Քարէն Պլէք
| Քարէն Պլէք անգլերէն՝ Karen Black | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | անգլերէն՝ Karen Blanche Ziegler |
| Ծնած է | 1 Յուլիս 1939[1][2][2][…] |
| Ծննդավայր | Փարք Ռիճ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 8 Օգոստոս 2013[2][2][3][…] (74 տարեկանին) |
| Մահուան վայր | Սանթա Մոնիքա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | անգլերէն |
| Կրօնք | Սինթոլոճի, Կրօնական հաւատալիք |
| Ուսումնավայր | Maine East High School? և Նորթուեթըրն Համալսարան |
| Մասնագիտութիւն | դերասանուհի, երգչուհի, հեղինակ, Հեղինակ ու կատարող, երգահան, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
| Ամուսին | L. M. Kit Carson? և Stephen Eckelberry? |
| Երեխաներ | Hunter Carson? |
Քարէն Պլէք (1 Յուլիս 1939[1][2][2][…], Փարք Ռիճ, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 8 Օգոստոս 2013[2][2][3][…], Սանթա Մոնիքա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ), ամերիկացի դերասանուհի, հեղինակ, երգիչ եւ երգահան:
1970-ականներուն, Ամերիկեան ամենափնտռուած երկու ժապաւէններու մէջ, Պլէք իր փայլուն խաղարկութեան շնորհիւ բարձրացած է Հոլիվուտի աստղերու պատուանդանը։
Ժապաւէններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քարէն Պլէքին անունը անմիջականօրէն կապուած է․
- «Իզի Ռայտըր» (1969) ,
- «Ֆայֆ Իզի Փիսըս» ( 1971),
- «Տը Կրէյթ Կեցպի» (1974) ժապաւէններուն հետ։
Պլէք՝ 1959-էն 2013-ի միջեւ ինկած ժամանակամիջոցին, նկարահանուած է աւելի քան երկու հարիւր ժապաւէններու եւ հեռատեսիլային հաղորդաշարերու մէջ: Բեղուն ասպարէզի ընթացքին:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անոր դերասանական վաստակը տեւած է աւելի քան 50 տարի եւ։ Քարէն ստացած է բազմաթիւ շնորհակալագիրեր՝ իր դերասնական վաստակին ընթացքին։ Քարէն Պլէք արժանացած է․
- երկու «Կոլտըն Կլոպ» մրցանակներու,
- «Լաւագոյն օժանդակ դերասան» անուանակարգին մէջ ստացած է Ակադեմիայի մրցանակ:
Հաւատալիքներ եւ Դիրքորոշումներ[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1964 թուականին Պլէք դարձաւ Սայընթոլոճիսթ եւ կիրարկեց այն իր կեանքի մնացած մասը։
- Ան բացայայտ կողմնակից էր նոյնասեռականներու իրաւունքներուն եւ 2007 թուականին մեկնաբանեց. «Ես կողմնակից եմ նոյնասեռականներու իրաւունքներուն։ Եսը՝ շատ սրբազան է, եւ պէտք է պատւըուի՝ անկախ այն բանէ, թէ ինչ սեռով ծնած ես։ Պէտք ջէ զգաս, թէ պարտաւոր ես խուսափիլ որեւէ տեսակի համապատասխանութիւններէ»։
- Պլէք նաեւ կը պաշտպանէր կենդանիներու իրաւունքները եւ կը քննադատէր մորթեղէնի արդիւնաբերութիւնը։ Ան մէկ անգամ լուսանկարուած է Հելլոուինի թեմայով մորթեղէնի դէմ ուղղուած գովազդի մէջ՝ ի նպաստ «Կենդանիներու Էթիքական Վերաբերմունքի Համար Մարդիկ» (PETA) կազմակերպութեան։
Մահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2010-ին, անոր վերջին ժապաւէններուն ցուցադրութենէն ետք, քաղցկեղ յայտնաբերուած անոր աղիքներուն մէջ[5]: Ան նոյն տարին երկու վիրահատութեան ենթարկուած է։
Սակայն 74-ամեայ դերասանուհին, 3 տարի տառապելէ ետք, մահացած է 8 Օգոստոս 2013-ին:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Internet Broadway Database — 2000.
- 1 2 filmportal.de — 2005.
- ↑ (անգլերեն) Karen Black, 2025-10-06, https://en.wikipedia.org/w/index.php?title=Karen_Black&oldid=1315359331, վերցված է 2025-11-23
- ↑ admin։ «ՊՈՆՏ ՊԻՏԻ ՎԵՐԱԴԱՌՆԱՅ | Yerepouni Daily News» (en-US)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-09-ին։ արտագրուած է՝ 2020-06-09