Genesis (խումբ)
Genesis (խումբ) |
---|
Genesis, անգիլական ռոք խումբ, ստեղծուած 1967 թուականին եւ սկզբնապէս կը պատկնէր յառաջատուական (փրոկրեսիւ) ռոք ուղղութեան։ Խումբը արժանացած է «Կրեմմի» մրցանակի։ Ամբողջ աշխարհով մէկ վաճառած է աւելի քան 150 միլիոն տպաքանակ ալպոմ (որոնցմէ մօտ 22 միլիոնը ԱՄՆ-ի մէջ) եւ այդ ցուցանիշով կը մտնէ բոլոր ժամանակներու «Top 30»։ Առաւել յայտնի մասնակիցները՝ Փիթըր Կապրիէլը եւ Ֆիլ Քոլինզը, իրականացուած են յաջող մենակատարային ընթացք։
Խումբը պարբերաբար փոխած է կազմը. ամէնալուրջ փոփոխութիւնը կայացած է 1975 թուականին, երբ խումբէն կը հեռանայ Կապրիէլըը եւ հիմնական երգիչը կը դառնայ թմբկահար Քոլինզը։ Իր հերթին, Քոլինզին 1997 թուականին, այսօրուան դրութեամբ վերջին «Calling All Stations» ալպոմի ձայնագրութենէն առաջ, կը փոխառինէ Ռէյ Ուիլսոնը՝ Stiltskin խումբի նախկին մասնակիցը։ Կապուած այդ ալպոմի առեւտրական անյաջողութեան՝ խումբը լուծարման մասին կը յայտարարէ, սակայն հոկտեմբեր 2006-ին Քոլինզը, Ռեզերֆորդը եւ Բենքսը նորէն կը միաւորեն համերգային շրջագայութեան համար։
մարտի 15 2010-ին խումբը կ'անձնի Ռոքնռոլի փառքի սրահ։ Խումբի ապագան անորոշ կը մնայ՝ կապուած Ֆիլ Քոլինզի երաժշտական ընթացքի աւարտի հետ եւ խումբի միւս անդամներու մենակատարային նախագծերի հետ։ Վերջերս Ֆիլ Քոլինզը հարցազրոյց կու տայ The Guardian հրատարակչութեան, որուն ընթացքին կը պատմէ, որ կը մտածէ վերադառնալ ստեղծագործական երաժշտական գործունէութեան, չնայած լսողութեան հետ կապուած խնդիրներուն[1]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1967-1970 թուականներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խումբը կազմաւորուած է 1960-ական թուականներու վերջը, երբ անոր հիմնադիրներ Թօնի Բենքսը եւ Փիթըր Կապրիէլըը կը սորվէին Չարթերհաուս մասնաւոր դպրոցին մէջ, Գոդալմինգ անգլիական քաղաքին մէջ։ Սկզբնական կազմը հաւաքուած է երկու դպրոցական խումբերու՝ «The Garden Wall» եւ «The Anon», մասնակիցներէն։ Անոր մէջ կը մտնէին Փիթըր Կապրիէլըը (երգիչ), Էնթօնի Ֆիլիպսը (կիթառ), Թօնի Բենքսը (ստեղնաշարային), Մայք Ռեզերֆորդը (բաս-կիթառահար, (կիթառ) եւ Քրիս Սթիւարտը (հարուածային)։
Genesis-ը կը ձայնագրէ իր առաջին ալպոմը՝ «From Genesis to Revelation» 1969 թուականին, երբ անոնց կը յայտնաբերուի Ճոնաթան Քինգը, նոյն Չարթերհաուս դպրոցի շրջանաւարտ։ Քինգը կը յօրինէ երգեր եւ կ'աշխատէր ձայնագրման արտադրող, այդ ժամանակ անոր մօտ կար յաջող սինգլ` «Everyone's Gone to the Moon»։ Ան խումբին կու տայ Genesis (անգլերէնէ թարգմանաբար՝ ստեղծում, արարում, Կեցութեան Գիրք) անուանումը։ Ան կը յիշէ, որ «մտածեց, որ այդ մէկը վատ անուանում չէ… ան կ՛ընդորոշէր նոր հնչողութեան եւ նոր զգացողութեան ստեղծում»։
