Ազարիա Ա. Ջուղայեցի

Ազարիա Ա. Ջուղայեցի
Ծնած է 1563
Ծննդավայր Շահկերտ
Մահացած է 2 Յունիս 1601(1601-06-02)
Մահուան վայր Սիս
Ազգութիւն Հայ[1]
Մասնագիտութիւն հոգեւորական, քերական
Աշխատավայր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւն[1]
Վարած պաշտօններ Կիլիկիոյ կաթողիկոս, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք? եւ Կիլիկիոյ կաթողիկոս

Ազարիա Ա. Ջուղայեցի (1563, Շահկերտ - 2 Յունիս 1601(1601-06-02), Սիս[2]), Սիսի կաթողիկոս։

Սիսի կաթողիկոս ընտրուած՝ 1584-ին, սակայն միեւնոյն թուականին եկեղեցւոյ մէջ պատահած խռովութիւններու հետեւանքով, նորընտիր կաթողիկոսը, կը ստիպուի ձգել Սիսը, իր աթոռը զիջելով հակառակորդ՝ Տիրատուր Ա. Սսեցիին։ Ապա կը վերադառնայ Կ. Պոլիս, ուր կ'ընտրուի Հայոց Պատրիարք։

Սակայն 1591-92-ին, հազիւ մէկ տարուան պատրիարք, կը զիջի կիլիկեցիներուն թախանձանքին եւ կը վերադառնայ Սիս, ուր տակաւին կը շարունակուէին խռովութիւնները։ Կը վախճանի 2 Յունիս 1601-ին՝ Սիսի մէջ։

Գրած է «Մեկնութիւն Քերականութեան» աշխատութիւնը։ Կ'ենթադրուի, որ Ազարիա Ջուղայեցին նաեւ ԺԶ.-ԻԲ. դարերու յայտնի տաղերգուն է, որուն առաւել ուշագրաւ գործերէն է «Տաղ Վասն Գինւոյ յԱզւսրիայէ ասացեալ» երկը[3]։

Ծանօթագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Սրբոց Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին. Հալէպահայուն Բերդ Ամրոցը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (hyw)։ 2019-04-08։ արտագրուած է՝ 2020-07-02 
  3. «Anunner.com - AZARIA JUXAYECI (Azaria A) / ԱԶԱՐԻԱ ՋՈՒՂԱՅԵՑԻ (Ազարիա Ա)»։ www.anunner.com (հայերեն)։ արտագրուած է՝ 2020-07-02