Տաւիտ Սասոլի
| Տաւիտ Սասոլի իտալ.՝ David Sassoli | |
|---|---|
|
| |
| Ծննդեան անուն | իտալ.՝ David-Maria Sassoli |
| Ծնած է | 30 Մայիս 1956[1][2] |
| Ծննդավայր | Ֆլորանս, Իտալիա[3] |
| Մահացած է | 11 Յունուար 2022[4][5] (65 տարեկանին) |
| Մահուան վայր | Աւիանօ, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ճուլիա, Իտալիա[6] |
| Քաղաքացիութիւն |
|
| Մայրենի լեզու | Իտալերէն |
| Ուսումնավայր | Ֆլորենցիայի համալսարան? |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, լրագրող և հաղորդավար |
| Աշխատավայր | RAI? |
| Վարած պաշտօններ | Եւրոպական Խորհրդարանի Նախագահ, Եւրոպական Խորհրդարանի անդամ[7][8], Եւրոպական Խորհրդարանի անդամ[9] և Եւրոպական Խորհրդարանի անդամ[10] |
| Կուսակցութիւն | Դեմոկրատական Կուսակցութիւն |
| Կայքէջ |
davidsassoli |
|
Ստորագրութիւն | |
Տաւիտ Սասոլի (30 Մայիս 1956[1][2], Ֆլորանս, Իտալիա[3] - 11 Յունուար 2022[4][5], Աւիանօ, Պորդենոնե, Ֆրիուլի Վենեցիա Ճուլիա, Իտալիա[6]), իտալացի լրագրող եւ քաղաքական գործիչ։ Իտալիոյ Դեմոկրատական կուսակցութեան անդամ, 2019-էն Եւորպական խորհրդարանի նախագահ։
Վաղ կեանք եւ ասպարէզ[11]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տաւիտ Սասոլի ծնած է Ֆլորանս, 1956-ին, Ֆլորանսէն եւ Փրաթոյէն սերած թոսքանացի ծնողքէ: Իր «Տաւիտ Մարիա» անունը ընտրուած է իր հօր կողմէ՝ ի պատիւ իտալացի քահանայ եւ աստուածաբան Տաւիտ Մարիա Թուրոլտոյի: Ան ուսանած է Հռոմի «Սափիենցա» համալսարանի քաղաքական գիտութիւններու բաժանմունքին մէջ:
Ան իր ասպարէզը սկսաւ իբրեւ լրագրող Հռոմի Il Tempo օրաթերթին մէջ, նախքան զանազան թերթերու եւ ASCA լրատու գործակալութեան հետ գործակցիլը: Իր առաջին համազգային յայտնութիւնը եղաւ 1985-ին, երբ Փարիզի «Փոմփիտու» կեդրոնին մէջ հարցազրոյց ունեցաւ ձախակողմեան ահաբեկիչ Օրեսթէ Սքալցոնէի հետ: Նոյն տարին ան տեղափոխուեցաւ Il Giorno օրաթերթի Հռոմի խմբագրատունը, ուր եօթ տարի հետեւեցաւ քաղաքական եւ լրատուական գլխաւոր իրադարձութիւններուն: Այս շրջանին, ան եղաւ պատմական էական իրադարձութիւններու անմիջական ականատես, ինչպէս՝ 9 Նոյեմբեր 1989-ին Պերլինի պատին անկումը՝ ըլլալով այն բազմաթիւ մարդոցմէ մէկը, որոնք ֆիզիքապէս քանդեցին պատը: Ան 3 Յուլիս 1986-էն ի վեր արձանագրուած էր արհեստավարժ լրագրողներու ցանկին մէջ:
1992-ին ան դարձաւ TG3 հեռուստատեսային լուրերու յայտագիրի թղթակից, եւ նոյն շրջանին գործակցեցաւ Միկելէ Սանթորոյի հետ կարգ մը հաղորդումներու համար, ինչպէս՝ Il rosso e il nero («Կարմիրն ու սեւը») եւ Tempo reale («Իրական ժամանակ»): 1996-ին ան վարեց Cronaca in diretta («Ուղիղ լրատուութիւն») յայտագիրը: Քանի մը տարի ետք, ան նշանակուեցաւ TG1-ի լրատուական խօսնակ (anchorman), ուր դարձաւ երկրի ամենաճանչցուած եւ սիրուած լրագրողներէն մէկը: 2007-ին, երբ Ճաննի Ռիոթթա նշանակուեցաւ TG1-ի