Element Band

Element Band․ հայ-ամերիկեան նուագախումբ, հիմնուած 2005-ին յօրինող եւ արտադրիչ Արա Տապանճեանին կողէ (Ա․Մ․Ն․)։ Խումբին երաժշտութիւնը խառնուրդ մըն է հայկական ժողովրդային, Միջերկրականեան եւ Լատին երաժշտութեան՝ ֆլամենկոյի, Թանկոյի եւ Րեպեթիքոյի ակնարկումներով։ Խումբը իր իւրայատուկ ոճով կը վերակենդանացնէ հայկական աւանդական երգեր։ Տուած է համերգներ Ամերիկայի եւ Հայաստանի մէջ։

Խումբի հայկական երգացանկին զուգահեռ՝ որուն հիմնական մասը հայկական ժողովրդային երգերու մշակումներ են, կ՛ երգուին նաեւ 10 լեզուներով երգեր, որոնք տուեալ ազգին ժողովրդային երգերու մշակումներն են: Երգերու վերակենդանացման ժամանակ խումբի անդամները կ՛օգտագործեն տարբեր երաժշտութիւններէ մասնիկներ եւ կը միաւորեն իրենց երաժշտութեան մէջ: Այդ պատճառով, խումբի անդամները իրենց երաժշտութիւնը «world music» (աշխարհի երաժշտութիւն) կ՛ անուանեն:

Խումբը գործակցած է «Թումօ աղջիկներու նուագախումբ» ծրագրին հետ եւ հրապարակած «Խռոված էր» երգը[1]։

Element Band-ը առցանց համերգ մը տուաւ Արցախի 40-օրեայ պատերազմին վիրաւորուած զինուորներուն գումարահաւաքին ի նպաստ [2]։

2005-ին կազմը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արա Տապանճեան (դաշնօն, կիթառ, ուտ)

Շանթ Մահսերեճեան (ջութակ, կիթառակ (մանտոլին))

Սօսէ Քեշիշեան (երգ, կիթառ)

Հէյպըրթ Սարեան (երգ, դաշնակ)

Գարնի Հատիտեան (երգ, դաշնակ)

Գրիգոր Սարաֆեան (կիթառ)

Րոման Սամոքիշ (թաւջութակ)

Արմէն Մեշեֆեճեան (թմբուկ, հարուածային գործիքներ)

Տարիներու ընթացքին խումբը թեթեւ փոփոխութիւններու ենթարկուած է (պահելով իր կորիզը) եւ կամ զանազան ներկայացումներու համար պարբերաբար օժտուած է հետեւեալ երաժիշտներով․-

Նաթալի Աւունճեան (երգ)

Վահան Բզնունի (դաշնակ)

Արագած Աբրամեան (կիթառ)

Տան Սիսթոս (կիթառ)

Մահսա Կասեմի (թաւջութակ)

Օսթին Տրէյք (փողահար)

Անթօ Յարութիւնեան (տհոլ)

Վինի Մեզեան (Djembe)

Նմոյշներ իրենց ձայնագրութիւններէն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Է - The Element Band (երգերու շարք՝ Երազ, Արի իմ Սոխակ, Ես Սարէն կու գայի․․․) [3]
  • Մարտիկի Երգը [4]
  • Պինկէօլ [5]
  • Այլուղս [6]
  • Կաղանդ պապան եկեր է [7]
  • Շորորա / Կանչում եմ արի, արի [8]
  • Մեխակներ [9]
  • Մեղաւոր աչքերուն [10]
  • Անծանօթ սէր [11]
  • Աղունիկ [12]
  • Հապրպան [13]
  • Եայլաւոր եար [14]
  • Նուպար Նուպար [15]

[16] [17] [18] [19]

Տե՛ս նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Armenian Navy Band

Night Ark

System of a Down

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Խռոված էր
  2. Element Band For Our Heroes Արցախի 40-օրեայ պատերազմին վիրաւորուած զինուորներուն գումարահաւաքին ի նպաստ տրուած համերգ (Fundraiser Concert For Armenian Wounded Heroes Fund)
  3. The Element Band երգերու շարք՝ Երազ, Արի իմ Սոխակ, Ես Սարէն կու գայի․․․․
  4. Մարտիկի Երգը
  5. Պինկէօլ
  6. Այլուղս
  7. Կաղանդ պապան եկեր է
  8. Շորորա / Կանրում եմ արի, արի
  9. Մեխակներ
  10. Մեղաւոր աչքերուն
  11. Անծանօթ սէր
  12. Աղունիկ
  13. Հապրպան
  14. Եայլաւոր եար
  15. Նուպար Նուպար
  16. armenian weekly - Element Band․ կամուրջ մը մեր անցեալին, ապագային եւ դէպի աշխարհ(անգլերէն)
  17. Հայ Շարժում․ Element Band-ը կը վերակենդանացնէ հայկական աւանդական երաժշտութիւնը, Սեպուհ Գրիողլեան(անգլերէն)
  18. «Խռոված էր․Գուսան Շահէնի երգ․Element Band եւ Decibelle (ԹՈՒՄՕ - աղջիկներու նուագախումբի ծրագիր)(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-07-10-ին։ արտագրուած է՝ 2021-07-10 
  19. Հետք․ Էլեմենտ Պանտ․ հայկական երգը Լոս Անճըլես ներկայացնող խումբը, Մերի Մամեան 20-3-2015

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Թումօ, Երեւան