Ուիլիըմ Փրեսքոթ
Ուիլիըմ Փրեսքոթ | |
---|---|
| |
Ծնած է | 4 Մայիս 1796 |
Ծննդեան վայր | Սեյլըմ, Մասսաչուսեթս |
Մահացած է | 28 Յունուար 1859 |
Մահուան վայր | Պոսթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
Մահուան պատճառ | Կաթված? |
Գերեզման | Մաունթ Օբերն գերեզմանատուն[2] |
Քաղաքացիութիւն | ԱՄՆ |
Գործունէութեան ոլորտ | պատմութիւն |
Կրթութիւն |
Հարուըրտ Համալսարան Հարուարտ քոլեճ |
Կոչում | պատմաբան, գրող եւ իրաւաբան |
Տիրապետած լեզուներ | անգլերէն |
Անդամակցութիւն |
Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան ակադեմիա, Փրուսիայի գիտութիւններու ակադեմիա, Phi Beta Kappa եւ Ամերիկայի հնավաճառութեան միութիւն Ալմա մաթեր Հարվըրտի համալսարան |
Պարգեւներ եւ մրցանակներ | Ամերիկայի արուեստներու եւ գիտութիւններու ակադեմիոյ անդամ, |
Ամուսին | Սիւզըն Էյմոր |
Ծնողներ | հայր՝ William Prescott, Jr.?[3], մայր՝ Catherine Greene Prescott?[3] |
Երեխաներ | Elizabeth Lawrence?[3] |
Ստորագրութիւն |
Ուիլիըմ Փրեսքոթ (անգլերէն՝ William Hickling Prescott, ամերիկացի պատմաբան, Սպանիայի պատմութեան XV-XVI 15-16-րդ դդ. աշխատութիւններու հեղինակ:
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուիլիըմ Փրեսքոթը ծնած է Սեյլըմ, ծնողներու՝ Ուիլիըմ Փրեսքոթ Կրտսերի ծերակուտական եւ Քեթրին Կրին Հիքլինկի առաջնէկն է: Ուիլիըմէն բացի՝ ծնողներն ունեցեր են եւս վեց զաւակ, որոնցմէ չորսը մահացեր են մանուկ տարիքին: Ուիլիըմի պապը՝ Ուիլիըմ Փրեսքոթը (1726-1795), ԱՄՆ ԱՄՆ անկախութեան համար մղուած պատերազմի հերոսներէն է: Ղեկավարեր է Պանքըր-Հիլլի ապստամբութիւնը եւ այստեղ ալ կրթութիւն ստացեր է եպիսկոպոսական Սուրբ Երրորդութիւն եկեղեցւոյ վանահայր դոկտոր Ճոն Կարտների քով:
Կրթութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1811 թուականի Օգոստոսին Ուիլիըմ Փրեսքոթը ընդունուեր է Հարվըրտի քոլէճի իրաւաբանական կաճառի երկրորդ դասընթացի շրջանը: Դժբախտ պատահարի հետեւանքով կորսնցուցած է մէկ աչքի տեսողութիւնը, ինչ որ ամբողջ կեանքին մէջ հետապնդեր է զինք: Ծանրաբեռնուած աշխատանքը յանգեցուցած է տեսողութեան ի սպառ կորստին։ Ուիլիըմ Փրեսքոթն ստիպուած եղեր է օգտուիլ ընթերցողներու ծառայութիւնէն, իսկ իր գիրքերը գրած է յատուկ շրջանակով տողացոյցի միջոցով. միաժամանակ ան զարգացուցած է գերմարդկային ընդունակութիւններ՝ կարողանալով բնագիրէն անգիր յիշել եւ վերարտադրել աւելի քան 60 էջ: 1814 թուականին աւարտեր է համալսարանը, որմէ յետոյ 1816-1817 թուականներուն ճամբորդեր է Եւրոպա, եղած է Անգլիա, Ֆրանսա, Իտալիա:
1820 թուականին Ուիլիըմ Փրեսքոթն ամուսնացեր է Սիւզըն Էյմորիի հետ, անոնք ունեցեր են չորս զաւակ: Ամուսնութիւնէն յետոյ որոշեր է նուիրուիլ գրականութեանը:
Ստեղծագործութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին յօդուածներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1821 թուականին Ուիլիըմ Փրեսքոթը North American Review պարբերականին մէջ հրապարակեր է [[Ճորճ Պայրըն|լորտ Պայրըն]]ի նամակներու համառօտ ակնարկը, որը հասցէագրուած էր Հռոմի պապին: Սկիզբը Ուիլիըմ Փրեսքոթը ցանկացեր է նուիրուիլ իտալական գրականութեանը, սակայն, Ճորճ Թիքնորի (անգլերէն՝ George Ticknor) հետ ընկերութեան շնորհիւ սկսեր է ուսումնասիրել Սպանիայի եւ Լատինական Ամերիկայի պատմութիւնը: Աւելի ուշ Թիքնորը դարձեր է Փրեսքոթի կենսագիրը եւ գրած է «Ուիլիըմ Հիքլինկ Փրեսքոթի կեանքը» (անգլերէն՝ The life of William Hikcling Prescott ) գիրքը, որը հրատարակուեր է Պոսթընի մէջ, 1864 թուական եւ վերահրատարակուեր է 1875 թուականին:
