Սիտնիի օփերային թատրոն
Սիտնիի օփերային թատրոն (անգլերէն՝ Sydney Opera House), բազում գործառոյթներու երաժշտական թատրոն Աւստրալիոյ Նոր Հարաւային Ուելս նահանգի Սիտնի քաղաքին մէջ։ Աշխարհի ամենայայտնի կոթողներէն է, կը հանդիսանայ Աւստրալիոյ խորհրդանիշը։ 2007 թուականի 28 Յունիս-էն Սիտնիի օփերային թատրոնը ընդգրկուեր է ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ[1]։
Ճարտարապետութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նախագծած է դանիացի ճարտարապետ (Jørn Utzon) Ճորն Ութցընի կողմէ, որ առաջին մրցանակակիրն էր 1950-ականներուն յայտարարուած միջազգային մրցոյթին։ Բացուած է 20 Հոկտեմբեր 1973 թուականին[2]։ Նախագիծին համար (Jørn Utzon) Ճորն Ութցընը 2003 թուականին արժանացեր է (Pritzker Architecture Prize) Փրիցքերեան Ճարտարապետութիւն մրցանակին (Pritzker Prize)։ Թատրոնը կառուցուեր է 14 տարուայ ընթացքին, արժէքը կազմեր է 102 միլլիոն տոլար։
Սիտնիի օփերային թատրոնի շէնքը կառուցուեր է էքսփրեսիոնիզմի ոճով՝ միախառնուած արմատական եւ նորարարական տարրերով։ Կառոյցը կը զբաղեցնէ 2,2 հեքթար տարածք[3], երկարութիւնը 185 մեթր է, առաւելագոյն լայնութիւնը՝ 120 մեթր։ Շէնքը կը կշռէ 161.000 թոն, յենած՝ 580 սիւներու վրայ, որոնք կը գտնուին ջուրի մէջ՝ ծովի մակերեսէն 25 մեթր խորութեան վրայ։ Շինութեան ուժանիւթի օգտագործումը համարժէք է 25 000 բնակչութիւն ունեցող քաղաքի ուժանիւթի սպառման։ Ուժանիւթը կը բաշխուի 645 քմ մալուխներով[4]։ Շինութեան առագաստանման տանիքը կազմուած է 2 194 պատրաստի հատուածներէ, բարձրութիւնը 67 մեթր է, կը կշռէ աւելի քան 27 թոն, կառոյցը կը պահեն 350 քմ երկարութեամբ պողպատէ ճոպանուղիները։
Ներկայացումներու սրահներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օփերային թատրոնի շէնքին մէջ կան հետեւեալ ներկայացումներու սրահները[5]։
- Համերգասրահ, նստատեղ՝ 2,679, կը համարուի Սիտնիի սիմֆոնիք նուագախումբի կեդրոնը, կ'օգտագործուի նաեւ այլ մեծաթիւ համերգներու ժամանակ[6]
- Joan Sutherland թատրոն, նախաբեմային թատրոն 1,507 նստատեղով[7], Աւստրալիոյ օփերայի եւ Պալեթի թատրոնի կեդրոնն է: Մինչեւ 2012 թուականի Հոկտեմբեր 16-ը յայտնի էր որպէս օփերային թատրոն[8]
- Թատերական թատրոն։ նախաբեմային թատրոն՝ 544 նստատեղով, կ'օգտագործուի Սիտնիի թատրոն կազմակերպութեան եւ պարային, թատերական բեմադրիչներու կողմէ
- Playhouse, ետնաբեմով թատրոն՝ 398 նստատեղով
- Տաղաւար studio Սթուտիօ, 400 հոգի տարողութեամբ տարածք
- Utzon Room, փոքրիկ բազմակի օգտագործման վայր, ունի 210 անձ տեղաւորելու հնարաւորութիւն
- Ձայնագրման տաղաւար studio
- Outdoor Forecourt, բացօթեայ տարածք, բազմակի հնարաւորութիւններով բացօթեայ վայր
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Braithwaite David (հունիսի 28, 2007)։ «Opera House wins top status»։ The Sydney Morning Herald։ արտագրուած է՝ հունիսի 28, 2007
- ↑ «Sydney Opera House history»։ Sydney Opera House Official Site
- ↑ Н. А. Ионина 100 великих чудес света. — М.: Вече, 2001. — С. 510—514.
- ↑ «Сиднейская опера: театр, плывущий под парусами»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-12-30-ին։ արտագրուած է՝ 2020-08-02
- ↑ «Sydney Opera House venues»։ sydneyoperahouse.com։ արտագրուած է՝ Ապրիլի 13, 2015
- ↑ Sydney Opera House Grand Organ specification
- ↑ [1] JST Technical Specifications as of Jan 2013, p. 5
- ↑ «Opera House theatre to be renamed after Sutherland»։ Australian Broadcasting Corporation։ հոկտեմբերի 17, 2012։ արտագրուած է՝ հոկտեմբերի 19, 2012
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- sydney opera house website
- World heritage listing for Sydney Opera House At unesco.org, 2007
- Photographs of the construction Archived 2006-08-24 at the Wayback Machine.
- Competition drawings submitted by Jørn Utzon to the Opera House Committee
- Wolanski Foundation's annotated bibliography of sources on Sydney Opera House
- Architect Matt Taylor's response to the building
- Listen to an excerpt from the 'Sydney Opera House Opening Concert' and read more about it on australianscreen online
- The Edge of the Possible Documentary film with Jørn Utzon at filmartmedia.com, 21 September 2011
- Autopsy On a Dream – the making of the Sydney Opera House at Australian Broadcasting Corporation 17 October 2013
- Timeline: 40 years of the Sydney Opera House at Australian Broadcasting Corporation 22 October 2013