նոր տնօրէն, Սասոլի դարձաւ անոր փոխտնօրէնը: Սասոլի նաեւ աջակից էր Articolo 21, liberi di... («Յօդուած 21, ազատ՝...») իտալական միութեան, որ կը համախմբէ լրագրողներ, գրողներ, բեմադրիչներ եւ իրաւաբաններ՝ խօսքի ազատութիւնը խթանելու նպատակով:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 1 2 Members of the European Parliament, Членове на Европейския парламент, Diputados al Parlamento Europeo, Poslanci Evropského parlamentu, Medlemmer af Europa-Parlamentet, Mitglieder des Europäischen Parlaments, Euroopa Parlamendi liikmed, Βουλευτές του Ευρωπαϊκού Κοινοβουλίου, Députés au Parlement européen, Feisirí Pharlaimint na hEorpa, Zastupnici u Europskom parlamentu, Deputati al Parlamento europeo, Eiropas Parlamenta deputāti, Europos Parlamento nariai, Az Európai Parlament képviselői, Il-Membri tal-Parlament Ewropew, Leden van het Europees Parlement, Posłowie do Parlamentu Europejskiego, Deputados ao Parlamento Europeu, Deputații în Parlamentul European, Poslanci Európskeho parlamentu, Poslanci Evropskega parlamenta, Euroopan parlamentin jäsenet, Europaparlamentets ledamöter
- 1 2 Munzinger Personen
- 1 2 David-Maria SASSOLI
- 1 2 Morto David Sassoli, presidente del Parlamento europeo: era ricoverato per una malattia che aveva colpito il sistema immunitario — Roma: GEDI Gruppo Editoriale, 2022. — ISSN 0390-1076; 2499-0817
- 1 2 Zemřel předseda Evropského parlamentu David Sassoli — Česká televize, 2022.
- 1 2 https://www.dw.com/es/muere-presidente-del-parlamento-europeo-david-sassoli/a-60384284
- ↑ https://www.europarl.europa.eu
- ↑ https://www.europarl.europa.eu/meps/en/full-list/xml
- ↑ David-Maria SASSOLI
- ↑ Members of the European Parliament, Членове на Европейския парламент, Diputados al Parlamento Europeo, Poslanci Evropského parlamentu, Medlemmer af Europa-Parlamentet, Mitglieder des Europäischen Parlaments, Euroopa Parlamendi liikmed, Βουλευτές του Ευρωπαϊκού Κοινοβουλίου, Députés au Parlement européen, Feisirí Pharlaimint na hEorpa, Zastupnici u Europskom parlamentu, Deputati al Parlamento europeo, Eiropas Parlamenta deputāti, Europos Parlamento nariai, Az Európai Parlament képviselői, Il-Membri tal-Parlament Ewropew, Leden van het Europees Parlement, Posłowie do Parlamentu Europejskiego, Deputados ao Parlamento Europeu, Deputații în Parlamentul European, Poslanci Európskeho parlamentu, Poslanci Evropskega parlamenta, Euroopan parlamentin jäsenet, Europaparlamentets ledamöter
- ↑ (անգլերեն) David Sassoli, 2026-08-16, https://en.wikipedia.org/w/index.php?title=David_Sassoli&oldid=1369711883, վերցված է 2026-09-18