Նապաթիէի Մարզ
Նապաթիէ կամ Էն-Նապաթիէ, (արաբերէն՝ محافظة النبطية) Լիբանանի 5 մարզերէն մէկը։ Մարզի վարչական կեդրոնը կը համարուի Նապաթիէ քաղաքը։ 2007 թուականի տուեալներով վարչական բաժինի բնակչութիւնը կը կազմէ 345 500 մարդ։ Այդ ցուցանիշով ան Լիբանանի վարչական մարզերու մէջ կը գտնուի 5-րդ տեղը։
Նաբաթիէ մարզի բնակչութեան միջին խտութիւնը կը կազմէ 326,56 մարդ/քմ²։ Այս ցուցանիշով եւս ան կը գրաւէ 5-րդ տեղը Լիբանանի մարզերուն մեջ։ Տարածքով կը համարուի Լիբանանի 4-րդ ամենամեծ մարզը եւ ան կը գրաւէ 1 058 քմ² տարածք։
Խայտաբղետ է Նապաթիէ մարզի կրօնական կազմը։ Վարչական մասի բնակչութեան ճնշող մեջամասնութիւնը կը դաւանէ Իսլամի Շիա ուղղութիւնը։ Շիա Իսլամի հետեւորդները կը կազմեն մարզի բնակչութեան 80%-ը։ Մարզի բնակչութեան 9.7%-ը քրիստոնեայ է, իսկ 7.1%-ը՝ Սուննի իսլամ է։ Վարչական միաւորին մէջ լայն տարածքում ունեն նաեւ աղանդավորական շարժումները, որոնցից ամենատարածվածը Դրուզների աղանդավորական շարժումն է։
Վարչական միաւորը զարգացած է նաեւ զբօսաշրջութիւնը[1], իսկ մարզի տարբեր շրջաններուն մէջ կայ նաեւ օդակայան[2]։
Վարչական բաժանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարզը իր մէջը ունի առանձին 4 շրջաններ.
- Պինթ Ժուպէյլի Շրջան (արաբերէն՝ النبطية)
- Հասպայայի Շրջան (արաբերէն՝ قضاء مرجعيون)
- Մերժ Այունի Շրջան (արաբերէն՝ قضاء حاصبيا)
- Նապաթիէի Շրջան (արաբերէն՝ قضاء بنت جبيل)