Քիմ Պաքշի
| Քիմ Պաքշի | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 1 Մարտ 1931 |
| Ծննդավայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 5 Մարտ 2019 (88 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | ռուսերէն |
| Ուսումնավայր | Մոսկվայի պետական համալսարանի բանասիրույան ֆակուլտետ? |
| Մասնագիտութիւն | հայագէտ, արձակագիր և թատերագիր |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
| Ամուսին | Irina Mazuruk? |
Քիմ Պաքշի (ռուս.՝ Ким Нау́мович Бакши́, 1 Մարտ 1931, Մոսկուա, Խորհրդային Միութիւն - 5 Մարտ 2019, Մոսկուա, Ռուսիա), ռուս հայագէտ եւ գրող[1]։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մոսկուա։ Մայրը ռուս էր, իսկ հայրը կարայիմներու փոքր ազգութենէն, որուն մասին ան պարզաբանած է, որ թրքալեզու ժողովուրդ մըն է, որ յուդայականութիւն ընդունած է: Պաքշի ինքն ալ ինքզինք կարայիմ կը նկատէր, սակայն հաւատքով ուղղափառ եղած է, մեծ սէր եւ ակնածանք ունեցած է քրիստոնէական ժառանգութեան հանդէպ:
Համալսարանին մէջ, լրագրութեան մասնագիտութիւն ստանալէ ետք, ան անմիջապէս գիւղ մեկնած է եւ հողագործութեամբ զբաղած, վարած հողը մշակող ինքնաշարժներ, այդտեղէն ալ թղթակցած է թերթերուն եւ ամսագիրներուն: Լրագրող դառնալու որոշումին վրայ ազդած է թերեւս իր հօրը օրինակը, որ նոյնպէս թերթի մէջ աշխատած էր:
Պաքշի ռուսական ամսագրերուն եւ թերթերուն մէջ յօդուածներ գրած է հայ ժողովուրդի[1], հայկական մշակոյթի եւ հայոց պատմութեան մասին։ Այդ յօդուածները, թարգմանուելով, տպագրուած են նաեւ Հայաստանի մամուլին մէջ:
Հայութեան մէջ Քիմ Պաքշին աւելի ծանօթ է իբրեւ Մատենադարանի վերաբերեալ քսան մասերէ բաղկացած հեռատեսիլային ժապաւէնի բեմագիր եւ համահեղինակ: «Մատենադարան» խորագրով այս շարժապատկերային շարքին բեմադրիչը Հովիկ Հախվերտեանն է եւ իբրեւ բեմագիր ան ընտրած էր Քիմ Պաքշին:
Պաքշի բազմաթիւ գիրքեր գրած է հայկական նիւթերով՝ «Արծիւն ու սուրը», «Ճակատագիրն ու քարը», «Սուրբ Ղազարոսի յարութիւնը», «Մենաստանէն՝ սիրոյ մասին», «Մեր աշխարհը անիւի կը նմանի», «Սառեցուած ժամանակը» եւ այլն:
Պաքշիի վերջին գիրքերէն մէկը «Արցախի հոգեւոր գանձերը» գիրքն է։
Այդ գիրքերուն մէկ մասը թարգմանուած է հայերէնի, բայց ընդհանրապէս, տարածուած է Ռուսաստանի մէջ եւ հետաքրքրութեան արժանացած[2]։
Հայերէն Հրապարակումներ[3]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մամուլ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Իմ Գլխաւոր Սէրը Հայաստանն Է»։ «Գարուն», 1988, թիւ 11, էջ 9։
Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Արծիւ Եւ Սուր» (Орел и меч), 1970 թ.։
- «Ճակատագիր Եւ Քար», էսսէներ (Судьба и камень), 1983 թ.։
- «Սուրբ Ղազարի Յարութիւնը» (Воскрешение святого Лазаря), 1960 թ.։
- «Մենաստանէն՝ Սիրով» (Из монастыря — о любви), 2000 թ.։
- «Մեր Աշխարհը Նման Է Անիւի» (Наш мир подобен колесу), 2003 թ.։
- «Սառած Ժամանակը» (Замороженное время), 2006 թ.։
- «Կապոյտ Երկնքի Տակ» (Под синевой небес), 2007 թ.։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «Kim Bakshi, great friend of the Armenian people, dies at 88»։ armenpress.am (անգլերէն)։ արտագրուած է՝ 2022-03-09
- ↑ «ՔԻՄ ՊԱՔՇԻԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2022-03-09
- ↑ (հայերեն) Կիմ Բակշի, 2024-03-07, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%BF%D5%AB%D5%B4_%D4%B2%D5%A1%D5%AF%D5%B7%D5%AB&oldid=9494711, վերցված է 2025-11-22