Քիրա, Ակիսդրի
Արտաքին տեսք
Կղզի | |
---|---|
Քիրա, Ակիսդրի | |
Κυρά Αγκιστρίου | |
Քիրա, հարաւէն նկարուած | |
Երկիր | Յունաստան․ Սարոնիքոս ծոց, |
Տարածութիւն | 0,8 քմ² |
Կը գտնուի ափին | Սարոնիքոս ծոց |
Քիրա, Ակիսդրի կամ Փիթիոնիսոս (յուն․՝ Κυρά Αγκιστρίου կամ Πιτυόνησος), Արղոսարոնիքոսի կղզիակ,Սարոնիքոս ծոց։ Տարածութիւնն է 0,8 քլ²։
Կը գտնուի Սարոնիքոս ծոցին արեւմուտքը, Ակիսդրի կղզիին հիւսիս-արեւմուտքը եւ վարչականօրէն մաս կը կազմէ Ակիսդրիի համայնքին, իսկ աշխարհագրականօրէն՝ Պելոպոնեսին։ Հեռաւորութիւնը Ակիսդրիէն 2,8 ծ․մ․ (ծովային մղոն) է, իսկ Նէա Էփիտաւորոսի ափէն 5,1 ծ․մ․։ Անոր արեւմուտքին, 1,2 քլ․ (0,6 ծ․մ․) հեռաւորութեան կը գտնուի Սփալաթրոնիսի ժայռակղզիակը։
Փիթիոնիսոս անուանումը յառաջ եկած է փիթիս «πίτυς» բառէն, որ սոճի կը նշանակէ եւ կը վկայէ կղզիին սոճիի ծառերով ծածկուած ըլլալը։
Կղզիին ափերը ընդհանուրին մէջ ժայռոտ են, սակայն կան ցիր ու ցան աւազոտ ծովափներ։
Կղզիին վրայ կ՛ապրին մեծ թիւով այծեր եւ նապաստակներ։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Իտրա
- Ակիսդրի
- Այիոս Եորղոս, Իտրա
- Այիոս Թոմաս Տիափորոն
- Փաթրոքլոս, կղզիակ
- Ֆալքոներա
- Սփեցոփուլա
- Վելոփուլա
- Աթալանդի
- Դորուսա, Ակիսդրի
- Մեթոփի
- Սփալաթրոնիսի