Ֆրանսուա Հոլլանտ
Ֆրանսուա Ժերար Ժորժ Նիկոլա Հոլլանտ (ֆր.՝ François Gérard Georges Nicolas Hollande, ՄՀԱ(ֆր.)։ [fʁɑ̃.swa ʒe.ʁaʁ ʒɔʁʒ ɔ.lɑ̃d], Օգոստոսի 12, 1954[…], Ռուան), ֆրանսացի քաղաքական եւ պետական գործիչ, Ֆրանսայի սոցիալիստական կուսակցութեան առաջին քարտուղար 1997-2008 թուականներուն։ Ֆրանսայի ազգային ժողովի պատգամաւոր (1988-1993, 1997-էն), Տիուլ քաղաքի քաղաքապետ (2001-2008)։ Կորեզ դեպարտամենտի ընդհանուր խորհուրդի նախագահ 2008-էն։
Ֆրանսայի նախագահական ընտրութիւններ 2012-ի յաղթող Ֆրանսայի սոցիալիստական կուսակցութենէն։ Առաջին փուլին ստացած է քուէներու 28,63 %-ը՝ գրաւելով առաջին տեղը եւ Նիքոլա Սարքոզիի հետ երկրորդ փուլ անցած։ 2012 թուականի Մայիս 6-ին, երկրորդ փուլին յաղթանակ տարած է Սարքոզիի նկատմամբ՝ դառնալով Ֆրանսայի 24-րդ նախագահը։
Ֆրանսուա Հոլլանտը աւարտած է Փարիզի Առեւտուրի բարձրագոյն դպրոցը, Փարիզի Քաղաքագիտութեան ինստիտուտը եւ Կառավարման ազգային դպրոցը (Վոլթերի տարի՝ 1980 թուական)։
Սոցիալիստական կուսակցութեան անդամ է 1979 թուականէն։ 1980 թուականին, աւարտելով Կառավարման ազգային դպրոցը, ան կը դառնայ Հաշուիչ պալատի հաշուեքննիչ։ Միեւնոյն ժամանակ կը դասախօսէ Փարիզի Քաղաքագիտութեան ինստիտուտին մէջ։
1981 թուականին, Ֆրանսուա Միթերանի՝ Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ ընտրուելէն յետոյ, Ֆրանսուա Հոլլանտը կը դառնայ ծրագրի ղեկավար Էլիզէ պալատին մէջ։ 1981 թուականի Յունիսի խորհրդրանական ընտրութիւններուն Ֆրանսուա Հոլլանտը կ'առաջադրուի Կորեզ դեպարտամենտէն։ 1988-1991 թուականներուն ան տնտեսագիտութիւն կը դասաւանդէ Փարիզի Քաղաքագիտութեան ինստիտուտին մէջ։
1993 թուականին կը կորսնցնէ պատգամաւորական մանդատը։ Կը ստանձնէ Ժագ Տըլորի «Témoin» (Վկայ) ակումբի նախագահութիւնը, որ կը պահպանէ մինչեւ 1997 թուականը։
1994 թուականի Նոյեմբերին կը դառնայ Սոցիալիստական կուսակցութեան տնտեսական հարցերով ազգային քարտուղարը, իսկ 1995 թուականին Լիոնել Ժոսբենը զինք կը նշանակէ Սոցիալիստական կուսակցութեան խօսնակ։
2013 թուականի Հոկտեմբեր 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով կը պարգեւատրուի Փառքի շքանշանով[17]։
Անձնական կեանք[18]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ֆրանսուա Ժերար Ժորժ Նիկոլա Հոլլանտ (François Gérard Georges Nicolas Hollande) ծնած է 12 Օգոստոս 1954-ին, Ռուանի մէջ (Սեն-էնֆերիէր): Ան կրտսեր որդին է Ժորժ Կիւսթավ Հոլլանտի (ծնած 9 Մայիս 1923-ին եւ մահացած 4 Ապրիլ 2020-ին), որ ականջ-կոկորդ-քիթի բժիշկ (ORL) էր, ազատ ատեններուն անշարժ գոյքի կառուցապատող, ինչպէս նաեւ ծայրահեղ աջակողմեան ցուցակի անյաջող թեկնածու՝ Ռուանի (1959) եւ Պուա-Կիյոմի (1965) քաղաքապետական ընտրութիւններուն: Անոր մայրը՝ Նիկոլ Ֆրետերիք Մարգարիտ Թրիպեր (ծնած 7 Սեպտեմբեր 1927-ին եւ մահացած 8 Մարտ 2009-ին), ձախակողմեան կաթոլիկ, մասնագիտութեամբ հիւանդապահուհի, ընկերային ծառայող էր, որ 2008-ին Կաննի քաղաքապետական ընտրութիւններուն Ընկերվարական Կուսակցութեան ցուցակի վերջին դիրքը գրաւած էր:
