Տհոլ

Ուիքիփետիաէն
Jump to navigation Jump to search


Տհոլ

Դհոլ, հայկական հարուածային ազգային երաժշտական գործիք։ Այն կը պատկանի երկկողմանի թմբուկներու դասին։ Այս գործիքը տարածուած է նաև տարբեր ազգերու մօտ և կ'օգտագործուի երաժշտական համույթներուն մէջ։ Դհոլը բաղկացած է գլանաձև սնամեջ մարմինէն կամ շրջանակէն, որու վրայ ձգուած է կաշուի կամ պլաստիկէ մեմբրան։ Մեմբրանի ձգուածութեան աստիճանով կը կարգաւորուի ձայնի բարձրութիւնը։ Դհոլի մարմինը կը պատրաստուի փայտէ, մետաղէ (պողպատ, լատուն և այլն), ակրիլային պլաստիկէ, իսկ գլանաձև մարմինի երկու կողմերէն կը ձգուի այծի կամ հորթի մշակուած կաշին։

Դհոլ նուագելու համար կը պահանջուին երկու փայտէ ձողիկներ (հաստ՝ կոպալ և բարակ՝ ճիպոտ, որոնք պատրաստուած են բամբուկէ կամ եղեգէ։ Ձայնը կը հնչէ երկու փայտէ ձողիկներով կամ մատներու ծայրով և ձեռքերու ափերով հարուածելով ձգուած կաշուին։ Դհոլը կը նուագակցուի գրեթէ բոլոր երաժշտական գործիքներու հետ։ Մասնաւորաբար դհոլի հետ կը նուագուին զուռնա, տուտուկ և այլ փողային գործիքներ։ Դհոլի մեծ վարպետներէն են հայ երաժիշտներ Զիգֆրիդ Զիվա Գաբոյեանը, Ռոպերդ Դարունցը, Ճո Զաքարեանը։

Դհոլը տարբեր ժողովուրդներու մօտ կ'օգտագործեն երաժշտական համույթներուն մէջ, տարբեր ծիսակատարութիւններու և հարսանեաց հանդեսներու ժամանակ։

Յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]