Ֆրանսայի Նախագահական Ընտրութիւններ (2017)

Ֆրանսայի Նախագահական Ընտրութիւններ 2017 (ֆրանսերէն՝ Élection présidentielle française de 2017), որոնց առաջին փուլը տեղի ունեցած է 23 Ապրիլ 2017-ին։ Քանի որ առաջին փուլին յաղթողը չորոշուեցաւ, 7 Մայիսին պիտի կայանայ ընտրութիւններու երկրորդ փուլը։ Ֆրանսայի հինգերորդ հանրապետութեան թիւով 11-րդ ընտրութիւններն են, որոնց արդիւնքով ընտրուած անձը հինգ տարի ժամկէտով պիտի նախագահէ Ֆրանսան։ Առաջին փուլի արդիւնքներով յաղթանակ տարած է քաղաքական տնտեսութեան նախկին նախարար Էմանուէլ Մաքրոնը։

Ֆրանսայի առաջատար կուսակցութիւնները՝ (Հանրապետականները եւ Ընկերվարականները) փրայմերիզներու ժամանակ իրենց թեկնածուներուն առաջադրած են 2016-ին։ 20 Նոյեմբեր 2016-ին Նիքոլա Սարքոզի հանած է իր թեկնածութիւնը եւ յայտարարած քաղաքական ասպարէզը աւարտելու մասին[1]։ 1 Դեկտեմբեր 2016-ին Ֆրանսուա Հոլանտ յայտարարած է, որ իր թեկնածութիւնը չ'առաջադրեր երկրորդ ամգամ[2]։

Մասնակիցներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարցումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2017[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Յունուար[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կազմակերպութիւն Տեղի ունեցած ժամանակ Հարցումներու
թուաքանակ
Jacques-Cheminade 2.jpg 2017-02-11 16-10-22 meeting-lo-belfort (cropped).jpg Philippe Poutou 2011.jpg Baydemir & Mélenchon 2015 (cropped) 2.jpg Yannick Jadot Europe Ecologie 2009-06-03.jpg Sommet éco franco-chinois-2485 (cropped).jpg Montebourg lanouvelleFrance (cropped).jpg BHamon2012.jpg Vincent Peillon le 1er juin 2012 au rectorat d'Orléans.JPG Emmanuel Macron (11 décembre 2014 2).jpg François Bayrou 080209.jpg François Fillon IMG 3362 (cropped).jpg NDA en 2014.jpg Le Pen, Marine-9586.jpg
SP LO NPA FI EELV PS PS PS PS EM MoDem LR DLF FN
Ipsos 20.01.2017 1,443 <0.5 % 1 % 1 % 15 % 2 % 9 % - - - 18 % - 25 % 2 % 27 %
<0.5 % 1 % 1 % 14 % 2 % - 7 % - - 20 % - 26 % 2 % 27 %
<0.5 % 1 % 1 % 13 % 2 % - - 8 % - 20 % - 26 % 2 % 27 %
Ipsos 10.01.17-15.01.17 15,921 <0.5 % 1 % 1 % 14 % 2.5 % 9 % - - - 17 % 5 % 23 % 2.5 % 25 %
<0.5 % 1 % 1 % 15 % 2.5 % 10 % - - - 19 % - 24 % 2.5 % 25 %
<0.5 % 1 % 1 % 13 % 2.5 % - 6 % - - 19 % 5 % 24 % 2.5 % 26 %
<0.5 % 1 % 1 % 14 % 2.5 % - 7 % - - 21 % - 25 % 2.5 % 26 %
<0.5 % 1 % 1 % 14 % 2.5 % - - 7 % - 21 % - 25 % 2.5 % 26 %
BVA 06.01.17-08.01.17 946 - 1 % 1 % 13 % 2.5 % 11 % - - - 16 % 5 % 24 % 1.5 % 25 %
1.5 % 1 % 12.5 % 3 % - 6.5 % - - 20 % 5 % 24 % 1.5 % 25 %
1 % 0.5 % 12.5 % 2.5 % - - 6 % - 20 % 6 % 24 % 1.5 % 26 %
1 % 1 % 13 % 2.5 % - - - 5 % 20 % 6 % 24 % 1.5 % 26 %
Ifop-Fiducial 03.01.17-06.01.17 1,860 0 % 0.5 % 1 % 12 % 2 % 10.5 % - - - 17 % 5.5 % 24 % 1.5 % 26 %
0 % 1 % 1 % 11.5 % 2 % - 5.5 % - - 19 % 7 % 24.5 % 2 % 26.5 %
0.5 % 1 % 1 % 11.5 % 2 % - - 6 % - 19 % 7 % 24.5 % 1.5 % 26 %
0 % 1 % 1.5 % 13 % 2.5 % - - - 2.5 % 20 % 7 % 25 % 1.5 % 26 %
Elabe 03.01.17-04.01.17 995 - 1 % 2.5 % 14 % 1 % 12 % - - - 16 % 7.5 % 23 % 1 % 22 %
1 % 2 % 13 % 1 % - 7 % - - 20 % 7 % 24 % 2 % 23 %
0.5 % 2 % 13 % 1 % - - 6 % - 21 % 8 % 24 % 1.5 % 23 %
0.5 % 2 % 14 % 1 % - - - 3 % 22 % 7 % 25 % 1.5 % 24 %
1 % 2 % 14 % 1.5 % 13 % - - - 18 % - 26 % 1.5 % 23 %
0.5 % 2 % 14 % 1.5 % - 9 % - - 24 % - 26 % 1 % 22 %
1.5 % 1.5 % 14.5 % 1.5 % - - 6 % - 23 % - 26 % 2 % 24 %
1 % 2 % 15 % 1.5 % - - - 3 % 24 % - 28 % 1.5 % 24 %