Ալպոմը կը թողարկուի «Decca Records»-ի մէջ։ Ձայնագրման գործընթացի ընթացքին Սթիւարտը կը հեռանայ եւ անոր տեղ կ՛ընկերանանայ Ճոն Սիլուերին։ Խումբը կը ձայնագրէ երգերու հաւաքածոյ թեթեւ փոփ հնչողութեամբ, ներշնչուած «Bee Gees»-ի, Քինգի սիրելի խումբերէն մէկէն եւ «The Beatles»-ի կողմէն։ Քինգը երգերը կը հաւաքէ ալպոմի մէջ եւ հնչիւնաւորմանը կ'աւելցնէ լարային բաժին։ «The Silent Sun» առաջին սինգլը կը թողարկուի փետրուար 1968-ին։ Ալպոմը կը վաճառուի, սակայն ըստ Քինգի խորհուրդի, խումբը կ՛որոշէ չթողնել երաժշտական ընթացքը։ Քինգը դեռեւս կը տիրապետէ «From Genesis to Revelation» ալպոմի իրաւունքներուն եւ պարբերաբար կը վերաթողարկէ այն տարբեր անուանումներով, մասնաւորապէս՝ «In the Beginning», «Where the Sour Turns to Sweet», «Rock Roots: Genesis», «…And the Word Was» եւ ամենավերջին տարբերակը՝ «The Genesis of Genesis»։
Յաջորդ ալպոմի ձայնագրումէն առաջ՝ «Trespass», Սիլուերին կը փոխարինէ Ճոն Մեյհիւն։ Իսկ մինչ այդ, «Smile» խումբի հետ համատեղ շրջագայութեան ժամանակ, Կապրիէլըը թմբկահարի տեղը կ'առաջարկէր Ռոջեր Թէյլորին, որ յետագային կը նուագէր «Queen»-ի մէջ։ Խումբը պայմանագիր կը ստորագրէ «Charisma Records» լեյբլի հետ։ Երաժիշտները կը մշակեն թատերականացուած ներկայացման մէջ մէկտեղ միաւորուած համերգային ծրագիր։
«Trespass» ալպոմը նմուշ կը դառնայ Genesis-ի 1970-ական թուականներու ալպոմների համար՝ երկար, երբեմն նման օբերայի, պիեսներ եւ առանձին կարճ հումորիսիական համարները պրոգրեսիւ ռոքի խումբերու ոճը կը յիշեցնէին, այնպիսին, ինչպիսին են «King Crimson», «Yes» եւ «Gentle Giant»։ «Trespass»-ը իր մէջ կը ներարէ յառաջդիմական ռոքի այնպիսի տարրեր, ինչպէս մանրամասն հնչիւնաւորումը եւ երաժշտական չափի փոխութիւնը։ Փիթըր Կապրիէլըի ինը րոպէանոց պիեսը՝ «The Knife», ցոյց կու տայ, թէ « ինչպէս են բոլոր բռնի յեղափոխութիւնները անխուսափելիօրէն կ'աւարտեն բռնակալի իշխանութեամբ»։
Առողջութեան հետ խնդիրները եւ բեմի նկատմամբ պարբերաբար վախը 1970 թուականին կը ստիպեն Ֆիլիպսին հեռանալ խումբէն։ Ան ընթացքը կը շարունակէ մենակատարային ալպոմներու ձայնագրմամբ, որոնցմէ մէկուն ժամանակ («The Geese and the Ghost») ձայնալառային պարտիաները կը կատարոիւ Ֆիլ Քոլինզը։ Ֆիլիպսի հեռանալը կ'ազդէ Բենքսի եւ Ռեզերֆորդի վրայ եւ անոնք կը սկսին կասկածիլ, կարող է արդեօք խումբը շարունակել աշխատիլ։ Այնուամենայնիւ, խումբը չի կազմալուծուիր, որպէս հարուածային վերցնելով Ֆիլ Քոլինզին, իսկ որպէս կիթառահար՝ Սթիւ Հակէտին, նախկինին մէջ նուագած «Quiet World» խումբին մէջ։
1971-1975 թուականներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քոլինզը եւ Հակէտը կը միանան ստուդիական աշխատանքներուն 1971 թուականին, «Nursery Cryme» ալպոմի ձայնագրման ժամանակ, որ կը նեռարէր «The Musical Box» էպիկական պիեսը եւ որուն մէջ Քոլինզը առաջին անգամ հանդէս կու գայ որպէս երգիչ «For Absent Friends» կազմութեան մէջ։ Հոկտեմբեր 1972-ին կը թողարկուի «Foxtrot» ալպոմը, որ կը պարունակէր քսաներեք վարկեաննոց «Supper's Ready» պիեսը։ այնպիսի երգիչներ, ինչպիսին «Watcher of the Skies», ներշնչուած Արթուր Կլարկի ստեղծագոծութիւններով, կ'ամրապնդէր անոնց հեղինակի եւ կատարողի համբաւը։ Կապրիէլըի կրակոտ եւ բեմական պահուածքը, որ կ՛ուղեկցէր բեմական հանդերձանքի բազմաքանակ փոփոխումով եւ երգերու սիւրէալիստական ներածութիւններով, խումբը կը դարձնեն հանրայայտ։ «Genesis Live»-ի համերգային ձայնագրութիւնը կը թողարկուի 1973 թուականին, «Foxtrot» համերգային շրջագայութենէն ետք։
