Ճիմի Քարթըր
Ճիմի Քարթըր (անգլերէն՝ Jimmy Carter), Ամերիկայի Միացեալ Նահանգներու 39-րդ նախագահը։ Այս պաշտօնը զբաղեցուցած է 20 Յունուար 1977-էն մինչեւ 20 Յունուար 1981։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ճիմի Քարթըրի հայրը գետնանուշ կը բուծանէր։ Ունեցած է եղբայր մը՝ Պիլլին (1937-1988), եւ երկու քոյր՝ Կլորիան (1926-1990) եւ Ռութը (1929-1983)։
Աւարտած է Ճորճիա նահանգի արհեստագիտութեան հիմնարկը եւ ռազմածովային ակադեմիան:
Եօթը տարի Խաղաղական ովկիանոսի նաւատորմերուն մէջ ծառայած է իբրեւ սուզանաւի սպայ։ [8]
1945-ին ծանօթացած է Ռոզալին Սմիթին[9] եւ Յուլիս 1947-ին ամուսնացած է անոր հետ։ Ունեցած են չորս զաւակ՝ Ճոն Ուիլիամ «Ճեք» (1947), Ճեյմս Ըրլ (1950), Տոննել Ճեֆրի (1952) եւ Էմի Լին (1967)։
1962 եւ 1964 թուականներուն ընտրուած է Ճորճիա նահանգին Սենատը։
1966-ին Ճորճիայի նահանգապետի ընտրութիւններուն թեկնածու եղած է, սակայն պարտութիւն կրած է։
1970-ին Քարթըր նահանգապետի պաշտօնին տիրացած է, ստանալով ձայներուն աւելի քան 59 տոկոսը։
12 Դեկտեմբեր 1974-ին Քարթըր 1976-ի ընտրութիւններուն Դեմոկրատական կուսակցութեան նախագահական ընտրարշաւին թեկնածու եղած է։
2 Նոյեմբեր 1976-ին ընտրուած է ԱՄՆ-ի նախագահ։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Discogs — 2000.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ http://www.presidentialavenue.com/jec.cfm
- ↑ James Carter
- ↑ New Georgia Encyclopedia
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Lundy D. R. The Peerage
- ↑ «Biography of Jimmy Carter»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 29 Յունուար 2010-ին։ արտագրուած է՝ 25 Փետրուար 2021
- ↑ «Rosalynn Carter» (անգլերեն)։ nndb.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 31 Մարտ 2012-ին