Ֆրանսուա Վիոն
| Ֆրանսուա Վիոն ֆրանսերէն՝ François Villon | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ François de Montcorbier |
| Ծնած է | 1431[1] |
| Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[2] |
| Մահացած է | 1463[3] |
| Մահուան վայր | Ֆրանսա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Միջին ֆրանսերէն |
| Ուսումնավայր | Փարիզի Համալսարան |
| Երկեր/Գլխաւոր գործ | Ballade des pendus?, Le Testament?, Épître à Marie d'Orléans?, Les ballades diverses?, Le Lais? և Ballades en jargon? |
| Մասնագիտութիւն | բանաստեղծ, երգերու հեղինակ և գրագէտ |
Ֆրանսուա Վիոն (ֆրանսերէն՝ François Villon, 1431[1], Փարիզ, Ֆրանսայի Թագաւորութիւն[2] - 1463[3], Ֆրանսա), միջնադարու ֆրանսացի բանաստեղծ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Փարիզ։ Ծնելէն քանի մը ամիս ետք ան որբացած է եւ մայրը երեխան յանձնած է եկեղեցի: Վանքին մէջ Ֆրանսուային որդեգրած է վարդապետ Կիոմ Վիոն
որուն մականունը յետագային ընդունած է Ֆրանսուա:
Նախնական վանական կրթութիւն ստանալէ ետք ան եղած է Սորպոնի համալսարանի արուեստներու բաժնի ուսանող եւ 1452-ին արուեստի մագիստրոսի աստիճանով աւարտած է ուսման ընթացքը:
Բանաստեղծը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1456-ին Վիոն գրած է 320 տունէ բաղկացած «Փոքրիկ Կտակարան» բանաստեղծութիւնը, որ տեսակ մը իրաւաբանական փաստաթուղթերու ծաղրերգութիւն է, իրատեսական, զօրեղ ստեղծագործութիւն, յագեցած քնարականութեամբ, հեգնանքով եւ կոպիտ հումորով:
1461-ին, անյայտ պատճառներով, Վիոնը կը գտնենք Ֆրանսայի Մունգ քաղաքի բանտին մէջ, ուր զայն դաժան պատիժի ենթարկած է եպիսկոպոս Թիպոուլ տ'Արուսին, բայց շուտով, նոր թագադրուած Լուի ԺԱ. կ'անցնի այդ քաղաքէն, որ առիթ կը դառնայ բոլոր բանտարկեալներուն ազատ արձակման: Վիոն այդ առիթով թագաւորին մը մաղթէ 12 որդի ունենալ: Անոր առաջին իսկ գրութիւնները մեծ ժողովրդականութիւն կը շահին: Իր կեանքին հետագայ տարիները Վիոն կ'անցընէ Ֆրանսայի տարբեր շրջաններուն մէջ:
Տաղանդաւոր երիտասարդին «Մեծ Կտակարանը» կը թուագրուի 1462, ընդմիջարկուած է գեղօններով եւ բաղկացած է 2023 տունէ: Յատկանշական են փարիզեան ստորին կեանքի իրապատում տեսարանները, ցայտուն են խռովարար թափառաշրջիկներու, գողերու, պոռնիկներու, գինեմոլ կրօնաւորներու եւ այլոց բնութագրումները:
Վիոն ունի նաեւ հայրենասիրական տրամադրութիւններ: Անոր բանաստեղծութիւնները ճկուն են ու երաժշտական, իսկ լեզուն կը համատեղէ քաղաքային քաղքենի դասակարգին խօսելաձեւը, գողերուն աղաւաղուած լեզուն (jargon) եւ սորպոնեան ճարտասանութիւնը:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #118627066 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.