Առաջին Փուլի Արդիւնքներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Փարիզի ժամով ժամը 19։00-ին փակուած են Ֆրանսայի բոլոր ընտրատեղամասերը, որոնք բացուած էին առաւօտեան ժամը 08։00-ին։ Պելճիքական RTBF հեռատեսիլի կայանի փոխանցումով Ժան Լիւք Պելանշոն ստացած է ձայներու մեծամասնութիւնը մերձծովեան երեք շրջաններու մէջ՝ Սեն Փիեռ եւ Միքելոնի, Մարտինիքայի եւ Ֆրանսական Կուիանայի մէջ[10]։

Ընկերաբանական ինստիտուտներէն մէկուն էքզիթ փոլի համաձայն Էմանուէլ Մաքրոն եւ Մարին Լը Փէն կը գլխաւորեն առաջատարներու ցուցակը։ Էքզիթ փոլի արդիւնքներու համաձայն, Մաքրոնին նախապատուութիւնը տուած է ընտրողներու 24%-ը, Լը Փէնին՝ 22%-ը, Ֆիյոնին՝ 20,5%, իսկ Մելանշոնին՝ 18%-ը։ Ընդ որուն, Ֆրանսայի մէջ մինչեւ ընտրատեղամասերու փակուիլը կ'արգելուի էքզիթ փոլերու որեւէ արդիւնք հրապարակել, այդ իսկ պատճառով էքզիթ փոլերու հիմնական պատուիրատուները զուիցերիական, պելճիքական եւ գերմանական լրատուամիջոցներն են։ Սակայն չեն նշուիր հարցումներ ըրած ընկերաբանական ինստիտուտներու անունները[11]։

Ֆրանսայի քաղաքական տնտեսութեան նախկին նախարար, նախագահի թեկնածու Էմանուէլ Մաքրոնը, մեկնաբանելով նախագահական ընտրութիւններու առաջին փուլին իր յաղթանակը, նշած է, որ իրենք Ֆրանսայի պատմութեան մէջ նոր էջ բացած են[12]։ Ան նաեւ նշած է, որ պիտի դառնայ «բոլոր ֆրանսացիներու նախագահը»[13]։

Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլանտ զանգահարած է Մաքրոնին եւ շնորհաւորած յաղթանակի առիթով։ Այդ մասին կը յայտնէ France Press-ը՝ յղում ընելով նախագահի մամուլի ծառայութեան[14]։

Ֆրանսայի ներքին գործոց նախարարութեան վերջնական տուեալներով առաջին փուլին յաղթանակ տարած է Էմանուէլ Մաքրոն։ Ձայներու 90%-ի հաշուարկման արդիւնքով, ան հաւաքած է ձայներու 23,72 %-ը։ Մարին Լը Փէնը հաւաքած է ձայներու 21,90%-ը։ Նախագահական ընտրութիւններու երկրորդ փուլը տեղի պիտի ունենայ 7 Մայիս 2017-ին[15]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]