Տասնվեցային համակարգ
Տասնվեցային համակարգ` 16 նիշերով հաշուարկման համակարգ
Գրութիւնը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Այս համակարգի թիւերու գրառման համար որպէս նիշեր կը հանդիսանան տասնային համակարգի 0,1,2,3,4,5,6,7,8,9 թվանշաններն ու լատինական այբուբենի առաջին վեց գլխատառերը` A, B, C, D, E, F կամ որոշ պարագաներուն տողատառերը՝ a, b, c. d, e, f։[1]
Միւս հաշուարկային համակարգերով գրառուած թիւերէն տարբերակելու համար կը գրուի համապատասխան ցուցիչով, օրինակ՝ 144310=5A316
Կիրառումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Լայնորեն կը կիրառուէ համակարգչային ծրագրաւորման բնագաւառին, այն բանի շնորհիւ, որ ժամանակէն համակարգիչներուն հիշողութեան նուազագոյն միաւորը պայթն է, որն ունի 8 պիթ եւ որու մեծութիւնը յարմար է գրառել երկու տասնվեցային նշաններով։
- URL-ի նշաններու քոտերը կը գրուեն որպէս
%
-ով նախանծաւորուած տասնվեցային զոյգեր՝http://www.example.com/name%20with%20spaces
ուր%20
-ը բացատի (դատարկութեան) քոտն է, եւ 2016-ը կը համապատասխանէ տասնային 32-ին: - Եունիքոտին նշանները կը գրառուեն տասնվեցային տեսքով, օգտագործելով չորս թուանշան, անհրաժեշտութեան պարագային՝ նախորդող զէրոներով։ Իւրաքանչիւր նշանի կը տրուի
U+
գրութեանը յաջորդող քառանիշ տասնվեցային թիւի տեսքով քոտ, այսպէս,U+20AC
-ը եւրոյի նշանի (€) քոտն է։ - HTML գոյներու երեք R, G եւ B բաղադրիչները կը գրառուեն տասնվեցային տեսքով[2]։ Իւրաքանչիւր գոյնի կը շնորհուի երեք երկնիշ տասնվեցային թիւի տեսքով քոտ, որոնցմէ առաջինը կարմիր գոյնի պարունակութիւնն է, երկրորդը՝ կապոյտի, երրորդը՝ կանաչի։ Զորօրինակ, կապտականաչ գոյնի քոտը
#1164B4
-ն է, ինչը կը նշանակի, որ այդ գոյնին մէջ երեք հիմնական գոյներու պարունակութիւնները կը կազմեն՝ կարմիրինը՝ 1116=17, կանաչինը՝ 6416=100 եւ կապոյտինը՝ B416=180:
Քոտաւորման այս ձեւը անորով յարմար է, որ իւրաքանչիւր հիմնական գոյնի պարունակութիւնը կրնայ ներկայացուիլ մինչեւ FF16=255 հատ մակարդակներով։
Այլ Համակարգերու Անցումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տասնվեցորդային թիւի տասնային գրառմանն անցումը կ'արուի նոյն սկզբունքով, ինչպէս ատիկա կը կատարուի հաշուարկման միւս համակարգերուն մէջ, այսինքն՝ թիւը կը ներկայացուի հաշուարկման համակարգի հիմքի, տվեալ պարագային՝ 16-ի աճողական աստիճաններու եւ թիւի թուանշաններու արտադրեալի գումարի տեսքով, զորօրինակ, 2AF316 թիւի համար անհրաժեշտ է կատարել հետեւեալ գործողութիւնները՝
- 2AF316=(216 × 163) + (A16 × 162) + (F16 × 161) + (316 × 160)=(2 × 4096) + (10 × 256) + (15 × 16) + (3 × 1)=1099510:
Երկնիշայինին Անցումը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Համակարգիչներու մեծ մասը կը ձեռնածեն երկնիշային տուեալներով, սակայն ատիկա մարդուն համար դժուարութիւններ կը ստեղծէ անգամ համեմատաբար փոքր թիւի երկուային նիշերու մեծաքանակութիւնը: Քանի որ մարդոց մեծ մասին համար սովորական է տասնային համակարգը, առաւել դիւրին է երկնիշայինը տասնվեցայինի, քան տասնայինի փոխարկելը, քանի որ իւրաքանչիւր տասնվեցային նշանը կը փոխարկուի պիտերու ամբողջական քանակութեան (410):
Այս օրինակով 11112-ը կ'այլաւորուէ տասնայինի: Քանի որ երկնիշային թիւի իւրաքանչիւր դիրքին կրնայ ըլլայ 1 կամ 0, անոր արժէքը աւելի դիւրին է որոշել աջէն՝
- 00012 = 110
- 00102 = 210
- 01002 = 410
- 10002 = 810
Հետեւաբար՝
11112 | = 810 + 410 + 210 + 110 |
= 1510 |
Վարին օրինակը կը ցուցնէ երկնիշային թիւի փոխարկումը տասնայինի իւրաքանրիւր նիշը տասնային փոխարկելով եւ արդիւնքները գումարելով՝
010111101011010100102 | = 26214410 + 6553610 + 3276810 + 1638410 + 819210 + 204810 + 51210 + 25610 + 6410 + 1610 + 210 |
= 38792210 |
Ասոր հետ համեմատած, երկնիշայինէն անցումը կը կատարուի յուրաքանչիւր չորսական նիշերու փոխկերպումով եւ արդիւնքներու գոմարումով՝
010111101011010100102 | = | 0101 | 1110 | 1011 | 0101 | 00102 |
= | 5 | E | B | 5 | 216 | |
= | 5EB5216 |
Տասնվեցայինէ դէպի երկնիշայինի անցումը կը կատարուի նոյն եղանակով:
Տես նաեւ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]