Տարօն (անձնանուն)
Արտաքին տեսք
Տարօն | |
---|---|
Սեռ | Արական |
Կապուած յօդուածներ | «Տարօն» սկսող էջեր |
Տարօն, հայկական արական նորայայտ անուն։ Հաւանաբար, կը սերէ Մեծ Հայքի Տաւրուբերան նահանգի Տարօն (Տաւրոն) գաւառի անունէն: Հայաստանի աշխարհագրական անուններով կան նաեւ այլ անձնանուններ՝ Մասիս, Սեւան, Սասուն, Արարատ, Արաքս եւ այլն:
Տարօն տեղանունը որպէս գրական մականուն գործածած է հայ խորհրդային բանաստեղծ, արձակագիր Սողոմոն Տարօնցին (իսկական ազգանունը՝ Մովսէսեան, 1905-71)
- Լատինագիր ձեւը՝ DARON
Անունը Կրողներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Տարօն Աճէմօղլու (թրք.՝ Daron Acemoğlu, ծն.1967, Իսթանպուլ[1]), հայկական ծագումով ամերիկացի տնտեսագէտ[2][3][4]:
- Տարօն Մալաքեան (անգլերէն՝ Daron Malakian, ծն. 18 Յուլիս 1975, Կլենտէյլ[5], ԱՄՆ) հայ կիթառիստ է, System of a Down խումբին նուագող
- Տարօն Մարգարեան (ծն.1978) Երեւանի 11րդ քաղաքապետ (2011էն)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «CURRICULUM VITAE, DARON ACEMOGLU»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-04-29-ին։ արտագրուած է՝ 2018-02-18(անգլերէն)
- ↑ Sorman Guy (2013)։ Economics Does Not Lie [L’Économie ne ment pas]։ Encounter Books։ էջ 31։ «Daron Acemoğlu, an Armenian from Turkey»
- ↑ «Why Nations Fail»։ International School of Economics at Tbilisi State University։ 10 February 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 22 February 2015-ին։ արտագրուած է՝ 18 February 2018։ «Acemoglu, a Turkish-born Armenian»
- ↑ Freeland Chrystia (6 June 2013)։ «Drawbacks to Ruling With a Heavy Hand»։ Նյու Յորք Թայմս։ «Daron Acemoglu, a Turkish-born professor of economics»
- ↑ Gowing Liam (2 March 2006)։ «His son has got him covered: System of a Down's artist of choice is Vartan Malakian, the guitarist's dad»։ Los Angeles Times։ արտագրուած է՝ 27 July 2010