Աթանաս Տիրոյեան
Արտաքին տեսք
| Աթանաս Տիրոյեան | |
|---|---|
| Ծնած է | 22 Նոյեմբեր 1857[1] |
| Ծննդավայր | Կարին, Օսմանեան Կայսրութիւն[1] |
| Մահացած է | 1 Սեպտեմբեր 1926[1] (68 տարեկանին) |
| Մահուան վայր | Վենետիկ, Իտալիա[1] |
| Ազգութիւն | Հայ[1] |
| Մասնագիտութիւն | լեզուաբան |
Հայր Աթանաս Վրդ․ Տիրոյեան (22 Նոյեմբեր 1857[1], Կարին, Օսմանեան Կայսրութիւն[1] - 1 Սեպտեմբեր 1926[1], Վենետիկ, Իտալիա[1]), հայ բանասէր‚ թարգմանիչ: Վենետիկի Մխիթարեան միաբանութեան անդամ։
Կենսագրական գխծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շուրջ կէս դար վարած է կրթական, քարոզչական եւ տնտեսական պաշտօններ՝ Վենետիկի, Պարսկաստանի, Թուրքիոյ եւ Հունգարիոյ մէջ։ Եղած է Վենետիկի միաբանութեան տպարանապետ, «Բազմավէպի» խմբագիր։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուշագրաւ են հետեւեալ աշխատութիւնները.
- «Հայկական սղագրութիւն ըստ դրութեան Փ. Ք. Կապելսպէրկերի» (Վենետիկ, 1888),
- «Վեցօրեայք», Գէորգ Պիսիդ (Վենետիկ, 1900)[2],
- «Քերականութիւն հայերէն-իտալերէն. Աշխարհաբարը իտալացւոց սորվեցնելու համար» (Վենետիկ, 1902),
- «Քերականութիւնք հայ-իտալերէն, Գրաբարը իտալացւոց սորվեցնելու համար» (Վենետիկ, 1902),
- «Ս. Դոմինիկ կղզւոյն գերին» Ճիամպաթթիսթա Քոլայաննի (Վենետիկ, 1905),
- «Հանրագրութիւն‚ որ է համազգային գրութեան նոր ոճ մը» (Վենետիկ‚ 1907),
- «Սանդուխտ համբերատար. Նեկտառինէ արդարասէր» (Վենետիկ, 1909),
- «Ազատումն Երուսաղէմի» (դիւցազներգութիւն) (Վենետիկ, 1912), «Արուեստ տաղաչափութեան) - Համառօտ դասագիրք, (Վենետիկ, 1913, 1920),
- «Հայերէն քերականութիւն աշխարհաբար լեզուի» Երրորդ տարի (Վենետիկ, 1929),
- «Դանտէ Ալիգիէրի, Արքայութիւն» (Վենետիկ, 1930). «Խաղամոլ. Թատրերգութիւն հինգ հանդէսով» (Վենետիկ (1895, 1906, 1934),
- «Երկու ծայրայեղներ» (Ծիծաղաշարժ զաւեշտ մէկ արարով) (Վենետիկ, 1906),
- «Որդիական սէր. Թատրերգութիւն երեք հանդիսով» (Վենետիկ, 1908),
- «Սիմոն տասնապետը». Թատրերգութիւն հինգ հանդէսով, Տիվմանուար; Տեննըրի (Վենետիկ, 1908),
- «Երեք զաւեշտներ» (Վենետիկ, 1932)[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1986. — հատոր 12. — է. 19.
- ↑ «Վեցօրեայք | WorldCat.org»։ www.worldcat.org։ արտագրուած է՝ 2022-12-19
- ↑ «ՆԱՄԱԿԱՆԻ - Մխիթարեան Միաբանութեան անդամներ»։ digilib.aua.am։ արտագրուած է՝ 2022-12-19