Սիտնիի օփերային թատրոն

Picto infobox masks.png
Սիտնիի օփերային թատրոն
The Sydney Opera House
Գտնվելու վայրը Սիտնի, Աւստրալիա
Կայք
Sydney Opera House Վիքիպահեստում

Սիտնիի օփերային թատրոն (անգլերէն՝ Sydney Opera House), բազում գործառոյթներու երաժշտական թատրոն Աւստրալիայի Նոր Հարաւային Ուելս նահանգի Սիտնի քաղաքի մէջ։ Աշխարհի ամենայայտնի կոթողներէն է, կը հանդիսանայ Աւստրալիայի խորհրդանիշը։ 2007 թուականի 28 Յունիս-էն Սիտնիի օփերային թատրոնը ընդգրկուեր է ԵՈՒՆԵՍՔՕհամաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ[1]։

Ճարտարապետութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Նախագծած է դանիացի ճարտարապետ (Jørn Utzon) Ճորն Ութցընի կողմէ, որ յաղթած էր 1950-ականներուն յայտարարուած միջազգային մրցոյթին։ Բացուած է 20 Հոկտեմբեր 1973 թուականին[2]։ Նախագիծի համար (Jørn Utzon) Ճորն Ութցընը 2003 թուականին արժանացեր է (Pritzker Architecture Prize) Փրիցքերեան Ճարտարապետութիւն մրցանակի (Pritzker Prize)։ Թատրոնը կառուցուեր է 14 տարուայ մէջ, արժէքը կազմեր է 102 միլլիոն տոլար։

Sydney Opera House - Dec 2008.jpg

Սիտնիի օփերային թատրոնի շէնքը կառուցուել է էքսփրեսիոնիզմի ոճով՝ միախառնուած արմատական եւ նորարարական տարրերով։ Շինութիւնը կը զբաղեցնէ 2,2 հեքթար տարածք[3], երկարութիւնը 185 մեթր է, առաւելագոյն լայնութիւնը՝ 120 մեթր։ Շէնքը կը կշռէ 161.000 թոն, յենուած է 580 սիւներու վրայ, որոնք կը գտնուին ջուրի մէջ՝ ծովի մակարդակէն 25 մեթր խորութեան վրայ։ Շինութեան Ուժանիւթի օգտագործումը համարժէք է 25 000 բնակչութիւն ունեցող քաղաքի Ուժանիւթի սպառմանը։ Ուժանիւթը կը բաշխուի 645 քմ մալուխներով[4]։ Շինութեան առագաստանման տանիքը կազմուած է 2 194 պատրաստի հատուածներէն, բարձրութիւնը 67 մեթր է, կը կշռէ աւելի քան 27 թոն, կառոյցը կը պահեն 350 քմ երկարութեամբ պողպատէ ճոպանուղիները։

Ներկայացումներու սրահներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Օփերային թատրոնի շէնքին մէջ կան հետեւեալ ներկայացումներու սրահները[5]։

  • Համերգասրահ, նստատեղ՝ 2,679, կը համարուի Սիտնիի սիմֆոնիք նուագախումբի կեդրոնը, կ'օգտագործուի լնաեւ այլ մեծաթիւ համերգներու ժամանակ[6]
  • Joan Sutherland թատրոն, նախաբեմային թատրոն 1,507 նստատեղով[7], Աւստրալիայի օփերայի եւ Պալեթի թատրոնի կեդրոնն է, մինչեւ 2012 թուականի Հոկտեմբեր 16-ը յայտնի էր որպէս Օփերային թատրոն[8]
  • Թատերական թատրոն։ նախաբեմայի թատրոն 544 նստատեղով, կ'օգտագործուի Սիտնիի թատրոն կազմակերպութեան կողմէ, ինչպէս նաեւ պարային, թատերական բեմադրիչներու կողմէ
  • Playhouse, ետնաբեմով թատրոն՝ 398 նստատեղով
  • Տաղաւար studio Սթուտիօ, 400 հոգի տարողութեամբ տարածք
  • Utzon Room, փոքրիկ բազմակի օգտագործման վայր, ունի 210 անձ տեղաւորելու հնարաւորութիւն
  • Ձայնագրման տաղաւար studio
  • Outdoor Forecourt, բացօթեայ տարածք, բազմակի հնարաւորութիւններով բացօթեայ վայր
Համերգասրահի ներքին տեսքը

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Braithwaite David (հունիսի 28, 2007)։ «Opera House wins top status»։ The Sydney Morning Herald։ արտագրուած է՝ հունիսի 28, 2007 
  2. «Sydney Opera House history»։ Sydney Opera House Official Site 
  3. Н. А. Ионина 100 великих чудес света. — М.: Вече, 2001. — С. 510—514.
  4. Сиднейская опера: театр, плывущий под парусами
  5. «Sydney Opera House venues»։ sydneyoperahouse.com։ արտագրուած է՝ Ապրիլի 13, 2015 
  6. Sydney Opera House Grand Organ specification
  7. [1] JST Technical Specifications as of Jan 2013, p. 5
  8. «Opera House theatre to be renamed after Sutherland»։ Australian Broadcasting Corporation։ հոկտեմբերի 17, 2012։ արտագրուած է՝ հոկտեմբերի 19, 2012 

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]