Փոլ Պoղոսեան
| Փոլ Պoղոսեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 4 Յունիս 1957[1] (68 տարեկան) |
| Ծննդավայր | Հայֆա, Հայֆայի մարզ |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Փրինսթընի Համալսարան, Սթենֆորտի Համալսարան և Թրենթի համալսարան? |
| Մասնագիտութիւն | փիլիսոփայ, համալսարանի դասախօս և ակադեմիկոս |
| Աշխատավայր | Նիւ Եորք Համալսարան[2][3] և Միշիկընի Համալսարան |
| Անդամութիւն | Արուեստներու եւ գիտութիւններու ամերիկեան կաճառ |
Փոլ Արթին Պօղոսեան (անգլերէն՝ Paul Artin Boghossian, 4 Յունիս 1957[1], Հայֆա, Հայֆայի մարզ), ամերիկահայ փիլիսոփայ, Նիւ Եորքի համալսարանի փիլիսոփայութեան արծաթէ փրոֆէօր, ուր այժմ ամպիոնի վարիչ է (այդ պաշտօնը զբաղեցուցած է նաեւ 1994-2004 թուականներուն)[4]։ Անոր հետազօտական հետաքրքրութիւններն են իմացաբանութիւնը, միտքի եւ լեզուի փիլիսոփայութիւնը։ Ան նաեւ Նիւ Եորքի փիլիսոփայութեան հիմնարկի տնօրէնն է եւ Պիրմինկհեմի համալսարանի փիլիսոփայութեան վաստակաւոր հետազօտող պրոֆէսօր[5]։
Կրթութիւն եւ ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փոլ Պօղոսեանն ունի հայկական ծագում[6]։ 1976 թուականին Փոլ Պօղոսեան Թրենթի համալսարանէն ստացած է փիլիսոփայութեան պսակաւոր աստիճան[7], իսկ 1987 թուականին Փրինսթոնի համալսարանէն՝ դոկտորի աստիճան։
Բացի Նիւ Եորքի համալսարանին մէջ զբաղեցուցած այժմեան պաշտօնէն, ան 1984-1992 թուականներուն եղած է Միշիկընի համալսարանի փիլիսոփայութեան փրոֆէսօր, ան եղած է նաեւ Փրինսթոնի համալսարանի հրաւիրեալ փրոֆէսօր։
Պօղոսեան նախապէս եղած է մարդասիրական գիտութիւններու ազգային հիմնադրամի, Մակտալէն քոլէճի, Օքսֆորտի, Լոնտոնի համալսարանի եւ Աւստրալիոյ ազգային համալսարանի կրթաթոշակառու։
Նիւ Եորքի մարդասիրական գիտութիւններու հիմնարկի անդամ է։ «Philosophical Studies եւ Philosophers' Imprint » ամսագիրներու խմբագրական խորհուրդի կազմին մաս կը կազմէ։
Պօղոսեան նաեւ «Գիտելիքներու համաշխարհային երկխօսութիւն» հիմնադրամի Գիտական խորհրդակցական խորհրդի անդամ է[8]։
Անոր «Վախ գիտելիքէն» գիրքը արժանացած է «Ընտրութիւն» մրցանակի, իբրեւ 2006 թուականի լաւագոյն ակադեմիական գիրք։
2012 թուականին ան ընտրուած է Ամերիկայի արուեստներու եւ գիտութիւններու ակադեմիայի անդամ[9]։
Ընտրուած հրատարակութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիրքեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Content and Justification: Philosophical Papers, Oxford University Press, 2008.
- Fear of Knowledge: Against Relativism and Constructivism, Oxford University Press, 2006.
Յօդուածներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- "How Are Objective Epistemic Reasons Possible?" in Philosophical Studies, Dec 2001, pp. 340–380.
- "Inference and Insight," in Philosophy and Phenomenological Research, November, 2001, pp. 633–641.
- "On Hearing the Music in the Sound," in The Journal of Aesthetics and Art Criticism (2002).
- "The Gospel of Relaxation" (review of The Metaphysical Club by Louis Menand), The New Republic, September 2001.
- "What is Social Construction?" in Times Literary Supplement, February 23, 2001, pp. 6–8.
- New Essays on the A Priori (co-edited with Christopher Peacocke), Oxford University Press 2000.
- "Knowledge of Logic," in New Essays on the A Priori, Oxford University Press 2000.
- "Analyticity," in Bob Hale and Crispin Wright (eds.): The Philosophy of Language (Oxford: Basil Blackwell, 1997), pp. 331–368.
Լրատուամիջոցներով
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 'The Secrets of the World': Debate with philosophers Rebecca Roache and Hilary Lawson, and author Rupert Sheldrake.
- 'The Word and the World': Debate with philosopher Ray Monk and novelist Joanna Kavenna.
- 'Strange New Worlds': Debate with literary critic Terry Eagleton and Chocolat author Joanne Harris.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 PAUL ARTIN BOGHOSSIAN. Curriculum Vitae
- ↑ https://as.nyu.edu/faculty/paul-boghossian.html
- ↑ Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ «Department of Philosophy Administrative Officers» (անգլերէն)
- ↑ «Archived staff profiles - College of Arts and Law - University of Birmingham» (անգլերէն)։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-05-20-ին։ արտագրուած է՝ 2023-03-22
- ↑ An Interview with Paul Boghossian, Khatchig Mouradian, Aztag Daily.
- ↑ Professor Paul Boghossian[permanent dead link] Profil on University of Birmingham.(անգլերէն)
- ↑ The World Knowledge Dialogue Foundation has a new Scientific Board, 16 July 2007(անգլերէն)
- ↑ American Academy of Arts and Sciences 2012 Fellows (and their affiliations at the time of election)(անգլերէն)