Տիգրան Զախարեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Տիգրան Ասատուրի Զախարեան
Մահացած է 1918
Մահուան վայր Պաքու, Պաքուի նահանգ
Ազգութիւն հայ
Կրթութիւն Ս․ Փեթեսրպուրկի ռազմա-բժշկական ակադեմիա
Մասնագիտութիւն ռազմական բժիշկ

Տիգրան Ասատուրի Զախարեան (մօտ 1865 - 1918, Պաքու), հայ բժիշկ, հասարակական-ազգային գործիչ։

Ծնած է մօտ 1865 թուականին։ Աւարտած է Ս․ Փեթեսրպուրկի ռազմա-բժշկական ակադեմիան։ Սկզբը եղած է զինուորական բժիշկ։ 1895 թուականին մալարիայի մասին գիտական յօդուած գրած է եւ տպագրած՝ «Ռազմա-բժշկական հանդէս» ռուսաստանեան պարբերականի մէջ։

1898 թուականի դրութեամբ, Տիգրան Զախարեան՝ ընտանիքով հաւանաբար, ապրած եւ աշխատած է Վրաստանի Գորի քաղաքին մէջ, քանզի յայտնի է, որ անոր դուստրը՝ Մարիան, 1898 թուականին ծնած է այդտեղ։ Տիգրան Զախարեանի հինգ երեխաներէն երեքը յետագային դարձած են բժիշկներ։

1906-18 թուականներու դրութեամբ Տիգրան Զախաեանը որպէս բժիշկ աշխատած է Պաքուի (դստեր կենսագրութենէն յայտնի է, որ ինքն այդ տարիներուն սորված է Պաքուի մէջ)։ Եղած է բժշկութեան դոկտոր եւ դարասկիզբին Պաքուի անուանի բժիշկներէն էր։

1918 թուականի Սեպտեմբերի վերջաւերութեան, թուրքերու Պաքու մուտք գործելու ժամանակ, ներխուժողները զինք ձերբակալած են ու սպանած մօտ՝ 53 տարեկան հասակին։

1936 թուականին, Մոսկուայի մէջ բնակող երեք բժիշկ զաւակները (հաւանաբար իրենց հօր «մեղքերուն» համար), ստալինեան բռնութիւններուն ենթարկուած են։ Մասնաւորապէս Մարիա Զախարեանին, մինչեւ 1958 թուական, արգիլուած է ապրիլ Մոսկուայի մէջ։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայերի կոտորածները Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգներում, 1918-1920 թթ., պատասխանատու խմբագիր՝ Ամատունի Վիրաբեան, Երեւան, 2003։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։
  • Տիգրան Զախարեանի թոռան՝ Մոսկուաբնակ բժիշկ Նատալիա Ստեփանի Ռոտինեանի (ծնվ. 1929) գրած՝ իր մօր՝ բժիշկ Մարիա Տիգրանի Զախարեանի կենսագրականը, 19.05.2004։