Անոր հայրական մեծ ծնողները՝ Անթուանէթ եւ Կիւսթավ (Առաջին Համաշխարհային Պատերազմի խրամատներուն մէջ կազահարուած նախկին զինուոր), ուսուցիչներ էին՝ Փաս-տը-Քալէի Փլուվէն գիւղին մէջ հաստատուած գիւղացի ընտանիքէ մը: Անոնց մականունը (մականուն / մանրամասն՝ ազգանունը) կու գայ իրենց բողոքական նախնիներու երկրէն, որոնք ԺԶ. դարուն ապաստանած էին Միացեալ Նահանգներէն (Provinces-Unies / Միացեալ Պրովինցիաներէն)՝ սպանական հաւատաքննութենէն փախչելու համար: Անոր մայրական մեծ ծնողները՝ Ժանն եւ Ռոպէր, սավոյեան ծագումով, գլխարկագործ եւ դերձակ էին Փարիզի մէջ:
Ֆրանսուա Հոլլանտ ունի աւագ եղբայր մը՝ Ֆիլիփ Հոլլանտ (1952-2017), որ արուեստագէտ եւ ճազ երաժիշտ էր: Ան նաեւ լրագրող Հելէն Փիլիչովսքիի երկրորդ կարգի զարմիկն է[19][20]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Sycomore / Assemblée nationale
- ↑ Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- ↑ Store norske leksikon — 1978. — ISSN 2464-1480
- ↑ http://www.nytimes.com/2012/05/31/business/global/daily-euro-zone-watch.html
- ↑ http://www.nytimes.com/aponline/2015/02/06/world/africa/ap-af-boko-haram.html
- ↑ http://www.nytimes.com/aponline/2015/01/05/world/europe/ap-eu-france-libya.html
- ↑ La Croix — Paris: Bayard Presse, 2012. — ISSN 0242-6056; 2263-4894
- ↑ http://www.hec.fr/Grande-Ecole/FAQ
- ↑ https://www.lejdd.fr/Politique/ENA-le-classement-et-le-bal-des-enveloppes-800443
- 1 2 3 4 http://www.assemblee-nationale.fr/13/tribun/fiches_id/1654.asp
- ↑ Members of the European Parliament, Членове на Европейския парламент, Diputados al Parlamento Europeo, Poslanci Evropského parlamentu, Medlemmer af Europa-Parlamentet, Mitglieder des Europäischen Parlaments, Euroopa Parlamendi liikmed, Βουλευτές του Ευρωπαϊκού Κοινοβουλίου, Députés au Parlement européen, Feisirí Pharlaimint na hEorpa, Zastupnici u Europskom parlamentu, Deputati al Parlamento europeo, Eiropas Parlamenta deputāti, Europos Parlamento nariai, Az Európai Parlament képviselői, Il-Membri tal-Parlament Ewropew, Leden van het Europees Parlement, Posłowie do Parlamentu Europejskiego, Deputados ao Parlamento Europeu, Deputații în Parlamentul European, Poslanci Európskeho parlamentu, Poslanci Evropskega parlamenta, Euroopan parlamentin jäsenet, Europaparlamentets ledamöter
- ↑ https://www.assemblee-nationale.fr/dyn/deputes/PA1654
- ↑ https://web.archive.org/web/20161107174207/http://www.ambafrance-cn.org/Francois-Hollande-Biographie.html
- ↑ https://www.workwithdata.com/person/francois-hollande-1954
- ↑ France 3 — 1992.
- ↑ (հայերեն) Ֆրանսուա Օլանդ, 2024-06-05, https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D6%80%D5%A1%D5%B6%D5%BD%D5%B8%D6%82%D5%A1_%D5%95%D5%AC%D5%A1%D5%B6%D5%A4, վերցված է 2024-12-09
- ↑ (ֆրանսերեն) François Hollande, 2026-09-13, https://fr.wikipedia.org/w/index.php?title=Fran%C3%A7ois_Hollande&oldid=239471183, վերցված է 2026-09-18
- ↑ ։ 7 mai 2012 http://leplus.nouvelobs.com/contribution/547355-francois-hollande-et-sa-famille-une-premiere-erreur-de-communication.html .
- ↑ Կաղապար:Dailymotion [archive] sur Dailymotion.