Jump to content

Փոլիէղոս

Կղզի
Փոլիէղոս
Փոլիէղոս
Երկիր  Յունաստան
Տարածութիւն 18,15 քմ²
ԲԾՄ 370 մեթր
Բնակչութիւն 2 մարդ (2011),
3 մարդ (2021),
0 մարդ (2001),
14 մարդ (1951)[1]
Կը գտնուի ափին Էգէական Ծով
Փոլիէղոս․ Քիմոլոսին հարաւ-արեւելքը, Միլոս կղզիին արեւելքը

Փոլիէղոս (յունարէն՝ Πολύαιγος), կը գտնուի Եգէական ծովու Քիքլատես կղզեխումբին հարաւ-արեւմուտքը, Քիմոլոսին հարաւ-արեւելքը՝ 1,07 ծովային մղոն, Միլոս կղզիին արեւելքը՝ 3,77 ծ․մ․, Սիֆնոսին հարաւ-արեւմուտքը՝ 8,76 ծ․մ․ եւ Ֆոլեղանտրոսին հիւսի-արեւմուտքը՝ 11,5 ծ․մ․։ Անբնակ, հրաբխային, ժայռոտ եւ դարվար կղզի։

Ընդհանուր տեղեկութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կղզին մեր օրերուն կը գրծածուի իբրեւ արօտավայր եւ կ՛արդարացնէ Փոլիէղոս անունը, այսինքն «շատ այծեր» (Πολύαιγος, πολύ=շատ αίγος=այծ)։

1898-ին կառուցուած 138 մ․ բարձրութեամբ փարոսը, կը գտնուի կղզիին արեւելեան մասին Մասքուլաս հրուանդանին վրայ (աշխարհ․ դիրք՝ 36°46,6N 024°39,7E)։ Հիւսիս-արեւմեան մասին Քիմիսէոս թիս Թէոթոքու վանքին աւերակները կան․ վանքը հիմնուած է 1622-ին։

Յունաստան, կղզին յայտարարած է Նաթուրա-Բնութիւն 2000 (NATURA Φύση 2000) պահպանման գօտի, մանաւանդ սեւ մեծ բազէին համար (Falco eleonorae)։ Փոլիէղոսին ծովափներուն հաւկիփները կ՛ ածէ միջերկրականեան փոկը (Monachus monachus

Աշխարհագրութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարածութիւնն է 18,146 քլ․², իսկ ծովեզր՝ 27 քլ․։ 2001-ի մարդահամարին անբնակ կղզի կ՛ երեւէր, իսկ ըստ 2011-ի մարդահամարին ունի 2 բնակիչ՝ անասնապահներու զոյգ մը։ 1951-ին ունեցած է 14 բնակիչ, իսկ նախորդ դարասկիզբին ունեցած է մինչեւ 170 բնակիչ։

Կղզին կազմուած է հրաբխային քարերէ, ինչպէս դրացի Միլոս եւ Քիմոլոս կղզիները։ Բլուրներուն բարձրութիւնը 320 մ․ մինչեւ 350 մ․ է։ Փոլիէղոսի արեւելեան կողմը կը գտնուի Մանոլոնիսի (կամ Մանոլիին կղզին) կղզեակը եւ հարաւը Քալողերոս կղզեակները։ Ծովափներն են՝ Փանաղիա, Մերսինի կամ Միրսինի,Քաթօ Մերսինի եւ Ամուրա (կամ փարոսին ծովափը)։

[2] [3] [4] [5] [6] [7]

  1. http://dlib.statistics.gr/portal/page/portal/ESYE/showdetails?p_id=10095559&p_derive=book&p_topic=10007862
  2. Քիմոլոս․ Փոլիէղոս(յունարէն)
  3. Փոլիէղոսին փարոսը, 20-8-2018(յունարէն)
  4. Նաթուրա 2000, 20-8-2018
  5. Փոլիէղոսի մասին(յունարէն)
  6. «ΦΕΚ - Յունաստանի պետական պաշտօնաթերթ․ բնակչութեան մարդահամարի արդիւնքեր, 20-3-2014(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-11-24-ին։ արտագրուած է՝ 2022-02-18 
  7. Փոլիէղոսի փարոսները(յունարէն)

Անդիմիլոս

Միրթեան ծով

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]