Պատմական աշխատութիւններ: Վախճան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1837 թուականին լոյս տեսեր է «Ֆերտինանտի եւ Իզապէլլայի պատմութիւնը» (անգլերէն՝ History of Ferdinand and Isabella)՝ Ուիլիըմ Փրեսքոթի տասնամեայ աշխատանքի արդիւնքը։ Որմէ յեոյ ան յայտնի դարձեր է որպէս պատմաբան եւ ճանաչման արժանացեր է ընթերցողներու կողմէն: 1843 թոպականին լոյս տեսեր է «Մեքսիկայի նուաճման պատմութիւնը» (գրուած է Սպանացի պատմաբան Փասքալ տե Կայանկոսա Արսէի աջակցութեամբ) եւ 1847 թուականին՝ «Փերուի նուաճման պատմութիւնը»: Անոր վերջին աշխատութիւնը՝ «Ֆիլիփ II-ի պատմութիւնը», մնացեր է անաւարտ (հատոր I եւ II 1855 թուական, հատոր III 1858 թուական): 1858 թուականին Ուիլիըմ Փրեսքոթը կաթոպածահար եղեր է, իսկ մէկ տարի անց պատահած երկրորդ կաթուածը դարձեր է իր մահուան պատճառը:
1859 թուականին լոյս տեսեր են իր՝ տակաւին անտիպ կենսագրական նիւթերը եւ նամակագրութիւնը:
1870-1874 թուականներուն Ճ. Քիրքի (J. F. Kirk) խմբագրութեամբ 16 հատորով լոյս տեսեր է Ուիլիըմ Փրեսքոթի երկերու լիակատար ժողովածուն: Հետագային ժողովածուն վերամշակեր է Ու. Մունրոն (W. H. Munro) եւ 1904 թուականին լոյս տեսեր է 22 հատորով, վերահրատարակուեր՝ 1968 թուականին: Ուիլիըմ Փրեսքոթի Նամակաները ժողվեր է Ռոճըր Ուոլքոթը (Roger Wolcott) (1925 թվական), իսկ Գեղարուեստական գրառումները՝ Հարվի Կարտիները (C. Harvey Gardiner) (1961 թուական):
Անոր գիրքերը թարգմանուեր են բազմաթիւ լեզուներով եւ 19-րդ դարուն մեծ ճանաչում վայելած են:
Գիտական ժառանգութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ուիլիըմ Փրեսքոթը XIX 19-րդ դարու դրապաշտ պատմագրութեան դասական ներկայացուցիչ է: Ան ձգտեր է ստեղծել պատմա-դիւցազներգական աշխատութիւններ: Ուիլիըմ Փրեսքոթը գիտական շրջանառութեան մեջ դրած է սպանական արխիւի մինչեւ այդ անյայտ փաստաթուղթեր: Անոր ճանաչման գործին մեծ դերակատարում ունեցեր է կուրութեան փաստը: Ուիլիըմ Փրեսքոթի աշխատութիւնները ոգեւորեր են ամերիկացի երկաթուղային մագնատ Էտուարտ Այերին (1841-1927): Ան սկսեր է հաւաքել հնդկական մշակոյթի եւ գրականութեան մեծ հաւաքածոյ, որոնց մէջ կային գաղութային շրջանին վերաբերող բացառիկ ձեռագրեր, որոնք համալրած են Շիքակոյի Նիւ Պերրիի գրադարանի եւ Շիքակոյի բնական պատմութեան թանգարանի հիմնական հաւաքածոները:
Յարգանքի տուրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ի պատիւ պատմաբանի՝ Արիզոնա նահանգի մէջ Ուիլիըմ Փրեսքոթի անունով քաղաք է անուանակոչուեր է:
- Պոսթընի մէջ կը գտնուի Փրեսքոթի տուն-թանգարանը (ան ապրեր է այդ տանը մէջ 1845-1859 թուականներուն), որն ընդգրկուեր է ԱՄՆ ազգային պատմական յուշարձաններու ցանկին մէջ[4]:
- Արեքիփայի մէջ (Փերու), ի պատիւ Ուիլիըմ Փրեսքոթի, անուանակոչուեր է անգլո-սպանական քոլէճ[5]:
Ուշագրաւ փաստ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հարվըրտի համալսարանի մէջ ուսանած տարիներուն Փրեսքոթը վարձած էր այն բնակարանը, որ ժամանակին վարձած էր աւագ Փրեսքոթը: Տարիներ անց Ուիլիըմ Փրեսքոթի որդին վարձած է նոյն սենեակը[6]։
Աշխատություններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Prescott W. H. History of the reign of Ferdinand and Isabella the Catholic, of Spain. — 3rd ed.. — London, 1841. — 580 p.
