Ֆրետերիք Շոփէն
| Ֆրետերիք Շոփէն լեհ.՝ Fryderyk Franciszek Szopen[1] | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | լեհ.՝ Fryderyk Franciszek Chopin[2] |
| Ծնած է | 1 Մարտ 1810[3][4] |
| Ծննդավայր | Ժելյազովա Վոլյա, Վարշաւայի դքսութիւն[5] |
| Մահացած է | 17 Հոկտեմբեր 1849[6][7][8][…] (39 տարեկանին) |
| Մահուան վայր | Փարիզ, Ֆրանսայի երկրորդ հանրապետութիւն[5][9] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | լեհերեն?[2] |
| Ուսումնավայր | Ֆրետերիք Շոփէնի անուան երաժշտական համալսարան[10] և Վարշաւայի համալսարան |
| Ազդուած է | Եոհան Սեպասթիան Պախ[11] և Վոլֆկանկ Ամատէուս Մոցարթ[11] |
| Երկեր/Գլխաւոր գործ | Études?, Polonaise in A-flat major "Heroic", Op. 53?, Nocturnes? և Բալլադներ? |
| Մասնագիտութիւն | երգահան, դաշնակահար, piano teacher, տաղանդաւոր, երաժիշտ և մանկավարժ |
| Ծնողներ | հայր՝ Nicolas Chopin?[2][9], մայր՝ Tekla Justyna Chopin?[2][9] |
|
Ստորագրութիւն | |
Ֆրետերիք Շոփէն (1 Մարտ 1810[3][4], Ժելյազովա Վոլյա, Վարշաւայի դքսութիւն[5] - 17 Հոկտեմբեր 1849[6][7][8][…], Փարիզ, Ֆրանսայի երկրորդ հանրապետութիւն[5][9]), լեհ յօրինող, երգահան։ Աշխարհահռչակ երաժիշտ եւ տաղանդաւոր դաշնակահար էր, սակայն չէր սիրեր համերգներ տալ։
Շոփէն կը համարուի «ռոմանթիք երաժշտութեան» մեծագոյն վարպետներէն մէկը։ Գրած է դաշնամուրային ստեղծագործութիւններ։ Իր մազուրկները, պալատները, վալսերը ճանչցուած են բոլորին կողմէ։ Ընկերը՝ Ռոպերթ Շումանը ըսած է՝ Շոփէնի ստեղծագործութիւնները կը նմանին «ծաղիկներով ծածկուած թնդանօթներու»։
Շոփէնի երաժշտութեան հրաշալի յատկութիւններէն մէկը իր հասանելիութիւնն է, որ օժտուած է բացառիկ մեղեդիութեան զգացումով։ Շոփէն ըսած է, որ իր երաժշտութեան ոգին մէկ բառով կարելի է արտայայտել՝ լեհերէն «ժալ» բառով։
Կենսագրւթիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Շոփէնի հայրը՝ Նիքոլա Շոփէնը, ֆրանսացի էր, որ 1787-ին, երբ Շոփէն 16 տարեկան էր, գաղթած է Լոթարինգայէն։ Իսկ մայրը լեհուհի: Շոփէն ծնած է Żelazowa Wola [ʐɛlaˈzɔva ˈvɔla] Ժելազովա Վոլա, Լեհաստան։
1810-ին Շոփէն մկրտուած է այն եկեղեցիին մէջ, ուր իր ծնողքը պսակուած էր։ Նոյն տարուան մէջ, Շոփէնի ընտանիքը տեղափոխուեցաւ Վարշաւա, ուր հայրը պիտի դասաւանդէր ֆրանսերէն։
Շոփէն յաճախած է Վարշաւայի ճեմարանը 1823-1826 թուականներուն։ Շոփէնի ընտանիքի բոլոր անդամները օժտուած էին երաժշտական յատկանիշներով։ Այսպիսով, Շոփէնը, փոքր տարիքէն հմտացած է երաժշտութեան ասպարէզին մէջ։
Շոփէնի առաջին դաշնամուրի ուսուցիչը եղած է Wojciech Zywny-ն։ Սակայն տաղանդաւոր Շոփէնը շատ կարճ ժամանակի մէջ գերազանցեց իր ուսուցիչը։ 7 տարեկան երեխան սկսած էր արդէն մասնակցիլ ելոյթներու եւ ստեղծագործած էր 2 պոլոնեզներ։
Պատանեկութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մինչեւ 13 տարեկան Շոփէնը կրթութիւնը ստացած է տունը։ 1823-ին տեղափոխուեցաւ Վարշաւայի Վարժարանը։ 1826-ին Շոփէն հետեւեցաւ եռամսեայ երաժշտական դասընթացքներու։ 1826 թուականին Շոփէն սկսաւ պաշտօնապէս ուսումնասիրել Էսներու հետ երաժշտական յօրինումներ։ Այս դասընթացքներու ժամանակ Շոփէն կրկին փաստեց իր տաղանդը։
1828-ին ճամբորդութեան մը ընթացքին Շոփէն մասնակցեցաւ քանի մը համերգներու։ Տարիներու ընթացքին ան շարունակեց յօրինել եւ արժանացաւ մեծ հռչակի ո՛չ միայն որպէս յօրինող, այլ նաեւ՝ նուագող։ Աւելի ուշ 1830-ին Շոփէն զգալով Լեհաստանի ողբալի վիճակը (ապստամբութիւններու պատճառաւ) եւ տեսնելով Ֆրանսայի անհոգութիւնը այս վիճակի նկատմամբ, գրեց «Յեղափոխական Էդիւտը Սի մինորի մէջ»։
Մահ եւ յուղարկաւորութիւն[12]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1848 թուականին գոմբոզիթորը վերջին համերգներով շրջագայած է Անգլիոյ եւ Շոդլանտիայի մէջ։ Առողջութեան վատթարացման պատճառով ան վերադարձած է Փարիզ, ուր ալ մահացեր է թոքախտէն, գրեթէ չքաւորութեան մեջ։
