Աբովեան (քաղաք)

Jump to navigation Jump to search
Քաղաք
Աբովեան
Abovyan town general view.jpg
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Մարզ Կոտայքի
Մայրաքաղաքն է Աբովյանի շրջան
Կարապետ Գուլոյան
Հիմնադրուած է 1963 թ.
Առաջին հիշատակում 13. century
Մակերես 7 կմ²
ԲԾՄ 1450 մետր
Պաշտօնական լեզու հայերէն
Բնակչութիւն 44 400 մարդ (2015)
Ազգային կազմ հայեր, ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ
Ժամային գօտի UTC+04:00
Հեռախոսային կոդ +374 (222)
Պաշտօնական կայք abovyan.am

Աբովեան, քաղաք Հայաստանի Կոտայքի մարզին մէջ։

Աշխարհագրություն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քաղաքը կը գտնուի ծովի մակերեւոյթէն 1360 մ բարձրութեան վրայ։ Հեռաւորութիւնը Երևանէն՝ 10 քմ է դէպի հիւսիս-արեւելք եւ մարզի կեդրոն Հրազդանէն՝ 36 քմ դէպի Հարաւ-արեւելք։

Կը համարուի Երևան քաղաքի արբանեակը։ Աբովեան քաղաքով կ'անցնի Երեւանը հանրապետութեան Հիւսիս-արեւելեան մասին կապող ճանապարհը, իրար կապելով Երևան, Աշտարակ, Հրագդան քաղաքները եւ շրջանի գիւղերը տանող խճուղիները։ Աբովեան քաղաքը կը գտնուի Երևան–Սեւան երկաթուղիի յատման վայրին վրայ։ Այս պատճառով ալ Աբովեանը երբեմն կ'անուանուի Երեւանի «հիւսիսային դուռը»։

Պատմութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Աբովեան քաղաքին գտնուած վայրը բնակավայր է եղած հնագույն ժամանակներեն։ Այստեղ հայտնաբերուած են Արգիշտի Ա (մ.թ.ա. VIII դ.) սեպագիր արձանագրութիւն, քաղաքի հարավային մասում կա մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի կիկլոպեան ամրոց, բնակատեղի և դամբարաններ։ Քաղաքի եզրին են կը գտնուին «Էլառ-Դարանի» ամրոցը (մ.թ.ա. 3-րդ-1-ին հզմ.) և Սուրբ Ստեփանոս եկեղեցին (Ուրուբա, Դարանի, Էլար)։

Մինչեւ 1961 թ.կը կոչվէ Էլար. վերանուանուած են ի պատիւ Խաչատուր Աբովեանի։ Քաղաք է 1963 թ.-էն։ Նախաուրարտական ժամանակաշրջանին կոչուած էԴարանի[1]։

Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Բնակչութեան մի մասը եկած է Իրանից 1960-70-ական թթ։ 1973 թ.-ի դրութեամբ ունէր 28 500 բնակիչ՝ հայեր, նաեւ ռուսեր, ուկրանացիներ։ Բնակչութեան մօտ մէկ երրորդը հայրենադարձներ են, գլխաւորապէս՝ Իրանէն եւ Սուրիայէն։

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1973 1976 1989 2001 2004
Բնակիչ 360 548 897 1024 2 289 14 700 28 500 38 400 58 671 44 596 44 800

Ըստ 2009 թ. մարդահամարի տուեալներուն, քաղաքին բնակչութիւնը կը կազմէ 46000՝ նուազելով 44800-ից (2004 թ. մարդահամար)[2]։

Տնտեսութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խորհրդային տարիներուն Աբովեան քաղաքը Հայաստանի ամենաարագ աճող քաղաքն էր (1963–1973 թթ.-ին բնակչութիւնն աւելցած է 15 անգամ), արդիւնաբերական կարեւոր կետրոն։ Արդիւնաբերական արտադրանքի կեսից ավելին տալիս է ոչ մետաղատար ճշգրիտ մեքենաշինութիււնը, մօտ մէկ քառորդը՝ շինանիւթերի, 10% սննդի արդյունաբերութիււնը։ Կը զարգանար էլեկտրոնաին սարքաշինութեունը։ Կարեւոր ձեռնարկութիււննէր էին նաեւ ppերկաթբետոն կառուցվածքների գործարանը, շինարարական իրերի կոմբինատը, կահույքի ֆաբրիկան։ Կը գործէր նաեւ միութենական նշանակութեան արդյունաբերական ձեռնարկութեուննէր, ադոնց մէջ գային նաեւ կենսաքիմիական պատրաստուկնէրի գործարանը։

Աբովեան քաղաքը սերտօրէն կապուած է Երեւանի հետ, կը կատարէ քաղաք-արբանեակի դեր, միաժամանակ Երեւանի հյիւսիս-արեւելեան մերձքաղաքաին գիւղատնտեսական գօտիին կենտրոնն է (մսա-կաթնաին և բանջարաբուծական խորհրդային տնտեսութիւնը)։ Արագ թափով կը զարգանայ բնակարանային շինարարութիւնը։ Բնակելի տարածութիւնը 1973-ի սկզբին շուրջ 264 հզ. մ2 էր։

1986 թ.-ի դրութեամբ քաղաքի հիւսիս-արեւմտեան հարթ մասում արդիւնաբերական շրջանն է գտնվում, որը խճուղով կը բաժանե դեպի արեւելք ընկած կենտրոնից։ Հարավում բնակէլի շրջանը կը կազմվէ է երկու, Արեւելքում՝ երեք, Հիւսիսում՝ մեկ միկրոշրջանից։ Կը կառուցուին են 14—18 հարկանի շենքեր, որոնք հնարավորութիւն կու տան կրճատել կառուցապատման մակերեսը՝ կը տրամադրէ այն կանաչապատմանը և ջրավազաններին։ Բնակելի տարածքին շուրջը ստեղծուած են հանգիստի,իսկ որոշ մասերուն՝ անտառապատ գօտիներ։ Աբովեան քաղաքը կը կառուցապատվի ժամանակակից քաղաքաշինութեան կանոններով, ունի մեծ փողոցներ, ջրմուղ-կոյուղի, գազամուղ, հեռախօսաին ցանց։ Քաղաքին գլխաւոր հատակագծով (1963) նախատեսոււած է բնակչության ավելացում մինչեւ 60 000 (1980)։ Աբովեանում հայտնաբերւած են մ.թ.ա. III — II հազարամեակներու բնակատեղինքր և դամբարաններ։

Քոյր քաղաքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Հ.Ղ.Գրգեարեան, Ն.Մ. արությունեան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երեւան: «Լույս»։ էջ էջ 8 
  2. Աբովյան քաղաք