապետութեան Պատուոյ շքանշանակիր, ՀՅ Դաշնակցութեան անդամ։

Կեանք եւ գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Երեւան: Շիրվանզադէի անուան դպրոցը աւարտելէ ետք, 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքը:

1969-էն 1975-ին աշխատած է Պատկերասփիւռի եւ ձայնասփիւռի պետական կոմիտէին մէջ իբրեւ խմբագիր:

1975-էն 1979-ին աշխատած է «Հայաստանի աշխատաւորուհի» ամսագիրին մէջ:

1978-էն Խորհրդային Միութեան գրողներու միութեան անդամ էր:

1980-էն 1981-ին  աշխատած է Սփիւռքահայութեան հետ մշակութային կապի կոմիտէին մէջ:

1982-էն 1990-ին` «Սովետական գրականութիւն» («Նորք») գրական-գեղարուեստական ամսագիրի գլխաւոր խմբագիրի տեղակալ:

1990-էն 1994-ին` «Առագաստ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր:

2007-էն Հայաստանի Հանրապետութեան մշակոյթի վաստակաւոր գործիչ է[2]։

Բացի իր գրական երկերէն՝ պատմուածքներ, քերթուածներ, փորձագրութիւններ, թատրերգութիւններ, որոնք ամփոփուած են 8 հատորներու մէջ, ունի նաեւ բազմատասնեակ հրապարագրական գրութիւններ ցրուած հայ մամուլի էջերուն վրայ։

Պետրոսեան վարած է նաեւ հասարակական եւ քաղաքական բուռն գործունէութիւն։ Անդամ էր Հ.Յ.Դաշնակցութեան ընդյատակեայ շրջանէն սկսեալ։ 1994-էն 1998 վարած է Հայ օգնութեան միութեան Հայաստանի շրջանային վարչութեան ատենապետութիւնը, իսկ 1998-ին ընտրուած է ՀՕՄ Կեդրոնական վարչութեան անդամ։

ՀՀ Ազգային Ժողովի պատգամաւոր էր 1999-էն 2012, Հ.Յ.Դաշնակցութեան ընտրացուցակով, եւ մաս կազմած է Ազգային ժողովի սոցիալական, առողջապահութեան և բնութեան պահպանութեան հարցերու մշտական յանձնաժողովին, ինչպէս նաեւ Մարդու իրաւունքներու պաշտպանութեան և հանրային հարցերու մշտական յանձնաժողովին[3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]