Տիմիթրի Բ․ (Աբխազիոյ արքայ)
Արտաքին տեսք
| Տիմիթրի II վրաց.՝ დემეტრე II | |
|---|---|
| Ծնած է | 825 |
| Մահացած է | 9-րդ դար |
| Քաղաքացիութիւն | Աբխազիայի թագավորություն |
| Կրօնք | քրիստոնէութիւն |
| Մասնագիտութիւն | կառավարիչ և Թագավորական ընտանիքի անդամ |
| Աշխատավայր | Աբխազիոյ արքայ |
| Վարած պաշտօններ | Աբխազիոյ թագաւոր[1] և Աբխազիոյ թագաւոր[2] |
| Ծնողներ | Հայր՝ Լեւոն Բ. |
| Երեխաներ | Տիրինէ, Բագրատ |
Տիմիթրի Բ. (վրաց.` დემეტრე II), Աբխազիոյ արքայ 837-872 թուականներուն[3]:
Տիմիթրի Լեւոն Բ. արքայի որդին էր, կը սերէր Անոսիդներու տոհմէն: Անոր հայրը 786 թուականին ընդվզած էր Բիւզանդիոնի դէմ եւ անկախ թագաւոր հռչակուած։ Բացի Յովհաննէս բռնակալէն եւ իր որդիէն` երկար տարիներ աբխազական գահին կը բազմէին Լեւոն II-ի ժառանգները[4]:
Աբխազական գահը Տիմիթրի ժառանգած էր հօրեղբոր՝ Թէոդոսիուս Բ.-էն (811-837) ետք։ Տիմիթրիի կը յաջորդէ Կէորկի I-ը, աւելի ուշ՝ որդին՝ Բագրատ Ա.-ը, որ կը վերականգնէ իրավունքներ՝ աբխազական թագի հանդէպ[5]: