Տիեզերական թռիչքներու կառավարման Եւրոպական կեդրոն
Տիեզերական թռիչքներու կառավարման Եւրոպական կեդրոն European Space Operations Centre (ESOC)[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | միջկառավարական կազմակերպութիւն եւ կառավարական գործակալութիւն |
Հիմնադրուած է | 8 Սեպտեմբեր 1967 եւ 1975 |
Վայր | Տարմշթատ, Հեսսեն, Գերմանիա |
Երկիր |
![]() |
Կայք | esa.int/About_Us/ESOC |
Տիեզերական թռիչքներու կառավարման Եւրոպական կեդրոն, (անգլ.՝ European Space Operations Centre, ESOC) Եւրոպական տիեզերական գործակալութեան (ЕSА) հետազօտական ստորաբաժանում է, որը պատասխանատու է արբանեակներու եւ տիեզերական զոնդերի կառավարման համար: Տիեզերական թռիչքներու կառավարման Եւրոպական կեդրոնը կը գտնուի Գերմանիոյ Տարմշթատ (գերմ.՝ Darmstadt) քաղաքը: Եւրոպական տիեզերական գործակալութեան տիեզերական նախագիծերու մեծ մասի ղեկավարմանը զուգընթաց կեդրոնը կ'իրականացնէ նաեւ Եւրոպական տիեզերական հետազօտական ESTRACK ցանցի ցամաքային կեդրոններու ղեկավարումը[2]:
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տիեզերական արբանեակներէն ստացուած տուեալներու մշակման անհրաժեշտութիւնէն ելնելով ստեղուեցաւ հեռաչափական ESTRACK ցանցը, որ ի սկզբանէ բաղկացած էր չորս կայանէ, որոնք ունակ էին ազդանշաններ ստանալ տիեզերական սարքերէն[3].
- Պելճիքայի Լիպին համայնքի Ռետու բնակավայրը,
- Ալասքայի Ֆերպանքս քաղաքը,
- Նորվեկիոյ Շփիցպերկեն (գերմ.՝ Spitzbergen) քաղաքը,
- Ֆոլքլենտեան կղզիները (անգլերէն՝ Falkland Islands)
Ասոր հետ մեկտեղ ստեղծուեցաւ տիեզերական տուեալներու հաւաքագրման կեդրոնը՝ ESDAC-ը (անգլերէն՝ European Space Data Acquisition Centre), ուր տեղի կ'ունենար կայաններէն ստացուած տեղեկատւութեան մշակման եւ խմբագրման հիմնական գործողութիւնները[4]: Հետագային ESDAC-ը վերակազմաւորուեցաւ ESOC-ի[5]:
Առաքելութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ներկայիս ESOC-ի աշխոյժ ծրագիրներէն են[6].
Մոլորակային եւ արեգակային առաքելութիւններր.
- BepiColombo
- Mars Express
- Solar Orbiter
- ExoMars Trace Gas Orbiter
- Cluster II (spacecraft)|Cluster II
Աստղագիտութեան եւ հիմնական ֆիզիքայի առաքելութիւններ.
- Gaia (spacecraft)|Gaia
- INTEGRAL
- XMM-Newton
Երկրի դիտորդական առաքելութիւններ.
- CryoSat-2
- Swarm (spacecraft)|Swarm
- Sentinel-1A
- Sentinel-1B
- Sentinel-2A
- Sentinel-2B
- Sentinel-5 Precursor
- ADM-Aeolus
Առաջիկայ նախատեսուելիք ծրագիրներէն են.
- ExoMars
- Biomass
- EarthCare
- Euclid (spacecraft)|Euclid
- Jupiter Icy Moon Explorer|JUpiter ICy moons Explorer (JUICE)
- PLATO (spacecraft)|PLATO
- OPS-SAT
- եւ այլ ծրագրեր:
ESOC-ի կողմէ ղեկավարուած առաւել յաջողուած եւ կարեւոր կը հանդիսանան Smart-1 եւ Huygens probe ծրագիրները:
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ ESA title The European Space Agency
- ↑ ESOC overview(անգլերէն)
- ↑ ESTRACK tracking stations(անգլերէն)
- ↑ ESA pays tribute to ESOC’s 40th anniversary Archived 20120731180057 at www.esa.int Error: unknown archive URL(անգլերէն)
- ↑ 1967: ESDAC evolves into ESOC(անգլերէն)
- ↑ ESA Space Operations