Ալիս Սափրիչ

Ալիս Սափրիչ
ֆրանսերէն՝ Alice Sapritch
Ծննդեան անուն թրք.՝ Alice Sapriç[1]
Ծնած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն
Մահացած է Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil).
Մահուան վայր Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[1]
Քաղաքացիութիւն  Ֆրանսա
Ազգութիւն Հայ[3]
Մայրենի լեզու Ֆրանսերէն
Ուսումնավայր "Cours Simon" խաղարկութեան դասեր
Մասնագիտութիւն դերասանուհի, երգչուհի, կինոդերասանուհի

Ալիս Ֆրանկիւլի[4] Սափրիչ (Ալիս Սափրիչեան, ֆրանսերէն՝ Alice Sapritch, Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Կոստանդնուպոլիս, Օսմանեան Կայսրութիւն - Lua error in Մոդուլ:Sources at line 232: bad argument #1 to 'format' (string expected, got nil)., Փարիզի 6-րդ շրջան, Փարիզ[1]), հայկական ծագումով ֆրանսացի դերասանուհի, երգչուհի։

Կենսագրական գիծեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է Կոստանդնուպոլսիոյ Օրթագիւղ թաղամասը։ Մանկութիւնը անցած է Կոստանդնուպոլսոյ մէջ։ 13 տարեկան հասակին ընտանիքին հետ մեկնած է Պրիւսել, ուր աւարտած է դպրոցը։

Ալիս մեկնած է Փարիզ, ուր թատրոնի եւ շարժանակարի մէջ խաղցած է փոքր դերեր։ Ընդունուած է «Cours Simon» թատրոն, այնուհետեւ՝ Փարիզի թատերական արուեստի ազգային բարձրագոյն ուսումնարանը։

Առաջին դերը եղած է Շէյքսփիր «Համլեթ» ներկայացման մէջ։

1950 թուականին ամուսնացած է ֆրանսացի փաստաբան, դերասանի, բեմադրիչի մը հետ (ամուսնալուծուած են 1970 թուականին)[5]։

Ժապաւէններու նախափորձը եղած է 1950 թուականին, երբ նկարահանուած է ամուսինի «Le Tampon du capiston» ժապաւէնին մէջ։

Աշխատած է Ռոպէր Օսէյնի, Ֆրանսուա Թրիւֆոյի, Ժերար Ուրիի եւ այլ բեմադրիչներու հետ։ «Ինքնահաւանը» ժապաւէինին մէջ խաղցած է յայտնի դերասաններ Իվ Մոնթանի եւ Լուի տը Ֆիւնէսի հետ։

Խաղացած է Միշէլ Ժերարի եւ Միշէլ Կալապրււի խումբերուն մէջ։ 1950-1989 թուականներոըն խաղցած է շուրջ 70 դերեր։

Կեանքի վերջին տարիներուն մարմնաւորած է սրտայոյզ դերեր։ Վերջին անգամ բեմ բարձրացած է 1989 թուականին Քաթարինա Մետիչիի դերով։

Իբրեւ երգչուհի ձայնագրած է ձայնասկաւառակներ, գրած է ինքնակենսագրական գիրքեր եւ 1 վէպ, հանդէս եկած է ռատիոյով[6]։

Սերտ կապ հաստատած է Ֆրանսայի հայկական գաղութին հետ, աշխոյժ մասնակցած է անոր գործունէութեան[7][8]։

Մրցանակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • 7 d'Or-ի «Լաւագոյն կատակերգական դերասանուհի» մրցանակ («L'Affaire Marie Besnard» ժապաւէնի դերակատարման համար), 1986։

Մահը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մահացած է 1990 թուականին Փարիզ։ Թաղուած է Փեր Լաշեզ գերեզմանատան մէջ։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Fichier des personnes décédées
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. Krikorian A., Heratchian H. Le dictionnaire biographique: Arméniens d'hier et d'aujourd'huiMaisons-Alfort: 2021. — P. 490–491. — ISBN 978-2-905686-93-0
  4. Saratikyan Shushan։ «Մեծանուն Հայեր»։ www.haymard.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-02-26-ին։ արտագրուած է՝ 2016-07-29 
  5. «Témoins en relation avec l'assassinat de Robert Denoël: Guillaume Hanoteau»։ www.thyssens.com։ արտագրուած է՝ 2016-07-29 
  6. «Alice Sapritch, Biographie»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-18-ին։ արտագրուած է՝ 2016-07-29 
  7. Baghdasaryan Aram։ «AV Production - Ալիս Սափրիչ»։ avproduction.am։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-01-19-ին։ արտագրուած է՝ 2016-07-29 
  8. «Alice Sapritch»։ Evene.fr։ արտագրուած է՝ 2016-07-29