«Selling England by the Pound» ալպոմը կը թողարկուի նոյեմբեր 1973-ին եւ լաւ կ՛ընդունի քննադատներու եւ երկրպագուներու կողմէն։ Ալպոմի նման անուանուան վրայ կը յամառէր Կապրիէլըը, ան կը յղէ լեյբորիստական կուսակցութեան լոզունգին, որ հանրաճանաչ էր այն ժամանակ։ Ալպոմը, մասնաւորապէս, կը պարունակէ «Firth of Fifth» եւ «I Know What I Like (In Your Wardrobe)» երաժիշտները, որոնք կը դառնան Genesis-ի համերգային երգացանկի մասը, իսկ այնուհետեւ, սինգլի կարգավիճակին մէջ, կը հասնին պրիդանական հիթ-շքերթներու 17-րդ հորիզոնականը։ Այդ ժամանակաշրջանին Հակէտը, առաջինը կիթառահարներու շրջանին մէջ, կը սկսի տիրապետել տեպինգի տեխնիկային, յետագային տարածուած Էդդի Վան Հալենի կողմէն եւ «sweep-picking» տեխնիկային, որ 1980-ական թուականներուն կը կիռարէր Ինգուի Մալմստինը։ Այդ վիտուոզ կիթառային տեխնիկաները կ՛օգտագործուին «Dancing with the Moonlight Knight» երգին մէջ։
1974 թուականին Genesis-ը կը ձայնագրէ «The Lamb Lies Down on Broadway» կրկնակի ալպոմը, որ կ'արձանագրուի 18 նոյեմբեր-ին։ Ի տարբերութիւն երկարատեւ պիեսներով նախորդ ալպոմներոպ, այս մէկը կը պարունակէ բազմաթիւ համեմատաբար կարճ համարներ, միմեանց հետ կապուած քանի մը միջանցիկ կրկներգերով։ Ալպոմը կը պատմէ Ռաելի (անգլերէն՝ Rael) հոգեւոր թափառումներու պատմութիւնը, երիտասարդ պուերտո-ռիկացի, որ կ'ապրի Նիւ Եօրքի մէջ, անոր փորձերը ամրապնդելու իր ազատութիւնը եւ ինքնութիւնը։ Իր ճանապարհորդութեան ընթացքին Ռաելը կը հանդիպի քանի մը զուարճալի կերպարներու, մասնաւորապէս Սլիպերմենին եւ Լամիային, կախարդուհի յունական դիցաբանութիւնէն։
Խումբը կ՛իրականանցնէ համաշխարհային շրջագայութիւն՝ ի նշան աջակցման այդ ալպոմին, կատարելով այն ամբողջութեամբ, Գեբրիէլի բանաւոր պատմութիւններու աւելացմամբ։ Իրենց համերգներու ժամանակ Genesis-ը առաջինն օգտագործեցին լազերը եւ այլ լուսային էֆեկտներ, որոնցմէ մեծամասնութիւնը ստեղծուած էին հոլանտացի տեխնիկ Թէոյ Բոտսչոիւերու կողմէն։ Յետուկ տեղափոխման սարքաւորումը, որ կ՛օգտագործուէր լազերային ճառագայթի ուղղորդման համար, թոյլ կու տար Գեբրիէլին հանդիսատեստ վրայ «թափել» տարբեր լուսային էֆեկտներ։
Այդպիսի յաւակնոտ ալպոմի ստեղծումը, ինչպիսին է «The Lamb Lies Down on Broadway»-ը, կը լարէ խումբի մասնակիցներու մէջեւ յարաբերութիւնները, մասնաւորապէս Բենքսի եւ Կապրիէլըի միջեւ։ Կապրիէլըը երգերու տեքստերը կը գրէր, այն ժամանակ, երբ խումբի միւս մասնակիցները երաժշտութիւնը կը յօրինէին, չհաշուած «Counting Out Time» եւ «The Carpet Crawlers» երաժիշտները։ Ալպոմի համահեղինակ կը դառնան Բենքսը եւ Ռեզերֆորդը։ Իւրայատուկ սինթեզատորային ձայները եւ կոտրուող ապակիի ձայնը «The Waiting Room» երաժշտութեան մէջ, որ Enossifications անուանումը կը ստանայ, կը ձայնագրուին մթնոլորտային երգահան Բրայեան Ինոյի կողմէն։
