Կէրի Քուփըր
Կէրի Քուփըր անգլերէն՝ Gary Cooper | |
---|---|
| |
Ծննդեան անուն | անգլերէն՝ Frank James Cooper |
Ծնած է | 7 Մայիս 1901[1][2][3][…] |
Ծննդավայր | Հելենա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մահացած է | 13 Մայիս 1961[1][2][3][…] (60 տարեկանին) |
Մահուան վայր | Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ուսումնավայր |
Քրինըլի քոլեճ Հելենա երկրորդական դպրոց Gallatin County Երկրորդական վարժարան |
Մասնագիտութիւն | շարժապատկերի դերասան, հեղինակ, հեռատեսիլի դերասան, դերասան, Դերասանը փոխարինող, ժապաւէն արտադրող |
Կուսակցութիւն | Ամերիկայի Հանրապետական Կուսակցութիւն |
Ամուսին | Վերոնիքա Քուփըր |
Ծնողներ | հայր՝ Չարլըզ Հենրի Քուփըր, մայր՝ Ալիս Քուփըր |
Երեխաներ | Մարիա Քուփըր Ճանիս |
Կայքէջ | garycooper.com |
Ստորագրութիւն |
Կէրի Քուփըր (անգլերէն՝ Gary Cooper, իսկական անունը Frank James Cooper, 7 Մայիս 1901[1][2][3][…], Հելենա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 13 Մայիս 1961[1][2][3][…], Պեվըրլի Հիլզ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի դերասան։
Խաղացած է 110-էն աւելի ֆիլմեր, Օսքար մրցանակի եռակի դափնեկիր է՝ 2 անգամ Օսքար լաւագոյն դերասանի համար անուակարգին (1941, 1952) եւ մէկ Օսքար ստացած է շարժապատկերի մէջ ունեցած ներդրման համար (1961)։ Ամերիկեան շարժապատկերի ակադեմիան իր կողմէ հրապարակած Ամերիկեան բոլոր ժամանակներու ֆիլմերու 100 մեծագոյն աստղերու ցանկին մէջ անոր ընդգրկած է 11-րդ տեղը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1901-ին ԱՄՆ-ի Մոնթանա նահանգին մէջ։ Անոր հայրը բարձրաստիճան դատաւոր էր եւ որդին ուղարկած է կրթութիւն ստանալու Անգլիոյ մասնաւոր դպրոցին մէջ։ Վերադառնալով ԱՄՆ՝ ան կ'որոշէ դառնալ նկարիչ։ Ծանր ինքնաշարժի արկածի կ'ենթարկուի եւ կը կորսնցնէ յիշողութիւնը եւ կը կարողանայ վերականգնիլ միայն բժշկական միջամտութենէն ետք։
1930-ական թուականներուն նկարահանուելով վեստեռններու եւ արկածային ֆիլմերու մէջ՝ «կը մրցի» Քլարք Կէյպըլի հետ Հոլիուուտի առաջին «սրտակեր» կոչման համար։ «Սերժանտ Եորք» եւ «Ուղիղ կէսօրին» ֆիլմերուն համար Օսքարի արժանացած է՝ Օսքար լաւագոյն դերասանի անուակարգին։
Ամուսնացած է Նիւ Եորքցի Պալֆի Վերոնիքայի հետ եւ ունեցած է մէկ դուստր։ Կէրի Քուփըրը եւ յայտնի գրող Էռնեսթ Հեմինկուէյը մտերիմ ընկերներ էին։
Կեանքի վերջին տարիները ան հիւանդացած էր քաղցկեղով եւ անոր հիւանդութիւնը գաղտնի կը պահուէր։ Մահէն մի քանի ամիս առաջ ստացած Օսքար մրցանակը իրեն փոխարէն ստացաւ իր ընկերը՝ նոյնպէս ամերիկացի յայտնի շարժապատկերի դերասան Ճեյմս Ստիուարտը, յայտարարելով, որ Կէրի Քուփըրը ծանր հիւանդ է։
Մահացած է 1961-ին եւ թաղուած է Նիւ Եորքի գերեզմանատուներէն մէկուն մէջ։
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շարժապատկերի մէջ նկարահանուիլ սկսած է 1925 թուականէն՝ խաղալով հիմնականին վեստեռն ժանրի համր ֆիլմեր։ Անոր մասնակցութեամբ առաջին ձայնային ֆիլմը 1929 թուականին նկարահանուած «Վիրճինիացին» ֆիլմն է։ Այս ֆիլմին մէջ առաջին անգամ իր արտասանած բառերը եւ դերասանական խաղաոճը կ'ընգծուի իր հետագայ ֆիլմերուն մէջ։ Կէրի Քուփըրի հերոսները հիմնականին քաուպոյներ ու արկածախնդիրներ էին։
Խաղացած է ընդհանուր շուրջ 115 ֆիլմ, որոնցմէ ամենանշանաւորներն են.
