Փալամիտի բերդ
Փալամիտի բերդ (յուն․՝ Παλαμήδι)․ կը գտնուի Նաֆփլիօ, Պելոպոնես, Յունաստան։ Կառուցուած է 1711 - 1714 թուականներուն Վենետիկցիներուն կողմէ, 216 մ․ բարձրութեամբ բլուրի մը վրայ եւ Աքրոնաֆփլիա հնադարեան բերդին (Ք․Ա․ 7-րդ դար) արեւմուտքը։
Պատմական ակնարկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1686 - 1715 Վենետիկցիներուն եւ օսմանցիներուն միջեւ պատերազմին ընթացքին, վենետիկցիները 1687-ին կը գրաւեն բլուրը եւ անոր վրայ կը սկսին կառուցել բերդը։ Կառուցման աշխատանքները կը վերջանան 1714-ին։ Բերդին ութը (8) աշտարակները սկզբնական շրջանին provveditori կ՛անուանուին, այսինքն՝ նախատեսող (յուն․՝ προβλεπτής)։ 1715-ին օսմանցները կը գրաւեն բերդը եւ սուրէ կ՛անցընեն վենետիկեան պահակազօրքը։ 30 Նոյեմբեր 1822-ին (Յունական Ապաստամբութեան կռիւներուն ընթացքին) յոյները բերդին կը տիրանան։
Ապստամբութենէն ետք, բերդը իբրեւ բանտ կը գործածուի։ Հոն, 1833-ին կը բանտարկուի Յունական Ապստամբութեան հերոսներէն՝ Թէոտորոս Քոլոքոթրոնիս եւ 11 ամիս ետք ազատ կ՛ արձակուի․ թագաւոր Օթոնաս ներում կը շնորհէ։
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բերդին տրուած է Դրոեան Պատերազմի Նաֆփլիօ հերոսին զաւակին անունը՝ Փալամիտաս։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բերդը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բերդը կառուցուած է Նաֆփլիոյի հարաւ-արեւելեան ծայրամասի 216 մ․ բարձրութեամբ բլուրի մը վրայ․ կ՛ իշխէ քաղաքին եւ Արղոլիքոս ծոցին վրայ։ Բաղկացած է ութ աշտարակներէ, որոնք իրարու միացած են պարիսպներու միջոցով։ Վենետիկցիները անոնց տուած էին Վենետտիկի շրջաններու անուններ, որոնք թուրքերը վերանուանած են։ Երբ յոյները բերդը կը գրաւեն, անոր կու տան այսօրուան անունը, ինչպէս նաեւ իւրաքանչիւր աշտարակին յունական հնադարի եւ կամ դիցաբանութեան (Ախիլէասի պարագան) հերոսներու անուններ․ բացառուած են վերջին երկուքը որոնք կը գտնուին բերդին հիւսիս-արեւմուտքը։ Դարձուածք աստիճանին 913 սանդուխները կը թոյլատրեն քաղաքէն բերդ բարձրանալ, սակայն իսկութեան մէջ մինչեւ բերդին մուտք հասնիլը, աստիճանները 999 են։
Աշտարակներուն անունները․-
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Էփամինոնտաս․ բերդին գլխաւոր մուտքը
- Միլթիատիս
- Լէոնիտաս
- Ֆոքիոն
- Ախիլէաս
- Թեմիսթոքլիս
- Այիոս Անտրէաս
- Ռոպերթ․ ֆրանսացի յունասէր սպայի անունը, որ 1826-ին իր զինուորներուն հետ յոյներու կողքին կը կռուի Աթէնքի Աքրոփոլիսի պաշարման ընթացքին։
Բնապահպանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Փալամիտի եւ Աքրոնաֆփլիա շրջանը Natura 2000 պահպանուած բնակավայր են (3,7քլ²․ տարածք)։ Բլուրին բուսական աշխարհը կը բաղկանայ թուփերով ժայռոտ վայրերէ, ցած շոճիներու պուրակներէ, սեպ կրաքարէ լանջերէ, ոսկիայ խճաքարէ, բազմատեսակ բոյսերէ՝ «ֆրիղանա», թափնի, Կորնթոսեան «էրիսիմօ», եւայլն։ Կ՛ ընդգրկէ նաեւ պահպանումի ենթակայ կենդանիներ՝ կանանչ կրեայ, Մորիասի մողէս, Պելոպոնեսի խլէզ, տենտրողալիես օձի տեսակը՝ Hierophis gemonensis, Տաւրոսի խշէզ, եւայլն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Փալամիտի բերդը Աքրոնաֆփլիայէն դիտուած
-
Նաֆփլիօ եւ Փալամիտի
-
Նաֆփլիոյէն դիտուած․․․
-
Փալամիտի․ Natura 2000 պահպանուած վայր․ նկարուած Արվանիթիային կողմէն
-
Բերդի մուտքէն անմիջապէս ետք
-
բերդէն հիւսիս-արեւմուտք
-
Բերդէն դէպի արեւելք
-
Այիոս Անտրէաս աշտարակը
-
Թեմիսթոքլիս աշտարակը
-
Փալամիտիէն նկարուած․ դիմացը Արղոս քաղաքը եւ համանուն բերդը
-
Արղոլիքոս ծոցը եւ Պուրծի կղզիակը
[1] [2] [3] [4] [5] [6] [7] [8]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Նաֆփլիօ եւ պատմական Փալամիտի(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-07-ին։ արտագրուած է՝ 2022-03-07
- ↑ Աքրոնաֆփլիա եւ Փալամիտի (անգլերէն)
- ↑ Նաֆփլիօ․ Փալամիտի՝ բնապահպանման երթակայ շրջան(յունարէն)
- ↑ Նաֆփլիօ․ Փալամիտի(անգլերէն)[permanent dead link]
- ↑ «Փալամիտի բերդին քարտէսը(ֆր.)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-07-ին։ արտագրուած է՝ 2022-03-07
- ↑ Յունաստանի Մշակոյթի Նախարարութիւն - Փալամիտի(յունարէն)
- ↑ «Փալամիտի․ պատմութեան ամրոցը(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-07-ին։ արտագրուած է՝ 2022-03-07
- ↑ «Նաֆփլիօ քաղաքապետութիւն - Փալամիտի(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2022-03-07-ին։ արտագրուած է՝ 2022-03-07