Փօլ Իկնէյշըս
| Փօլ Իկնէյշըս անգլերէն՝ Paul Robert Ignatius | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 11 Նոյեմբեր 1920 |
| Ծննդավայր | Կլենտէյլ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Մահացած է | 6 Նոյեմբեր 2025[1] (104 տարեկանին) |
| Մահուան վայր | Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Հարվարդի բիզնես դպրոց?, Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարան և Հերբերտ Հուվեր ավագ դպրոց? |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, լրագրող և գործարար |
| Վարած պաշտօններ | Ռազմածովային ուժերի նախարար? և United States Under Secretary of the Army? |
| Անդամութիւն | Phi Beta Kappa? |
| Կուսակցութիւն | Ժողովրդավարական Կուսակցութիւն |
| Ծնողներ | Յովսէփ Իկնէյշըսի (Իքնատոսեան) եւ Էլիզա Ժամկոչեան |
| Երեխաներ | Ադի Իգնեշիուս? |
Փօլ Իկնէյշըս ամերիկահայ (11 Նոյեմբեր 1920, Կլենտէյլ, Լոս Անճելըս շրջան, Քալիֆորնիա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ - 6 Նոյեմբեր 2025[1], Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ) Միացեալ Նահանգներու ծովոյժի նախկին քարտուղար եւ պաշտպանութեան փոխնախարար։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Կլէնտէյլ, հայ գաղթականներ՝ Յովսէփ եւ Էլիզա Իքնատոսեաններու ընտանիքին մէջ[2]: Երկրորդ համաշխարհային պատերազի ընթացքին, իբրեւ կամաւոր զօրագրուած է բանակ:
1964-1967 թուականին ստանձնած է պաշտպանութեան քարտուղարի նիւթաթեխնիքական ապահովման ու սարքերու հարցերու տեղակալի պաշտօնը:
1967-ին Միացեալ Նահանգներու նախագահ Լինտըն Ճոնսընի իշխանութեան օրերուն, ան դարձած է Միացեալ նահանգներու Ռազմածովային ուժերու քարտուղար մինչեւ 1969:
2016-ին, ծովոյժի ամենաարդիական խորտանաւերէն մէկը որոշուած էր կոչել Իկնէյշըսի անունով՝ «USS Paul Ignatius (DDG-117)»[3]:
Հայ-Ամերիկեան Թանգարանի Ձեռնարկին Ընթացքին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փ. Իկնէյշըս թանգարանի ծրագիրին զօրակցողներէն մէկն է եւ դրամահաւաքի նպատակով սկսած թանգարանի մէկ քառակուսի ոտքը կառուցելու վկայագիրներուն առաջինը ստացողը՝ հանդիսացած էր այդ արշաւին մղիչ ուժը։
Հայ-ամերիկեան թանգարանը կը տեղեկացնէ, թէ 8 Դեկտեմբերին, «Պեվըրլի Հիլթըն» պանդոկին մէջ տեղի ունենալիք տարեկան իր երկրորդ ձեռնարկին ընթացքին պիտի մեծարէ Միացեալ Նահանգներու ծովոյժի նախկին քարտուղար եւ պաշտպանութեան փոխնախարար ամերիկահայ Փօլ Ինկնէյշըսը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Հայ-Ամերիկեան Թանգարանի Ծրագիրին Գործնականապէս Զօրակցելու Առիթ»։ Asbarez - Armenian (en-US)։ 2019-05-22։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-12-07-ին։ արտագրուած է՝ 2020-11-27
- ↑ «Փօլ Իկնէյշըս Պիտի Մեծարուի Հայ-Ամերիկեան Թանգարանի Ձեռնարկին Ընթացքին»։ Asbarez - Armenian (en-US)։ 2019-11-05։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-11-05-ին։ արտագրուած է՝ 2020-11-27
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Փօլ Իկնէյշըս Պիտի Մեծարուի Հայ-Ամերիկեան Թանգարանի Ձեռնարկին Ընթացքին Archived 2019-11-05 at the Wayback Machine.
- Թանգարանի Ծրագիրին Գործնականապէս Զօրակցելու Առիթ[permanent dead link]
- Namesake Archived 2019-11-05 at the Wayback Machine.
- DDG 117 - USS Paul Ignatius