Օգոստոս 1975-էն, համերգային շրջագայութենէն ետք, Գեբրիէլը կը յայտարարէ այն մասին, որ կը հեռանանայ խումբէն, որվհետեւ օտարութեան մէջ կը զգայ խումբի միւս մասնակիցներուն եւ նրպայ ամուսնութիւնը եւ առաջին երեխայի ծնունդը կը սաստկացնեն իր անձնական լարուածութիւնը։ Երկրպագուներուն նամակին մէջ, վերնագրուած «Out, Angel Out» (Թռաւ, հրեշտակը թռաւ), Գեբրիէլը կը բացտրէ, որ «… մեքենան, որ մենք միասին կառուցեցինք, որպէսզի օգնէ երգեր գրելու, սկսած է ղեկավարել մեզ, մեզ նստեցուցած է յաջողութեան վանդակը, որ կը ձգտէինք մենք։ ան փոխած է ամբողջ խումբի յարաբերութիւնները եւ ոգին։ Երաժշտութիւնը չէ ցամաքած եւ ես մինչ այժմ կը յարգեմ միւս երաժիշտներուն, սակայն մեր դերերը դարձած են ծանր»։ Քոլինզը յետագային կը նկատէ, որ միւս երաժիշտները «…ապշած չէին Փիթըրու հեռանալէն, որովհետեւ այդ մասին մենք գիտէինք շատ վաղուց»։ Խումբը կ՛որոշէ շարունակել առանց Գեբրիէլի։
1977 թուականի Գեբրիէլի առաջին մենակատարային ալպոմին մէջ («Peter Gabrielէ) կայ հանրաճանաչ երգ` «Solsbury Hill», խումբէն իր հեռանալու մասին այլաբանական պատմութիւն։
Սկավառակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստուդիական ալպոմներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թողարկում | Ալպոմ | Առաւելագոյն դիրքը հիթ-շքերթին մէջ | վկայագրութաե մէջ [2] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա UK [3] |
ԱՄՆ USA [4] |
Կաղապար:Դրօշաւորում/Աւստրիա AUT [5] |
Կաղապար:Դրօշաւորում/Պելճիքա BEL [6] |
Ֆրանսա FRA [7] |
Գերմանիա GER [8] |
Կաղապար:Դրօշաւորում/Նիդեռլանդներ NLD [9] |
Կաղապար:Դրօշաւորում/Նորվեկիա NOR [10] |
Կաղապար:Դրօշաւորում/Շվեդիա SWE [11] |
Կաղապար:Դրօշաւորում/ՇվեյցարիաSWI [12] | |||
1969 7 մարտ |
From Genesis to Revelation առաջին ստուդիական ալպոմ |
- | 170 | - | 1 | - | - | - | - | - | - | - |
1970 23 հոկտեմբերի |
Trespass երկրորդ ստուդիական ալպոմ |
98 | - | 7 | - | - | - | - | - | - | - | - |
1971 12 նոյեմբեր |
Nursery Cryme երրորդ ստուդիական ալպոմ |
39 | - | - | - | - | - | - | - | - | - | - |
1972 6 հոկտեմբեր |
Foxtrot չորրորդ ստուդիական ալպոմ |
12 | - | - | - | 45 | - | - | - | - | - | - |
1973 12 հոկտեմբեր |
Selling England by the Pound հինգերորդ ստուդիական ալպոմ |
3 | 70 | - | - | - | - | - | - | - | - | «Ոսկէ ալպոմ» ԱՄՆ |
1974 29 նոյեմբեր |
The Lamb Lies Down on Broadway վեցերորդ ստուդիական ալպոմ |
10 | 41 | - | - | - | - | - | - | - | - | «Ոսկէ ալպոմ» ԱՄՆ |
1976 20 փետրվար |
A Trick of the Tail յոթերորդ ստուդիական ալպոմ |
3 | 31 | - | - | - | 43 | - | - | 17 | - | «Ոսկէ ալպոմ» ԱՄՆ |
1976 6 հոկտեմբեր |
Wind & Wuthering ութերորդ ստուդիական ալպոմ |
7 | 26 | - | - | - | 19 | - | 12 | 21 | - | «Ոսկէ ալպոմ» ԱՄՆ |
1978 7 ապրիլ |
And Then There Were Three իներորդ ստուդիական ալպոմ |
3 | 14 | 17 | - | - | 2 | - | 7 | 22 | - | «Պլատինէ ալպոմ» ԱՄՆ |
1980 28 մարտ |
Duke տասներորդ ստուդիական ալպոմ |
1 | 11 | 14 | - | - | 2 | - | 4 | 9 | - | «Պլատինէ ալպոմ» ԱՄՆ |
1981 18 սեպտեմբեր |
Abacab տասնմեկերորդ ստուդիական ալպոմ |
1 | 7 | - | - | - | 6 | - | 4 | 11 | - | 2x «Պլատինէ ալպոմ» ԱՄՆ |
1983 3 ապրիլ |
