Քաջարանի Բանալին (յուշարձան)
|
| |
| տեսակ | Արձան և մշակութային արժէք |
| քանդակագործ | Մարատ Նուրիջանեան |
| տարի | 1966 |
| քաղաք | Կապան |
|
պատկերուած են
| |
| Bear Statue (Kajaran's Key), Kapan Վիքիպահեստում | |
«Քաջարանի բանալին», յուշարձան Հայաստանի Սիւնիքի մարզի Կապանի մէջ։ Կը գտնուի Կապան-Քաջարան մայրուղիին ձախ կողմը, Ողջի գետի աջ ափին։ Կառուցուած է 1966-ին։
Հեղինակ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ներառուած է Կապանի պատմութեան եւ մշակոյթի անշարժ յուշարձաններու ցանկին մէջ՝ 9.1/3 թիւով։ Կը վայելէ հանրապետութեան հովանաւորութիւնը։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յուշարձանը կը մարմնաւորէ արջ մը, որ իր բերանին մէջ բանալի մը բռնած է: Անիկա կը խորհրդանշէ Զանգեզուրի ժողովուրդը եւ անոր բարեբեր հողը, որուն համար պայքարած են Զանգեզուրի բնակիչները։
Աւանդազրոյցը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւանդազրոյցի մը համաձայն, հայոց Արտաւազդ թագաւորը թշնամիներէն պաշտպանուելու համար, իր գանձերը կը պահէ լերան մը մէջ եւ այդ վայրը կը կոչէ Գանձասար: Ան գանձերու բանալին կը յանձնէ լեռներու տիրակալ արջին, որ բանալին պիտի փոխանցէր միայն անոնց, որոնք այդ գանձերը պիտի օգտագործէին ի նպաստ ժողովուրդին:
Քանդակագործ Մարատ ըսած է․
| Դա կը լինի մեր երկրամասի գանձերի բանալին: Բանալին արջի բերանից պիտի կախել, որպէսզի ոչ ոք, մեր ժողովուրդից բացի, ոչ մի օտար չհամարձակի խլել մեզնից մեր գանձերի բանալին[2]: |
ԾանԾանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Կապանի «Քաջարանի բանալի» յուշարձանը - Armenpress | History»։ history.armenpress.am (armenian)։ արտագրուած է՝ 2020-07-12
- ↑ «Հետաքրքրական. Յուշարձանի Մը Պատմութիւնը «Քաջարանի Բանալին» – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2022-03-23
