Տիգրան Սիւնի
Արտաքին տեսք
| Ծնած է | 1861 |
|---|---|
| Ծննդավայր | Սեբաստիա |
| Մահացած է | 24 Յունուար 1916 |
| Մահուան վայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Կրթութիւն | Նիւ Եորքի Համալսարանի Բժշկական Բաժանմունք և Նիւ Եորք Համալսարան |
| Մասնագիտութիւն | բժիշկ |
Տիգրան Սիւնի (Հեքիմեան, 1861, Սեբաստիա - 24 Յունուար 1916, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1861 թուականին, Սեբաստիոյ նահանգի Սեբաստիա քաղաքին մէջ։ Բժիշկ Գարեգին Սիւնիի աւագ եղբայրը եւ Լեւոն ու Արմենակ Սիւնիներու հօրեղբայրը։
1885 թուականին մեկնած է ԱՄՆ եւ ուսանած է Նիւ Եորքի համալսարանի բժշկական բաժինէն ներս։ Մասնագիտացած է քիթ-կոկորդ-ականջ հիւանդութիւններու բուժման գիծով։ Վերադարձած է Սեբաստիոյ նահանգի Եոզկատի գաւառի կեդրոն՝ Եոզկատ քաղաքը։ Որոշ ժամանակ անց ընտանիքով հաստատուած է Կ. Պոլիս եւ աշխատած՝ որպէս բժիշկ։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Սթանպուլ, 1940։
- Եարման Ա., Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն Սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
- Խաչատրեան Լ. եւ ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանութեան զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիայի նահանգ, Երեւան, 2004։
Աղբիւր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։