Ալէք Ենիգոմշեան
Ալէք Ենիգոմշեան | |
---|---|
| |
Ծնած է | 6 Փետրուար 1955 (65 տարեկան) |
Ծննդավայր | Պէյրութ, Լիբանան |
Քաղաքացիութիւն |
![]() |
Ազգութիւն | Հայ |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Ալէքսանդր Ենիգոմշեան (յայտնի նաեւ Ալէք Ենիգոմշեան, 6 Փետրուար 1955, Պէյրութ, Լիբանան), հայ քաղաքական գործիչ, «Միացում» նախաձեռնութեան հիմնադիր, «Մոնթէ Մելքոնեան» հասարակական կազմակերպութեան տնօրէն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Առաւել յայտնի է 3 Հոկտեմբեր 1980-ին Ժնէւի հուրանոցի ռմբակոծմանը իր մասնակցութեամբ, երբ նռնակը, որ ան պատրաստած էր Սուզի Մահսերեճեանի հետ ժամանակէն շուտ պայթեցաւ, անիկա դարձնելով կոյր և կտրելով անոր ձախ ձեռքը։ Ենիգոմշեանը և ԱՄՆ քաղաքացի Մահսերեճեանը բռնուեցան։ Ենիգոմշեանը մեղադրուած է անօրինական պայթուցիկ սարք պահելու համար, դատապարտուած է պայմանական 18 ամսուայ ազատագրկման և Շվեյցարիայի վտարման։ Այս բանտարկութիւններէն ետք ԱՍԱԼԱ-ն աշխուժացուց իր գործողութիւնները՝ պահանջելով բանտարկեալներէն ազատ արձակում, որ շուտով իրականութիւն դարձաւ։ Ալէք Ենիգոմշեանը նախախորհրդարանի անդամ է, իր ելոյթներուն կը հորդորէ դուրսի հայութեան վերադառնալ Հայրենիք[1][2]։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Partisan of Armenian Terrorist Group Convicted On Explosives Charge. The Associated Press, February 9, 1981.
- ↑ Avowed Terrorist Convicted On Illegal-explosives Charge. Lakeland Ledger, February 10, 1981