- Թեւեր - 1927
- Սա - 1927
- Մարոքքօ - 1930
- Անոր կինը - 1931
- Ալիսը Հրաշքներու Աշխարհին Մէջ - 1933
- Կեանքի Ծրագիրներ - 1933
- Ցանկութիւն - 1936
- Մըսթըր Տիտսը Կը Տեղափոխուի Քաղաք - 1936
- Մարդը Հարթավայրերէն- 1936
- Սերժանտ Եորք - 1940
- Մարդը Արեւմուտքէն - 1940
- Ծանօթացէք Ճոն Տոուի Հետ - 1941
- Եանքիներու Հպարտութիւնը - 1942
- Որու՞ն Մահը Կը Գուժէ Զանգը - 1943
- Թիկնոց Եւ Դաշոյն - 1946
- Ուղիղ կէսօրին - 1952
- Վերա Քրուզ - 1954
- Սէր կէսօրէ Ետք - 1957
- Մարդը Արեւմուտքէն - 1958
Մրցանակներ Եւ Փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդհանուր թիւով ստացած է շարժապատկերի մրցանակ, ներկայացուած եղած է եւս, որոնցմէ 6 անգամ ներկայացուած է Օսքարի, ստացած 3-ը, 2-ը Օսքար լաւագոյն դերասանի համար անուանակարգին եւ 1 պատուաւոր Օսքար շարժապատկերի մէջ ունեցած աւանդին համար։ Ստացած է 1 Ոսկէ Կլոպուս, 1 Տաւիտ տի Տոնաթելլօ մրցանակ եւ այլն։ 1960 թուականին Հոլիուուտեան փառքի ծառուղիին վրայ բացուած է անոր աստղը։
Փաստեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընդգրկուած է Ամերիկեան շարժապատկերի ակադեմիայի կողմէ կազմուած տարբեր վարկանշային ցանկերու մէջ հետեւալ տեղերու վրայ
- Ամերիկեան բոլոր ժամանակներու ֆիլմերու 100 մեծագոյն աստղեր - 11
- Ամերիկեան բոլոր ժամանակներու ֆիլմերու 100 լաւագոյն դրական եւ բացասական հերոսներու ցանկին մէջ առկայ է Կէրի Քուփըրի 3 դրական հերոս
- Ուիլլ Քեյն «Ուղիղ կէսօրին» - 5
- Լու Ճերիկ, «Եանքիներու Հպարտութիւնը» - 25
- Էլուին Եորք, «Սերժանտ Եորք» -35
- Ամերիկեան բոլոր ժամանակներու ֆիլմերու 100 լաւագոյն խօսքերու ցանկին մէջ «Եանքիներու Հպարտութիւնը» ֆիլմին մէջ իր հերոս Հենրի Լուիս Կերիկի «Այսօր Ես Ինծի Կը Համարեմ Աշխարհի Ամենայաջողակ Մարդը» խօսքը 38-րդն է։
Նկարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
1952-ի լուսանկար
-
դերասանուհի Ճոան Ֆոնթեյնի հետ
-
Էլէոնոր Ռուզուելթի հետ
-
«Վերա Քրուզ» ֆիլմին մէջ
-
Հելէն Հայսի հետ «Յաջողութիւն զէնք» ֆիլմին մէջ
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Arce, Hector. Gary Cooper։ An Intimate Biography. New York։ Bantam Books, 1980, First edition 1979. ISBN 978-0-553-14130-6.
- Benson, Nigel. Dunstable in Detail. Dunstable, UK։ The Book Castle, 1986. ISBN 978-0-950-97732-4.
- Donnelley, Paul. Fade To Black։ A Book Of Movie Obituaries, 2nd Edition. London։ Omnibus Press, 2005, First edition 2003. ISBN 978-1-84449-430-9.
- Janis, Maria Cooper. Gary Cooper Off Camera։ A Daughter Remembers. New York։ Harry N. Abrams, Inc., 1999. ISBN 978-0-8109-4130-4.
- Meyer, Jeffrey. Gary Cooper։ American Hero. New York։ William Morrow, 1998. ISBN 978-0-688-15494-3.
- Rogers, Ginger. Ginger։ My Story. New York։ Harper Collins, 1991. ISBN 978-0-06-156470-3.
- Selznick, David O. Memo from David O. Selznick. New York։ Modern Library, 2000. ISBN 0-375-75531-4.
- Shearer, Stephen Michael. Patricia Neal։ An Unquiet Life. Lexington, Kentucky։ The University Press of Kentucky, 2006. ISBN 978-0-8131-2391-2.
- Swindell, Larry. The Last Hero։ A Biography of Gary Cooper. New York։ Doubleday, 1980. ISBN 0-385-14316-8.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Internet Movie Database կայքէջին վրայ
- КиноПоиск կայքէջին վրայ
- AllRovi կայքէջին վրայ Archived 2012-01-12 at the Wayback Machine.
- Turner Classic Movies