Տիգրան Լեւոնեան
Արտաքին տեսք
| Տիգրան Լեւոնեան | |
|---|---|
| Ծնած է | 14 Դեկտեմբեր 1936 |
| Ծննդավայր | Պէյրութ |
| Մահացած է | 25 Յունիս 2004 |
| Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական հիմնարկ, Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Մասնագիտութիւն | Օփերային երգիչ, դերասան և բեմադրիչ |
| Աշխատավայր | Ալեքսանդր Սպեդիարեանի Անուան Օփերայի Եւ Պալէթի Ազգային Ակադեմիական Թատրոն և Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոց |
| Ամուսին | Գոհար Գասպարեան |
Տիգրան Լեւոնեան (14 Դեկտեմբեր 1936, Պէյրութ - 25 Յունիս 2004, Երեւան), հայ օփերայի երգիչ՝ բեմադրիչ, դերասան։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տիգրան Լեւոնեան, ծնած է 1936-ի Դեկտեմբեր 14-ին Պէյրութ: 1946-ին ծնողներուն հետ հայրենադարձուած է Հայաստան: 1958-ին աւարտած է Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը 1977-ին՝ Մոսկուայի թատերարուեստի հիմնարկը օփերային բեմադրութեան բաժինը: Երգեցողական արուեստի իր ուսուցանողը եղած անոր ապագայ կինը՝ Գոհար Գասպարեան:
1962-ին եղած է Երեւանի օփերայի եւ պալէի ազգային ակադեմական թատրոնի մեներգիչ, 1970-77-ին, միաժամանակ՝ բեմադրիչ, 1977-էն՝ գլխաւոր բեմադրիչ, 1991-99 նաեւ գեղարուեստական ղեկավար: Եղած է Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցի փրոֆէսըր: 1984-ին արժանացած է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչման: Մահացած է Երեւան՝ 2004 թուականին[1]:
Դերերգերը[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սարօ (Ա. Տիգրանեանի «Անուշ» օփերայէն)
- Տիրիթ (Տ. Չուխաճեանի «Արշակ Բ» օփերայէն)
- Մանրիքո (Ջ. Վերտիի «Տրուբատուր» օփերայէն)
- Օթելլօ (Ջ. Վերտիի «Օթելլօ» օփերայէն)
Բեմադրութիւնները Օփերայի Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1974, 1978 թթ. – Ջոաքինօ Ռոսսինիի «Սեւիլեացի Սափրիչը»
- 1974, 1981 թթ. – Արմէն Տիգրանեանի «Դաւիթ Բէկ»
- 1984 թ. – Տիգրան Չուխաճեանի «Արշակ Բ»
- 1986 թ. – Ճաքոմօ Փուչինիի «Չիօ-Չիօ-Սանը»
- 1987, 1992 թթ. – Տիգրան Չուխաճեանի «Լեպլեպիճի Հոր-հոր Աղա» («Կարինէ»)
- 1993 թ. – Գաեթանօ Տոնիցեթիի «Պողիկտոս»
- 1994 թ. – Արմէն Տիգրանեանի «Անուշ»
- 1995 թ. – Ջուզէփփէ Վերտիի «Օթելլոն»
- 1996 թ. – Ռուճերօ Լէոնքաւալլոյի «Պայացներ»
Կինոյի Մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1968 թ.՝ «Քարինէ» կինոնկարին մէջ (ռեժ.՝ Արման Մանարեան) խաղացած է Մարգարի դերը, կատարած է նաեւ Արմէնի դերերգը։
- 1983 թ.՝ «Անուշ» ֆիլմ-օփերային մէջ (բեմադրող ռեժ.՝ Մարատ Վարժապետեան) կատարած է Սարոյի դերերգը։
- 1988 թ.՝ Իր բեմադրած «Արշակ Երկրորդ» կինոնկարին մէջ կատարած է Արշակի դերը, նաեւ կատարած է Տիրիթի դերերգը, ինչպէս նաեւ ֆիլմի սցենարի հեղինակն է։
- 1986 թ.՝ Սեփական սցենարով բեմադրած է «Ալմաստ» ֆիլմ-օփերան։
- 1986 թ.՝ «Օտար Խաղեր» կինոնկարի սցենարի համահեղինակն է։
- 1997 թ.՝ «Հարսնացուն Ջերմուկէն» ֆիլմին մէջ (ռեժ.՝ Ս. Պապայեան) կատարած է դերերէն մէկը։
Ընտանիք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կինն էր օփերային մեծանուն երգչուհի Գոհար Գասպարեանը (1924-2007)։
- Եղբայրը՝ Արմէն Խանտիկեան։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հայրենադարձներ[permanent dead link]
- ↑ (հայերեն) Տիգրան Լևոնյան, 2024-11-24, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8F%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6_%D4%BC%D6%87%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6&oldid=10153685, վերցված է 2025-11-21