- Spain’s Conquest of the Moors, 1840
- Завоевание Мексики (History of the Conquest of Mexico, 1843). // журнал «Отечественные Записки», № 1-9, 1848.
- Biographical and Critical Miscellanies (1845).
- History of the Conquest of Peru (1847).
- History of the Reign of Philip II (1855-58) — не завершен.
- The Correspondence of William Hickling Prescott (1833—1847). Ed. by Roger Wolcott. Massachusetts Historical Society, 1925.
- The Literary Memoranda of William Hickling Prescott. 2 vols. Ed. by C. Harvey Gardiner. Oklahoma, 1961.
- The Papers of William Hickling Prescott. Ed. by C. Harvey Gardiner. Illinois, 1964.
Սկզբնաղբյուրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Gardiner, Clinton Harvey (1969), William Hickling Prescott, a Biography. Introd. por Allan Nevis, Austin:Texas University Press. ISBN 0-292-70005-9
- The life of Edward E. Ayer. — Chicago, IL, 1929.
- Necrology of Alumni of Harvard College, 1851-52 to 1862-63. — Boston, MA: J. Wilson and Son, 1864.
- Papers discussing the comparative merits of Prescott’s and Wilson’s histories, pro. and con.: As laid before the Massachusetts Historical Society. — Boston: s.n., 1861.
- A New History of the Conquest of Mexico: In which Las Casas' denunciations of the popular historians of that war are fully vindicated. — Philadelphia, PA: James Challen & Son, 1859.
- Cortés and his Companions: Critical essay on the documentary sources of Mexican history // Narrative and Critical History of America, Vol. 2 / Justin Winsor, (ed.). — unabridged facsimile of edn. published 1866 [Boston:Houghton, Mifflin & Co.]. — Boston, MA: Adamant Media Corporation, 2006. — С. 397—430. — (Elibron Classics series). — ISBN 0-543-98914-3
Ծանոթագրություններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Прескотт Уильям Хиклинг // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Geni — 2006.
- ↑ William Hickling Prescott House Archived 2009-02-01 at the Wayback Machine.
- ↑ «Prescott Daily News — Home»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010-01-10-ին։ արտագրուած է՝ 2009-09-05
- ↑ Sullivan, Wilson. New England Men of Letters. New York: The Macmillan Company, 1972. P. 156. ISBN 0-02-788680-8
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ուիլիըմ Փրեսքոթի տուն-թանգարան
- 1844 թուականի գրախօսութիւն «Մեքսիքայի նուաճման պատմութեան» վերաբերեալ Վիքիդարանի մէջ
- Ուիլիըմ Փրեսքոթ Դեկտեմբեր 20, 2008
- familysearch.org Դեկտեմբեր 20, 2008
- Johnson, Rossiter, and John Howard Brown. The Twentieth Century Biographical Dictionary of Notable Americans. Boston: Biographical Society, 1904. googlebooks Retrieved August 26, 2009
- Տէյվիտ Լեւին Ռոմանթիք արուեստի պատմութիւն: Պանքրոֆթ, Ուիլիըմ Փրեսքոթ, Մոթլի եւ Փարքմեն
- Կենսագրութիւն 1911 թուականի հանրագիտարանին մէջ
- Քոլումպիայի հանրագիտարանի յօդուած
- Կաղապար:Gutenberg author
- Կենսագրութիւնը Անգլիական գրականութեան կենսագրական համառօտ հանրագիտարանին մէջ
- History of the Conquest of Mexico, with a Preliminary View of Ancient Mexican Civilization, and the Life of the Conqueror, Hernando Cortes, by William H. Prescott, full-text online reproduction by Electronic Text Center, University of Virginia Library