Տիգրան Սէրայտարեան
Ծնած է | 1883 |
---|---|
Ծննդավայր | Սեբաստիա |
Մահացած է | 1915 |
Մասնագիտութիւն | բժիշկ |
Տիգրան Սէրայտարեան (1883, Սեբաստիա - 1915), հայ բժիշկ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է 1883 թուականին Սեբաստիոյ նահանգի Սեբաստիա քաղաքին մէջ, բրուտ Գասպար Կարոյեանի ընտանիքին մէջ։ Բժիշկ Արմենակ Սէրայտարեանի եղբայրն է։ Աւարտած է Պէյրութի Սեն Ժոզեֆ Ֆրանսական համալսարանը եւ ստացած է դեղագործի կոչում։ Վերադառնալով Սեբաստիա՝ դեղագործ աշխատած է։ Եղած է հնչակեան կուսակցութեան գործիչ։
1915 թուականին, Սեբաստիոյ հայ բնակչութեան տեղահանութեան ժամանակ, Եւդոկիոյ ճամբոըն վրայ, Զիլէի մօտ, ընտանիքի անդամներուն աչքիմ առջեւ, Արմենակ եղբօր հետ միասին սպանուած է թուրք ոստիկանապետ՝ Շուուպերեիսի (Բաժանմունքի պետ), Քէօր պինպաշիի հրամանով՝ ոստիկան-զինուորներու ձեռքով։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ բժշկութեան տոուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ.Պոլիս, 1919։
- Ալպօյաճեան Ա., Պատմու թիւն Եւդոկիոյ հայոց, Գահի րէ, 1952։
- Ահարոնեան Գ., Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), Պէյրութ, 1965։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։