Քոթէ Մախարաձէ
| Քոթէ Մախարաձէ վրաց.՝ კონსტანტინე ივანეს ძე მახარაძე և վրաց.՝ კოტე (კონსტანტინე) ივანეს ძე მახარაძე | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | վրաց.՝ კოტე მახარაძე |
| Ծնած է | 17 Նոյեմբեր 1926[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 19 Դեկտեմբեր 2002[1] (76 տարեկանին) |
| Մահուան վայր | Թիֆլիս, Վրաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտ? |
| Մասնագիտութիւն | դերասան, հեռուստահաղորդավար, թատերական ուսուցիչ և հեռուստամեկնաբան |
| Ամուսին | Սոֆիկո Ճիաուրելի? |
Քոթէ (Կոնստանթին) Իվանէ Մախարաձէ (17 Նոյեմբեր 1926[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն - 19 Դեկտեմբեր 2002[1], Թիֆլիս, Վրաստան), վրացի մարզական մեկնաբան, թատրոնի ու կինոյի դերասան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քոթէ Մախարաձէ ծնած է 1926 Նոյեմբեր 17-ին Թիֆլիսի մէջ։ Կանուխ տարիքէն կը զբաղի պասքէթպոլով, Թիֆլիսի «Տինամօ» խումբին մէջ կը դառնայ Վրաստանի պատանիներու առաջնութեան յաղթական։
1941-ին աւարտած է Թիֆլիսի պարարուեստի ուսումնարանը։ 1944-ին կ'աւարտէ դպրոցն ու կ'ընդունուի Թիֆլիսի պետական թատերական հիմնարկ, որ կ'աւարտէ 1948-ին:
1948-1970 թուականներուն կ'ըլլայ Շոթա Ռուսթաւելիի անուան թատրոնի դերասան։
1950էն կը դասախօսէ Թիֆլիսի պետական թատերական հիմնարկին մեջ։
1957էն վրացական հեռուստատեսութեան մէջ կ'աշխատի որպէս մարզական մեկնաբան[2], 1972էն Թիֆլիսի Կ. Մարջանաշվիլիի անուան թատրոնի դերասան է։
1994էն Թիֆլիսի պետական թատերական հիմնարկին փրոֆեսորն է։ 2001-ին դարձեալ կ'ըլլայ Վրաստանի առաջին անգամ տեղի ունեցող բալետի Չաբուկեանի-Բալանչին մրցոյթ-փառատօնի համառեժիսորն ու վարողը։
Քոթէ Մախարաձէ կը մահանայ 2002 Դեկտեմբեր 19-ին[3]: Թաղուած է Թիֆլիսի Տիտուպէ գերեզմանատան մէջ: Անոր կողքին թաղուած է կինը՝ Սոփիկօ Ճիաուրելին:
Ճանաչում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վրացական ԽՍՀ ժողովրդական արթիսթ (1967)
- Շոթա Ռուսթաւելիի անուան մրցանակի դափնեկիր
- Մարզական ֆիլմերու միջազգային փառատօնի դափնեկիր
- Աշխատանքային կարմիր դրօշի շքանշան (1967)
- Վրաստանի Պատւոյ շքանշան (1997 եւ 9 Օգոստոս, 2002)
- Քոթէ Մախարաձէի «Քանի դեռ գնդակն օդին մէջ է…» արտայայտութիւնը EA Sports-ի FIFA-10 համակարգչային խաղին մէջ կ'ըսէ Վասիլի Ուտկինը։
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1975՝ Մի՛ հաւատաք, թե ես այլեւս չկամ
- 1977՝ Ինչպէս վաղորդեան մշուշ
- 1982՝ Երկու գլուխ ընտանեկան ժամանակագրութենէն
- 1984՝ Միայնակ կոմերսանտի շահումը՝ (Խոսէ)
- 1984՝ Մի բախման երկու վարկած՝ (Քարլօ Մաձոնի)
- 1984՝ Եւ յաղթանակի հիանալի ակնթարթը (Մեկնաբան)
- 1984՝ Խոստովանութիւն (Դատախազ)
- 1985՝ Հակամարտութիւն (Գնդապետ Սերկոյ Սուխիշվիլի)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
| ||||||