Շոփէնին ողջ Փարիզը հրաժեշտ տուած է Մոցարտի «Ռեքուիէմ»ի հնչիւններուն ներքեւ։ Զինք թաղած են Բեր Լաշէզ գերեզմանատան մէջ՝ ընկերոջ՝ իտալացի երաժիշտ՝ Վինչենցո Պելլինիի գերեզմանի կողքին, իսկ սիրտը, կտակի համաձայն, զմռսուած է Վարշաւայի Ս. Խաչ գոսդիւլին մէջ (լեհական կաթոլիկ եկեղեցի)։
Յիշատակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

- 2011 թուականի Մարտին Վարշաւայի՝ Շոփէնի թանգարանը վերականգնեց իրեն հասցէագրուած նամակները, որոնք երկար ժամանակ կորած կը համարուէին։ Նամակները գրուած են 1845-1848 թուականներու ընթացքին եւ կը ներկայացնեն երաժիշտի առօրեայ կեանքը։
- 2018 թուականին Վարշաւայի մէջ առաջին անգամ տեղի ունեցաւ պատմական դաշնամուրի՝ Շոփէնի անուան միջազգային մրցոյթ։
- Շոփէնն այն հիմնական երաժիշտներէն մէկն է, որու ստեղծագործութիւնները շատ դաշնակահարներու ռեբերթուարի մեծ մասը կը կազմեն։ Իր ստեղծագործութիւններու ձայնագրութիւնները կը յայտնուին խոշորագոյն ձայնագրման ընկերութիւններու քաթալոկներուն մէջ։
- 1927 թուականէն Վարշաւայի մէջ տեղի կ'ունենայ դաշնակահարներու՝ Շոփէնի անուան միջազգային մրցոյթ։ Առաջին իսկ մրցոյթին 1-ին մրցանակի արժանացած է ականաւոր դաշնակահար Լեւ Օպորինը։
- 1934 թուականին Վարշաւայի մէջ հիմնադրուեցաւ Շոփէնի անուան համալսարան, որ յետագային փոխարինուեցաւ Միութեան։ Այնտեղ բազմիցս անգամ հրատարակուած են երաժիշտի ստեղծագործութիւններն ու իր աշխատանքային գործունէութեան վերաբերեալ յօդուածներ։
- 1949-1962 թուականներուն լեհ երաժշտագէտ Լիւտովիկ Պրոնարսկին հրատարակեց Շոփէնի ստեղծագործութիւններու ողջ հաւաքածուն «Fr. Chopin, Dzieła wszystkie», PWM, Kraków[13]:
- 1960 թուականին թողարկուած է Շոփէնին նուիրուած ԽՍՀՄ փոստային նամականիշ։
- Շոփէնի անունով կոչուած է խառնարան Փայլածու (Մերգուրի) մոլորակի վրայ[14]։
- 2001 թուականէն Շոփէնի անունը կը կրէ Վարշաւայի միջազգային օդանաւակայանը[15]։
- Լեհաստանի Սէյմը 2010 թուականը յայտարարած է Շոփէնեան տարի[16].:
- 2010 թուականի Մարտ 1-ին երաժիշտի 200 ամեակին առթիւ, Վարշաւայի վերակառուցումէն եւ արդիականացումէն յետոյ բացուեցաւ Շոփէնի թանգարանը։
- 2010 թուականին երաժիշտի 200-ամեակին առթիւ ռուս դաշնակահար Ռեմ Ուրասինը կատարեց Շոփէնի բոլոր ստեղծագործութիւններ 11 կոնսերդներու շարքէն[17].:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ zespół autorów Chopin Fryderyk (Franciszek)
- 1 2 3 4 zespół autorów https://encyklopedia.pwn.pl/haslo/Chopin-Fryderyk-Franciszek;3885797.html
- 1 2 Zamoyski A. Chopin — 1979.
- 1 2 https://www.chopin-society.org.uk/articles/chopin-birthday.htm
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 Internet Broadway Database — 2000.
- 1 2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 3 4 5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ zespół autorów Chopin Fryderyk (Franciszek), Encyklopedia PWN: źródło wiarygodnej i rzetelnej wiedzy
- 1 2 Stewart J. Timeline: J.S. Bach's Influence on Chopin — 2019.
- ↑ (հայերեն) Ֆրեդերիկ Շոպեն, 2025-01-29, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%96%D6%80%D5%A5%D5%A4%D5%A5%D6%80%D5%AB%D5%AF_%D5%87%D5%B8%D5%BA%D5%A5%D5%B6&oldid=10209274, վերցված է 2025-11-14
- ↑ Людвиг Бронарский
- ↑ Planetary Names: Crater, craters: Chopin on Mercury // Gazetteer of Planetary Nomenclature / International Astronomical Union (IAU) Working Group for Planetary System Nomenclature (WGPSN)
- ↑ Аэропорт Варшавы Окенче/Окенче/Port lotniczy Warszawa-Okęcie. WAW/EPWA :: Аэропорты
- ↑ «2010 — The Year of Fryderyk Chopin»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2010 թ. մարտի 23-ին։ արտագրուած է՝ 2019 թ․ ապրիլի 21
- ↑ «Рэм Урасин: Мне удалось воплотить мечту – сыграть всего Шопена»։ Музыкальный Клондайк։ 01.12.2015։ արտագրուած է՝ 2017 թ․ նոյեմբերի 16
| ||||||||||||||