Genesis տասներկուերորդ ստուդիական ալպոմ |
1 | 9 | 2 | - | - | 1 | - | 2 | 12 | 2 | 4x «Պլատինէ ալպոմ» ԱՄՆ |
1986 9 յունիս |
Invisible Touch տասներեքերորդ ստուդիական ալպոմ |
1 | 3 | 5 | - | - | 2 | - | 3 | 4 | 4 | 6x «Պլատինէ ալպոմ» ԱՄՆ |
1991 11 նոյեմբեր |
We Can't Dance տասնչորսերորդ ստուդիական ալպոմ |
1 | 4 | 1 | - | - | 1 | 97 | 1 | 4 | 1 | 4x «Պլատինե ալպոմ» ԱՄՆ |
1997 1 սեպտեմբեր |
...Calling All Stations... տասնհինգերորդ ստուդիական ալպոմ |
2 | 54 | 6 | 13 | 5 | 2 | 9 | 2 | 11 | 3 | - |
Համերգային ալպոմներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թողարկում | ալպոմ | Առաւելագոյն դիրքը հիթ-շքերթին մէջ | վկայագրութեան մէջ [2] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա UK [3] |
ԱՄՆ USA [4] |
Կաղապար:Դրօշաւորում/Ավստրիա AUT [5] |
Կաղապար:Դրօշաւորում/Բելգիա BEL [6] |
ՖրանսաFRA [7] |
Գերմանիա GER [8] |
Կաղապար:Դրօշաւորում/Նիդեռլանդներ NLD [9] |
Կաղապար:Դրօշաւորում/Նորվեկիա NOR [10] |
Կաղապար:Դրօշաւորում/Շվեդիա SWE [11] |
Կաղապար:Դրօշաւորում/Շվեյցարիա SWI [12] | |||
1973 3 օգոստոս |
Genesis Live առաջին համերգային ալպոմ |
9 | 105 | - | - | - | - | - | - | - | - | |
1977 21 հոկտեմբեր |
Seconds Out երկրորդ համերգային ալպոմ |
4 | 47 | - | - | - | 17 | - | - | 26 | - | |
1982 1 յունիս |
Three Sides Live երրորդ համերգային ալպոմ |
2 | 10 | - | - | - | 22 | - | 14 | 49 | - | «Ոսկէ ալպոմ» ԱՄՆ |
1992 16 նոյեմբեր |
The Way We Walk, Volume One: The Shorts չորրորդ համերգային ալպոմ |
3 | 35 | 8 | - | - | 2 | 22 | - | 40 | 4 | «Ոսկէ ալպոմ» ԱՄՆ |
1993 11 յունուար |
The Way We Walk, Volume Two: The Longs հինգերորդ համերգային ալպոմ |
1 | 20 | 12 | 28 | - | 2 | 5 | 17 | 33 | 3 | |
2007 26 նոյեմբեր |
Live Over Europe 2007 վեցերորդ համերգաին ալպոմ |
51 | - | 47 | - | 93 | 16 | 70 | - | → | 62 |
Հաւաքածուներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թողարկում | Ալպոմ | Առաւելագոյն դիրքը հիթ-շքերթին մէջ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա | ԱՄՆ | Գերմանիա | |||||||||
1986 | Rock Theatre | ||||||||||
1998 22 յունիս |
Genesis Archive 1967-75 | 35 | 75 | ||||||||
1999 23 հոկտեմբեր |
Turn It on Again: The Hits | 4 | 65 | 1 | |||||||
2000 6 նոյեմբեր |
Genesis Archive 2: 1976-1992 | 103 | |||||||||
2004 29 նոյեմբեր |
Platinum Collection | 21 | 100 | 15 | |||||||
2007 4 յունիս |
Turn It on Again: The Hits | 5 | 132 | 9 |
Բոքս-սեթեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թողարկում | ալպոմ | Առաւելագոյն դիրքը հիթ-շքերթին մէջ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա | ԱՄՆ | Գերմանիա | |||||||||
2007 2 ապրիլ |
Genesis 1976-1982 | ||||||||||
2007 1 հոկտեմբեր |
Genesis 1983-1998 | 57 | |||||||||
2008 10 նոյեմբեր |
Genesis 1970-1975 | 151 | 22 | ||||||||
2009 14 սեպտեմբեր |
Genesis Live 1973-2007 |
EP
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թողարկում | Անուանում | Դիրքը UK Chart-ում |
