Շուշանիկ Կուրղինեան
| |
Ծննդեան անուն | հայ.՝ Շուշանիկ Հարությունի Փոպոլճյան |
Ծնած է | 18 Օգոստոս 1876 |
Ծննդավայր | Կումայրի |
Մահացած է | 24 Նոյեմբեր 1927 (51 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն[1][2][3] |
Քաղաքացիութիւն | Հայաստան Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Ուսումնավայր | Արղության օրիորդաց դպրոց?[2] |
Մասնագիտութիւն | Բանաստեղծ եի ինքնակենսագիր |
Կուսակցութիւն | Սոցեալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւն[2] |
Շուշանիկ Կուրղինեան (Փոփոլճեան, 18 Օգոստոս 1876, Կումայրի, Ռուսիոյ Կայսրութիւն - 24 Նոյեմբեր 1927, Երեւան[4]), արեւելահայ առաջին կին բանաստեղծուհին։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծնած է Ալեքսանդրապոլ Օգոստոս 30 1876-ին։ Գրել սկսած է 1889-ին՝ աշխատակցելով օրաթերթերու եւ պարբերականներու։
Իր երգերուն մէջ ան ցնցող մանրամասնութիւններով կը ներկայացնէ կեանքի մէջ իշխող հակադրութիւնները։ Կուրղինեանի բանաստեղծական խօսքը երբեմն կը թանձրանայ տեսանելիութեան չափ եւ ապա կը վերածուի բուռն զայրոյթի անոնց դէմ, որոնց յանձանքով «տնքում է հողը շնչով մահահոտ, վիշտն է գալարւում երկրի երեսին»։ Ան թշուառին եւ զրկուածին երգիչն է։ Սակայն անոնց կեանքը երգելով, ան միշտ յուշադրած, բողոքի եւ ըմբոստութեան մղած է զանոնք։
Գրագիտուհիին զբաղեցնող գլխաւոր հարցերէն է ազգային ազատագրութեան խնդիրը, որուն ան նուիրած է քանի մը գողտրիկ քերթուածներ։
Հետաքրքրական երանդ ունին Կուրղինեանի սիրային բանաստեղծութիւնները, որոնց մէջ ան կ'անդրադառնայ նաեւ կնոջ ստրկական վիճակին։ Այդ առումով ալ ուշագրաւ է անոր «Արծուի սէրը» քերթուածը։
1907 թուականին Կուրղինեան հրատարակած է իր բանաստեղծութիւններու առաջին գրքոյկը «Արշալոյսի ղօղանջներ» խորագիրով, որ համբաւ բերած է իրեն։ Այնուհետեւ երկար տարիներ հանդէս չէ եկած առանձին գիրքով։ Անոր բազմաթիւ բանաստեղծութիւններէ ընտրովի ստուար հատոր մը հրատարակած է Հայաստանի պետական հրատարակչութիւնը։
Կուրղինեան մեռած է Երեւան Նոյեմբեր 24, 1927-ին։
Յիշատակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1939-ին՝ Երեւանի Շէնգաւիթ վարչական շրջանին մէջ հիմնուած թիւ 17 գրադարանը, կը կոչուի Շուշանիկ Կուրղինեանի անունով[5]։
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Кургинян Шушаник // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. հայեր / խմբ. Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ GRANDES MUJERES ARMENIAS[permanent dead link]
- ↑ Գրադարաններ Երեւան Քաղաքում
- All articles with dead external links
- Յօդուածներ որոնց մէջ փճացած յղումներ կան from October 2023
- Articles with invalid date parameter in template
- Articles with permanently dead external links
- Երեւան մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- 1876 ծնունդներ
- 30 Օգոստոսի ծնունդներ
- Ալեքսանդրապոլ ծնունդներ
- 1927 մահեր
- 24 Նոյեմբերի մահեր
- Երեւան մահեր