Ամերիկայի Միացեալ Նահանգներու Դրօշ
Ամերիկայի Միացեալ Նահանգներու Դրօշ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ազգային դրօշ |
Երկիր |
![]() |
Իրաւասութեան տարածք | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Նշան | 🇺🇸 |
Յարաբերութիւն | 19:10? |
Ընդունուած է | 14 Յունիս 1777[1] |
Գոյներ | կարմիր, ճերմակ եւ կապոյտ |
Պատկերուած է | հնգաթեւ աստղ, դաշտ եւ ազատ հատուած |
ԱՄՆ դրօշը Ամերիկայի Միացեալ Նահանգներու պետական դրօշն է։ Անիկա հաստատուած է 1776-ին՝ անկախութիւն նուաճելէն անմիջապէս ետք։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ԱՄՆ-ի դաշնակցային կառուցուածքը արտայայտուած է երկրի պետական դրօշին վրայ։ Դրօշի վերի ձախ անկիւնը պատկերուած է սպիտակ հնգաթեւ աստղերով ուղղանկիւնին, աստղերու թիւը կը համապատասխանէ դաշնութեան մէջ մտնող նահանգներու թիւին․ անիկա պարբերաբար կը փոխուի. 50-րդ աստղը դրօշի վրայ աւելցած է 1959-ին, Հաուայեան կղզիներուն նահանգի կարգավիճակ տալէն ետք։ Այդ դրօշը ուժի մէջ մտած է 4 Յուլիս 1960-ին։ Դրօշի հորիզոնական եօթ կարմիր եւ վեց սպիտակ շերտերը կը խորհրդանշեն անկախ պետութիւն ձեւաւորած բրիտանական տասներեք գաղութները (Դելաւեր, Փենսիլվանիա, Նիւ Ճըրզի, Ճորճիա, Քոնեկտիկուտ, Մասաչուսեթս, Մերիլենտ, Հարաւային Գարոլինա, Հիւսիսային Գարոլինա, Նիւ Հեմփշիր, Վիրճինիա, Նիւ Եորք, Ռոտ Այլենտ)։
Կարմիրը կը նշանակէ դիմացկունութիւն, կապոյտը՝ յամառութիւն, արդարութիւն, զգօնութիւն, սպիտակը՝ անմեղութիւն եւ մաքրութիւն։
Դրօշի կառուցուածքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Չափերու նշանակութիւններն են՝
- Լայնքը՝ A = 1,0
- Երկայնքը՝ B = 1,9
- Աստղերու տարածքի լայնքը՝ C = 0,5385 (A x 7/13, կը զբաղեցնէ եօթ շերտ)
- Աստղերու տարածքի երկայնքը՝ D = 0,76 (B × 2/5, դրօշի երկայնքի երկու հինգերորդը)
- E = F = 0,0538 (C/10, աստղերու տարածքի մէկ տասներորդը)
- G = H = 0,0633 (D/12, աստղերու տարածքի երկայնքի մէկ տասներկուերորդը)
- Աստղի տրամագիծը՝ K = 0,0616
- Շերտի լայնքը՝ L = 0,0769 (A/13, դրօշի լայնքի մէկ տասներեքերորդը)
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Վ․ Պ․ Մաքսակովսկի, «Աշխարհագրութիւն», 1993, «Լոյս» հրատարակչութիւն, էջ 183