---|---|---|
1977 20 մայիս |
Spot the Pigeon | 14 |
1982 10 մայիս |
3 X 3 | 10 |
Հոլովակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուական | Անուանում | Լեյբլ |
---|---|---|
1976 | Genesis in Concert | |
1982 | Three Sides Live | Wienerworld |
1984 | The Mama Tour | Atlantic |
1987 | Visible Touch | |
1991 | A History of Genesis | PolyGram |
2001 | The Genesis Songbook | Eagle Vision |
2002 | The Way We Walk - Live in Concert | Gut |
2003 | Genesis Live at Wembley Stadium | Virgin, EMI |
2005 | The Video Show | Virgin |
2008 | When in Rome 2007 | Rhino |
2009 | Genesis The Movie Box | Atlantic |
Երգեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուական | Անուանում | Առաւելագոյն դիրքը հիթ-շքերին մէջ | Ալպոմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Բրիտանիա | ԱՄՆ | Կաղապար:Դրօշաւորում/Ավստրալիա | Ֆրանսա | Կաղապար:Դրօշաւորում/Նորվեկիա | Կաղապար:Դրօշաւորում/Շվեդիա | Կաղապար:Դրօշաւորում/Շվեյցարիա | Կաղապար:Դրօշաւորում/Ավստրիա | Գերմանիա | ||||
1968 | «Silent Sun» | - | - | - | - | - | - | - | - | - | - | From Genesis to Revelation |
«A Winter’s Tale» | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | |
1969 | «Where the Sour Turns to Sweet» | - | - | - | - | - | - | - | - | - | - | From Genesis to Revelation |
1971 | «The Knife (Part 1)» | - | - | - | - | - | - | - | - | - | - | Trespass |
1972 | «Happy the Man» | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
1974 | «I Know What I Like (In Your Wardrobe)» | 21 | - | - | - | - | - | - | - | - | - | Selling England by the Pound |
«Counting Out Time» | - | - | - | - | - | - | - | - | - | - | The Lamb Lies Down on Broadway | |
1975 | «The Carpet Crawlers» | - | - | - | - | - | - | - | - | - | - | The Lamb Lies Down on Broadway |
1976 | «A Trick of the Tail» | - | - | - | - | - | - | - | - | - | - | A Trick of the Tail |
1977 | «Your Own Special Way» | 43 | 62 | - | - | - | - | - | - | - | - | Wind & Wuthering |
«Match of the Day» | 14 | - | - | - | - | - | 9 | - | - | - | Spot the Pigeon | |
1978 | «Follow You Follow Me» | 7 | 23 | 25 | - | - | - | - | 6 | 15 | 8 | And Then There Were Three |
«Many Too Many» | 43 | - | - | - | - | - | - | - | - | 41 | And Then There Were Three | |
«Go West Young Man (In the Motherlode)» | - | - | - | - | - | - | - | - | - | - | And Then There Were Three | |
1980 | «Turn It on Again» | 8 | 58 | - | - | - | - | - | - | - | 66 | Duke |
«Duchess» | 46 | - | - | - | - | - | - | - | - | - | Duke | |
«Misunderstanding» | 42 | 14 | 1 | - | - | - | - | - | - | - | Duke | |
1981 | «Abacab» | 9 | 26 | - | - | - | 8 | - | - | - | 28 | Abacab |
«No Reply at All» | - | 29 | 7 | - | - | - | - | - | - | - | Abacab | |
«Keep It Dark» | 33 | - | - | - | - | - | - | - | - | - | Abacab | |
