Սողոմոն Տարօնցի
| Սողոմոն Տարօնցի | |
|---|---|
| Ծնած է | 9 Յունուար 1905 |
| Ծննդավայր | Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա |
| Մահացած է | 17 Յուլիս 1971 (66 տարեկանին) |
| Մահուան վայր | Երեւան, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
| Տեսակ | քնարապատմողական? |
| Մասնագիտութիւն | թարգմանիչ, Խմբագիր, արձակագիր և բանաստեղծ |
| Անդամութիւն | Խորհրդային Հայաստանի Գրողներու Միութիւն |
| Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Սողոմոն Տարօնցի (Մովսէսեան, 9 Յունուար 1905, Բուլանըխի գավառակ, Մուշի մարզ, Թուրքիա - 17 Յուլիս 1971, Երեւան, Խորհրդային Միութիւն), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, ՀԽՍՀ մշակոյթի վաստակաւոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողներու միութեան անդամ 1934 թուականէն։
Ծնած է Տարօնի Կոփ գիւղը։ Դեռ մանուկ գաղթի ճամբաներէ անցած՝ ծնողներուն հետ ապաստանած է արեւելեան Հայաստան, ուր յաճախած Է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Կիւմրի) ամերիկեան որբանոցի վարժարանը։ 1926-էն 1930 յաճախած է Երեւանի համալսարանի պատմագրական բաժինը, միաժամանակ, արդէն, հրատարակած է առաջին երկու բանաստեղծական երկերը։
Հետագային արտադրած է նաեւ արձակ էջեր (պատմուածք, աւանդավէպ)։ Երկար տարիներ զբաղած է խմբագրական ու թարգմանական աշխատանքներով[1]։ Հայկական դպրոցին համար՝ կազմած է դասագիրքեր։
Մահացած է Երեւան։
Գործերէն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Անապատաներ» (1926)
- «Սերունդների Երգը» (1933)
- «Ծոյլ Տղան» (1940)
- «Ասպետ Լիպարիտ» (1944)
- «Կրակէ Քառուղիներում» (1944)
- «Զրոյց Արեւի տակ» (1959)
Յետ մահու՝