Hier Encore

"Hier Encore"
Song
Ժանր Շանսոն

«Hier Encore» («Երէկ դարձեալ»), ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շարլ Ազնաւուրի հեղինակած եւ Սեպտեմբեր 1964-ին ձայնագրած հիթային լաւագոյն երգերէն մէկը[1]:

Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Երգը շատ կարճ ժամանակամիջոցի մէջ մեծ ժողովրդականութիւն ձեռք բերաւ եւ անուանի այլ երգիչներու կողմէ շուտով կատարուեցաւ։ Երգը ձայնագրուեցաւ անգլերէն՝ "Yesterday, When I Was Young", իտալերէն՝ "Ieri Si", դանիերէն՝ "Hvor tiden går", ճապոներէն՝ 帰り来ぬ青春, սպաներէն՝ "Ayer Aún", ֆիններէն՝ "Eilen kun mä tiennyt en" տարբերակներով: «Hier Encore»-ը կը համարուի Ազնաւուրի ամենասքանչելի երգերէն մէկը:

Երգին անգլերէն բնագիրը, որուն հեղինակը Հերպերտ Քրեցմերն (Herbert Kretzmer) է, կը պատմէ ծերացած մարդու մը մասին, ով հայեացք կը նետէ իր անցած կեանքին եւ ցաւով կը նկատէ, որ երիտասարդութեան տարիները վատնած է չնչին բաներու վրայ, միանգամայն անիմաստ ձեւով, եւ այլեւս չի կրնար հասնիլ երիտասարդ ժամանակ փայփայած նպատակներուն, քանզի անխուսափելի մահը մօտ է արդէն, շա՜տ մօտ... Ամերիկայի Միացեալ Նահանգներու մէջ Yesterday, When I Was Young-ի հանրայայտ տարբերակը կատարուած ու ձայնագրուած է քանթրի երգերու անուանի կատարող Ռոյ Քլարքի (Roy Clark) կողմէ եւ դարձած է անոր մեծագոյն նուաճումը իր ամբողջ ասպարէզին ընթացքին՝ Billboard Hot Country Singles chart-ի մէջ Օգոստոս 1969-ին գրաւելով իններորդ տեղը: Քլարք կատարած է այդ երգը նաեւ Միքի Մանթլի յուղարկաւորութեան ժամանակ՝ իրականացնելով կտակին մէջ անոր արտայայտած խնդրանքը[2]։ Քանատայի մէջ Yesterday, When I Was Young-ը pop chart-ը գրաւած է եօթներորդ, country chart-ի մէջ՝ երկրորդ եւ AC-ի մէջ՝ առաջին տեղերը:

Երգի կատարումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Chart (1969 թ.) Գրաւած ամենաբարձր տեղը
Canadian RPM Adult Contemporary Tracks 1
Canadian RPM Country Tracks 2
Canadian RPM Top Singles 7
U.S. Billboard Hot Adult Contemporary Tracks 6
U.S. Billboard Hot Country Singles 9
U.S. Billboard Hot 100 19

Հիշարժան այլ կատարումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շարլ Ազնաւուրը «Hier Encore»-ը կատարած ու ձայնագրած է նաեւ Փաթրիք Պրյուէլի (Patrick Bruel) հետ։ Այդ ձայնագրութիւնը տեղ գտած է Ազնաւուրի «40 chansons d'or» ալպոմին մէջ:

Ամանտա Լիրը (Amanda Lear) սիրուած երգի իր ուրոյն տարբերակը ձայնագրած է 2001-ին թողարկած Heart. CD-ով:

Hier Encore-ը կատարուած ու ձայնագրուած է նաեւ մեծ ճանաչում ունեցող այնպիսի երգիչներու կողմէ, ինչպիսին են՝ Պինկ Քրոսպի (Bing Crosby), Շիրլի Պասսի (Shirley Bassey), Էլվիս Փրեսլի (Elvis Presley), Տասթի Սփրինգֆիլտ (Dusty Springfield), Ռոյ Քլարք (Roy Clark), Մել Թորմ (Mel Torme), Լենա Հորն (Lena Horne), Էնտի Ուիլիմս (Andy Williams), Ճիմմի Տիւրան (Jimmy Durante) [3], Bobby Bar, Al Martino, The Peanuts, Glen Campbell, Julio Iglesias, Eddy Mitchell, Dean Reed[4], Ճոնի Մաթիս (Johnny Mathis), Մարք Օլմոնտ (Marc Almond), Փաթրիսիա Քաաս (Patricia Kaas), Մաթ Մոնրօ (Matt Monro) եւ ուրիշներ: Ըստ «Billboard» ամսագիրին կատարած ուսումնասիրութիւններուն՝ մինչեւ 1972-ը արդէն իսկ ձայնագրուած էր «Hier Encore»-ի աւելի քան 90 տարբերակ[3]:

2008-ին Ազնաւուր Էլթօն Ճոնի (Elton John) հետ համերգներէն մէկուն ժամանակ կենդանի հնչողութեամբ կատարած է "Yesterday When I Was Young"-ը, ապա նաեւ միասին ձայնագրած են այդ երգը Ազնաւուրի Duos ալպոմին համար[5]:

Գծապատկերներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Շարլ Ազնակուրի տարբերակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Chart (1970–71 թթ.) Ամենաբարձր տեղը
Հոլանտա 3
Պելճիքա[6] 6

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]