1982 | «Man on the Corner» | 41 | 40 | 28 | - | - | - | - | - | - | - | Abacab |
«Paperlate» | 10 | 32 | 25 | - | - | - | - | - | - | 36 | 3X3 | |
1983 | «Mama» | 4 | 73 | 43 | - | 3 | - | 2 | 10 | 4 | - | Genesis |
«That's All» | 16 | 6 | 14 | - | - | - | - | 15 | 19 | 27 | Genesis | |
1984 | «Illegal Alien» | 46 | 44 | - | - | - | - | - | - | - | - | Genesis |
«Taking It All Too Hard» | - | 50 | - | - | - | - | - | - | - | - | Genesis | |
1986 | «Invisible Touch» | 15 | 1 | 6 | 3 | - | - | - | 13 | - | 16 | Invisible Touch |
«Throwing It All Away» | 22 | 4 | 12 | - | - | - | - | - | - | - | Invisible Touch | |
«Land of Confusion» | 14 | 4 | 8 | - | - | - | 10 | 8 | 27 | 7 | Invisible Touch | |
1987 | «In Too Deep» | 19 | 3 | 15 | - | - | - | - | - | - | 55 | Invisible Touch |
«Tonight, Tonight, Tonight» | 18 | 3 | 19 | - | - | - | - | - | - | 23 | Invisible Touch | |
1991 | «No Son of Mine» | 6 | 12 | 1 | 29 | 13 | 4 | 13 | 8 | 7 | 3 | We Can't Dance |
«I Can't Dance» | 7 | 7 | 3 | 7 | 9 | - | 13 | 8 | 2 | 4 | We Can't Dance | |
1992 | «Hold on My Heart» | 16 | 12 | 1 | - | 19 | - | - | - | - | 45 | We Can't Dance |
«Jesus He Knows Me» | 20 | 23 | 11 | - | 27 | - | 38 | - | 26 | 13 | We Can't Dance | |
«Never a Time» | - | 21 | 9 | - | - | - | - | - | - | - | We Can't Dance | |
«Invisible Touch (Live)» | 7 | - | - | - | - | - | - | - | - | - | The Way We Walk, Volume One: The Shorts | |
1993 | «Tell Me Why» | 40 | - | - | - | 27 | - | - | - | - | 51 | We Can't Dance |
1997 | «Congo» | 29 | - | 28 | - | - | - | - | 32 | 35 | 31 | Calling All Stations |
«Shipwrecked» | 54 | - | - | - | - | - | - | - | - | 82 | Calling All Stations | |
1998 | «Not About Us» | 66 | - | - | - | - | - | - | - | - | 81 | Calling All Stations |
1999 | «The Carpet Crawlers 1999» | - | - | - | - | - | - | - | - | - | 72 | Turn It on Again: The Hits |
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]«Կրեմմի» մրցանակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուական | Անուանակարգ | Ալպոմ / Ստեղծագործութիւն | |
---|---|---|---|
Մրցանակներ | |||
1985 | Լաւագոյն կարճամետրաժ երաժշտական հոլովակ | «Land of Confusion» (1986) | |
Անուանակարգումներ | |||
1985 | Լաւագոյն ձայնալարային ռոք կատարում դուետով կամ խումբով | Genesis (ալպոմ) (1983) | |
Լաւագոյն գործիքային ռոք կատարում | «Second Home By the Sea» (1983) | ||
1987 | Լաւագոյն գործիքային ռոք կատարում | «The Brazilian» (1986) | |
1993 | Լաւագոյն ձայնալառային ռոք կատարում դուետով կամ խումբով | I Can't Dance (1991) | |
2010 | Լաւագոյն ալպոմ Surround sound հնչողութեամբ | Genesis 1970–1975 (2008) |
American Music Award
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թուական | Անուանակարգ | Ալպոմ / Ստեղծագործութիւն | |
---|---|---|---|
Մրցանակներ | |||
1993 | Լաւագույն փոփ/ռոք խումբ | We Can't Dance (1991) | |
