Քիմ Քաշքաշեան
| Քիմ Քաշքաշեան անգլերէն՝ Kim Kashkashian | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 31 Օգոստոս 1952[1][2][3] (73 տարեկան) |
| Ծննդավայր | Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Պիբոդիի համալսարան? և Interlochen արվեստի կենտրոն? |
| Մասնագիտութիւն | երաժշտութեան ուսուցիչ, համալսարանի դասախօս, ջութակահար և chamber musician |
| Աշխատավայր | Նոր Անգլիայի կոնսերվատորիա?, Հանս Այսլերի անվան բարձրագույն երաժշտական դպրոց? և Ֆրայպուրկի Բարձրագոյն Երաժշտանոց |
| Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ |
| Կայքէջ | ecmrecords.com/artists/1… |
Քիմ Քաշքաշեան (31 Օգոստոս 1952[1][2][3], Տիթրոյթ, Միշիկըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4]), հայազգի ամերիկեան ալթահար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Տիթրոյիթ, ալթ սորված է Քարեն Թաթլի եւ աշխարհահռչակ ալթահար Ուոլթեր Թրամփլերի մօտ՝ Պալթիմօրի Փիպոտի երաժշտանոցը։ Քաշքաշեանը իր գործիքի համար նոր երկերու ստեղծման երդուեալ կողմնակիցն է։ Քիմ Քաշքաշեանե յաճախակի կը մասնակցի ԱՄՆ-ի եւ Եւրոպայի խոշոր փառատօներուն, ինչպէս՝ Մարլպօրոյի, Զալցպուրկի, Լոքենհաուսի եւ Սթաւանկերի փառատօներուն։ Ան համագործակցեր է Ֆելիքս Կալիմիրի, Ռոպերթ Լեւինալի, Քիթ Ճարեթի, Կիտոն Քրեմերի, Տանիէլ Ֆիլիփսի, Յո-Յո Մայի հետ։ Քաշքաշեանը ձայնագրուեր է ՙՍոնիի՚ համար եւ երեք տասնամեակ տեւող համագործակցութիւն ունի Գերմանիայի ECM ապրանքանիշ հաստատութեան հետ։ Պրամսի սոնաթներու անոր ձայնագրութիւնը Ռոպերթ Լեւինի հետ 1999-ին արժանացեր է Էտիսոն մրցանակին։
2000-ի Յունիսին թողարկուեր են Պարթոքի, Էութվեոշի եւ Քուրթակի անոր վարժական աշխատանքները կ'ընդգրկեն դասաւանդումը Պլումինկթոնի Ինտիանա համալսարանը եւ Ֆրայպուրկի ու Պեռլինի երաժշտանոցներուն մէջ (Գերմանիա)։ 2000-ի Սեպտեմբերին ան սկսեր է ալթ եւ Սենեկային երաժշտութիւն ուսուցանել Նոր Անգլիայի երաժշտանոցին մէջ (Պոսթըն)։
Որպէս մենակատար հանդէս է կու գայ Նիւ Եորքի, Պեռլինի, Վիեննայի, Լոնտոնի, Միլանի Միւնեխի եւ Թոքիիոյի ճանաչուած նուագախումբերու հետ՝ Ռիքարտո Շայիի, Քրիսթոֆ Էշենպախի, Ռիքարտո Մութիի եւ այլ յայտնի խմբավարներու ղեկավարութեամբ։ Մենահամերգներ ունեցեր է Նիւ Եորքի(Metropolitan Museum եւ 92nd Street "Y") մէջ, Պոսթըն, Վաշինկթոն, Ֆիլատելֆիա, Փիթսպուրկ, Սան Ֆրանցիսքո, Քլիվլենտ եւ Լոս Անճելըս:
Համագործակցեր է երգահաններ Կուպայտուլինայի, Բենտերեցկու, Կիա Կանչելիի, Քուրտակի, Տիգրան Մանսուրեանի, Փիարտի, Պերիոյի եւ Էթվոշի հետ։
Անոր սենեկային համերգներու գործընկերներն են դաշնակահար Ռոպերթ Լեւինը եւ հարուածային գործիքներու յայտնի կատարող Ռոպին Շուլքովսկին։ Հանդէս եկեր է the Tokyo, Guarneri եւ Galimir Quartet-ներու հետ, ինչպէս նաեւ եզակի կազմ ունեցող՝ Կիտոն Քրեմեր, Տանիէլ Փիլիբս, Քիմ Քաշքաշեան եւ Եօ-Եօ Մա քառեակով։
2013 թուականին արժանացեր է Կրեմմի մրցանակի՝ «Լաւագոյն դասական գործիքային Solo մենակատարութեան » դասակարգին մէջ։[5][6][7]
Ընտրեալ ձայնասկաւառակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաշքաշեանը շարժապատկերի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քաշքաշեանը նկարահանուեր է Ժան Լիուք Կոթարի «Գերմանիա: 9 - 0» Շարժապատկերի մէջ (1991)։
- Քիմ Քաշքաշեանը Թեոտորոս Անկելոփուլոսի «Ուլիսի հայեացքը» Շարժապատկերի (1995) երաժշտութեան կատարողներէն մէկն է։
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քաննի դասական երաժշտութեան մրցանակ (2001).
- Էտիսոնի երաժշտական մրցանակ (Նիտերլանտներ, 2003).
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 FemBio տվյալների շտեմարան
- 1 2 Brockhaus Enzyklopädie — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #131933337 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Ամերիկահայ Քիմ Քաշքաշեանը յաղթեր է «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխութեանը
- ↑ Հայազգի Քիմ Քաշքաշեանը արժանացաւ Կրեմմի մրցանակի
- ↑ «Քիմ Քաշքաշեանը Կրեմմի մրցանակաբաշխութեան ժամանակ յաղթող ճանաչուեր է (տեսանիւթ)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-07-14-ին։ արտագրուած է՝ 2019-05-18
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Լրատուութիւն ՀՀ մշակոյթի նախարարութեան կայք
- Քիմ Քաշքաշեանը NPR կայք(անգլերէն)
- Հարցազրոյց Archived 2012-04-25 at the Wayback Machine.
| ||||||