Ֆրանսախօս Մամուլի Միջազգային Միութիւն
| Ֆրանսախօս Մամուլի Միջազգային Միութիւն | |
|---|---|
| Տեսակ | ոչ առեւտրային կազմակերպութիւն[1] |
| Երկիր |
|
| Յապաւում | UPF |
| Հիմնադրուած | 1950 |
| Գլխաւոր գրասենեակ | Փարիզ, Ֆրանսա |
| Տարածաշրջան | Ֆրանսախօսութիւն |
| Պաշտ. լեզու(ներ) | Ֆրանսերէն |
| Գլխաւոր քարտուղար | Alfred Dan Moussa? և Madiambal Diagne? |
| Հիմնադիր | Émile-Dostaler O'Leary? |
| Կայքէջ | presse-francophone.org |
Ֆրանքոֆոն Մամուլի Միջազգային Միութիւն (ֆր.՝ Union Internationale de la Presse Francophone, UPF), ֆրանսերէն ստեղծագործող լրագրողներու ընկերակցութիւն: Ստեղծուած է 1950-ին եւ կը նկատուի աշխարհի ամէնահին ֆրանքոֆոն կազմակերպութիւնը[2]։ Ունի աւելի քան երեք հազար անդամ աշխարհի 110 երկիրներու մէջ[3]:
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ընկերակցութիւնը հիմնադրուած է 1950-ին, Լիմոժի մէջ (Ֆրանսա), նախաձեռնութեամբ քանատացի լրագրող Էմիլ-Տոսթալէ Օ'Լերիի նախաձեռնութեամբ[3], որ դարձած է կազմակերպութեան առաջին նախագահը[4]: Կազմակերպութիւնը 24 Հոկտեմբեր 2001-ին, Լիբանանի մայրաքաղաք Պէյրութի մէջ կազմակերպուած իր 33-րդ ժողովի ընթացքին իր անուանումը՝ Union Internationale des Journalistes et de la Presse de Langue Français-էն փոխած է Union Internationale de la Francophone-ի[3]:
Գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]UPF-ի հիմնական նպատակն է զարգացնել համագործակցութիւնը ֆրանքոֆոն զանգուածային լրատուական միջոցներու միջեւ[2]: Իր սկզբնական շրջանին ծառայելով իբրեւ ֆրանսախօս լրագրողներու հանդիսավայր, այժմէական խնդիրները քննարկելու եւ լուծումներ փնտռել-գտնելու հաւաքատեղի, ժամանակի ընթացքին UPF-ը դարձած է մասնագիտական միութիւն[3]: Անիկա ոչ կառավարական միջազգային կազմակերպութիւն է, որ ճանչցուած է Եւրոպական խորհրդարանի, Ֆրանքոֆոնիայի Միջազգային Կազմակերպութեան, Միացեալ Ազգերու Կազմակերպութեան եւ միջազգային բազմաթիւ այլ կազմակերպութիւններու կողմէ[3]:
Ազատ խօսքի մրցանակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1991-ին ընկերակցութիւնը, La Francophonie կազմակերպութեան հետ համատեղ, սահմանած է Prix de la Libre Expression (Խօսքի Ազատութեան Մրցանակ)[5]: Մրցանակը կը շնորհուի իւրաքանչիւր տարի: Անով կը պարգեւատրուին այն լրագրողները, որոնք, հակառակ հետապնդումներու, հալածանքներու եւ վտանգներու, իրենց ստեղծագործութիւններուն ու գործելակերպին մէջ կը շարունակեն մնալ աշխոյժ, ճշմարիտ ու արդարամիտ[5]: 2000-ականներուն այդ մրցանակին արժանացածներուն շարքին են Միշէլ Օժէն (Michel Augen, 2000 թ.), Le Rénovateur-ը (2003 թ.) եւ Մէյ Շիտեաքը (May Chidiac, 2005 թ.)[5]:
Առաջնորդը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Օգոստոս 2008-ի ամսուան տուեալներով, UPF-ի ղեկավարը Ալֆրէտ Տան Մուսան (Alfred Dan Moussa) է[6]: Ան իր այդ պաշտօնին ընտրուած է 2007-ին՝[7] յաջորդելով Ռատիօ Ֆրանս Ինթէրնասիոնալի նախկին նախագահ Էրուէ Պուրժէին[8][9]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.data.gouv.fr/datasets/repertoire-national-des-associations-rna/
- 1 2 «Players and skills»։ Ministère des Affaires étrangères et européennes։ 2006-02-20։ արտագրուած է՝ 2008-08-28
- 1 2 3 4 5 «U.P.F.» (French)։ Union internationale de la presse francophone։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-06-11-ին։ արտագրուած է՝ 2008-08-29
- ↑ «Histoire de l'Union internationale de la presse francophone» (French)։ Union internationale de la presse francophone։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-04-22-ին։ արտագրուած է՝ 2008-08-29
- 1 2 3 «Prix de la libre expression» (French)։ Union internationale de la presse francophone։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-05-17-ին։ արտագրուած է՝ 2008-08-29
- ↑ Ouédraogo Alexise Evelyne (2008-08-12)։ «Côte d`Ivoire: Lancement du prix Alfred Dan Moussa de la presse en ligne pour la paix et l’intégration africaine»։ Gabonews.ga (French)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-08-22-ին։ արտագրուած է՝ 2008-08-29
- ↑ «Alfred Dan Moussa»։ Who's Who From Côte d'Ivoire։ African Development Information Services։ 2007-08-03։ արտագրուած է՝ 2008-08-28
- ↑ Koutouan Hervé (2007-12-03)։ «Côte d'Ivoire: Union internationale de la presse francophone - Hervé Bourges annonce son successeur»։ Fraternité Matin (reproduced by allAfrica.com) (French)։ արտագրուած է՝ 2008-08-29
- ↑ «Togo»։ Attacks on the Press in 2005։ Committee to Protect Journalists։ արտագրուած է՝ 2008-08-28