Անուանակարգումներ | |||
1987 | Լաւագոյն փոփ/ռոք խումբ | Invisible Touch (1986) | |
1993 | Լաւագույն Adult Contemporary ալպոմ | We Can't Dance]] (1991 | |
Լաւագոյն Adult Contemporary կատարող | We Can't Dance (1991) |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Фил Коллинз хочет вернуться на сцену - Информационно аналитическая интернет газета MK.MK.UA.»։ www.mk.mk.ua։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-12-08-ին։ արտագրուած է՝ 2016-03-26
- ↑ 2,0 2,1 «RIAA Gold & Platinum Awards» (անգլերեն)։ riaa.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-07-01-ին։ արտագրուած է՝ 2009-01-30
- ↑ 3,0 3,1 «Chart Stats - Genesis» (անգլերեն)։ Charts Stats։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-12-18-ին։ արտագրուած է՝ 2007-07-26
- ↑ 4,0 4,1 «Artist Chart History - Genesis» (անգլերեն)։ Allmusic։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-04-18-ին։ արտագրուած է՝ 2007-07-26
- ↑ 5,0 5,1 «austriancharts.at - Austria Top 40 - Hitparade Österreich» (գերմաներեն)։ austriancharts.at։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-06-07-ին։ արտագրուած է՝ 2009-10-06
- ↑ 6,0 6,1 «Belgian Album Chart» (անգլերեն)։ ultratop.be։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011-05-20-ին։ արտագրուած է՝ 2007-07-26
- ↑ 7,0 7,1 «lescharts.com - Les charts français» (ֆրանսերեն)։ lescharts.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-06-05-ին։ արտագրուած է՝ 2009-10-06
- ↑ 8,0 8,1 «Chartverfolgung / GENESIS / Longplay» (գերմաներեն)։ musicline.de։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2005-08-28-ին։ արտագրուած է՝ 2008-06-24
- ↑ 9,0 9,1 «dutchcharts.nl - Dutch charts portal» (հոլանդերեն)։ dutchcharts.nl։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-06-06-ին։ արտագրուած է՝ 2009-10-06
- ↑ 10,0 10,1 «Norwegian Album Chart» (անգլերեն)։ norwegiancharts.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-10-24-ին։ արտագրուած է՝ 2007-07-26
- ↑ 11,0 11,1 «Swedish Album Chart» (անգլերեն)։ swedishcharts.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-07-15-ին։ արտագրուած է՝ 2007-07-26
- ↑ 12,0 12,1 «Swiss Album Chart» (գերմաներեն)։ hitparade.ch։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2007-12-02-ին։ արտագրուած է՝ 2007-07-26
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Պաշտոնական կազք Genesis Music
- The Path
- Genesis News
- World of Genesis Archived 2022-04-20 at the Wayback Machine.
- Խմբի հետնորդների մասին ռուսական կայք
- Genesis Tribute Band Archived 2012-08-12 at the Wayback Machine.
- Խումբը zvuki.ru կայքում
- Հարցազրոյց խումբի հետ: մաս 1
- Խումբը rollingstone.com կայքում Archived 2015-11-06 at the Wayback Machine.
- Խումբը на allmusic.com կայքում
- Խումբը rockfaces.ru կայքում
- Դիրքը Billboard հիթ-շքերթներում