Jump to content

Վարդուհի Վարդերեսեան

Վարդուհի Վարդերեսեան
Ծնած է 19 Մարտ 1928(1928-03-19)[1]
Ծննդավայր Պուխարեստ, Ռումանիա[1]
Մահացած է 24 Նոյեմբեր 2015(2015-11-24)[2][3] (87 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Ռումինիայի թագավորություն,  Խորհրդային Միութիւն և  Հայաստան
Ազգութիւն Հայ[1]
Մասնագիտութիւն դերասանուհի
Աշխատավայր Գիւմրիի Վարդան Աճեմեանի անուան պետական թատրոն[1] և Գաբրիէլ Սունդուկեանի անուան ակադեմական թատրոն
Ամուսին Գևորգ Աբաջյան?

Վարդուհի Վարդերեսեան (19 Մարտ 1928(1928-03-19)[1], Պուխարեստ, Ռումանիա[1] - 24 Նոյեմբեր 2015(2015-11-24)[2][3], Երեւան, Հայաստան [4]), հայ դերասանուհի, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։

ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ Գէորգ Ապաճեանի կինն է։

Ծնած է 1928 թուականի Մարտ 19-ին, Ռումանիոյ մայրաքաղաք Պուխարեստի մէջ։ Վարդուհին յաճախած է քաղաքին հայկական եկեղեցիին կից կառուցուած հայկական վարժարան, ուր ունեցած է նշանաւոր ուսուցիչներ, որոնք Հայաստանի Առաջին Հանրապետութեան փլուզումէն ետք Ռումանիա գաղթած հայ քաղաքական գործիչներ: Վարդուհին աշակերտը եղած է Վազգէն Ա. Կաթողիկոսին, ով ծնած էր Ռումանիա եւ 1937-1938 թուականներուն Պուխարեստի հայկական դպրոցին մէջ կը դասաւանդէր Ռումանիոյ աշխարհագրութիւն ու պատմութիւն[5]:

Յետագային Վարդուհի Վարդերեսեան կ՛ամուսնանայ դերասան, թատերագէտ Գէորգ Ապաճեանի հետ։ 1946 թուականին տեղափոխուած է Հայաստան։ Առաջին անգամ բեմ բարձրացած է Նուպարաշէնի ինքնագործ թատրոնին մէջ։ 1947 թուականին ընդունուած է Լենինականի (ներկայիս՝ Գիւմրի) դրամատիկական թատրոնին կից աշխատող արուեստանոցը եւ նոյն թուականէն սկսեալ դերեր ստանձնած է թատրոնին մէջ։

1958 թուականին տեղափոխուած է Երեւանի Սունդուկեանի անուան թատրոն։ Կերտած է բազմաթիւ դերեր թատրոնի մէջ՝ Շիրվանզադէի «Պատուի Համար»՝ Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»՝ Ռանեւսկայա, Դիւրենմաթի «Ծեր Տիկնոջ Այցը»՝ Քլերի Ցախնասեան, Սարոյեանի «Իմ Սիրտը Լեռներում»՝ Ջոնի, Շանթի «Հին Աստուածներ»՝ Իշխանուհի եւ այլն։ Խաղացած է նաեւ արեւմտահայ դերերու մէջ՝ «Պաղտասար Աղբար»՝ Անոյշ եւ այլն։ Նկարահանուած է «Պատուի Համար», «Մօր Սիրտը», «Ճանապարհ Դէպի կրկէս», «Հայրիկ», «Կարինէ» եւ այլ ֆիլմերու մէջ։ Հայաստանի Ազգային ռատիոյի ոսկէ ֆոնտին մէջ ունի աւելի քան 100 ձայնագրութիւն։ 1958 թուականէն սկսեալ նկարահանուած է հեռուստաներկայացումներու մէջ։ Ան եղած է առաջին հեռուստաներկայացումի դերասանուհիներէն մէկը։ 1985 թուականին հրաւիրուած է Սուրիոյ Հալէպ քաղաքի «Ադամեան» թատրոն, ուր արժանացած է ոսկէ մետալի։ Ստացած է բազմաթիւ պետական բարձրագոյն պատուոգիրներ, մրցանակներ, շնորհակալագրեր։ 1965 թուականին արժանացած է ՀԽՍՀ, 1988 թուականին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչումին։ 1995 թուականին պարգեւատրուած է Հ.Հ. «Մովսէս Խորենացի» մետալով, 2001 թուականին՝ Երեւանի պատուաւոր քաղաքացիի կոչումով, 2013 թուականին՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով[6]։

ՏարիՖիլմԴեր
1955Հասցէատիրոջ ՈրոնումներըԱրեւիկ
1956Պատուի ՀամարՄարգարիտ Էլիզբարովա
1957Մօր ՍիրտըՄարիամ
1959Թռիչք Անդունդի ՎրայովԳայանէ
1960Հիւսիսային ԾիածանՆունէ
1962Քայլերգլխաւոր դեր
1963Ճանապարհ Դէպի կրկեէՄարօ
1964Մսիօ Ժակը Եւ ՈւրիշներըԶարուհի
1967Կարինէփաստաբանի կին
1969Մորկանի խնամինՄագթաղ
1970Միջնորդ Տէր-ՊապանՓեփրոնիա
1972ՀայրիկՆուարդ, Յովսէփին կինը
1973Մհերի Արձակուրդային Արկածները
1979Երկնագոյն ԱռիւծԱնթառամ
1984Ճոն Արքայ (ֆիլմ-ներկայացում)թագուհի Էլիոնորա
2002Ճանապարհորդութիւն
  1. 1 2 3 4 5 6 Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1985. — հատոր 11. — է. 330–331.
  2. 1 2 https://news.am/arm/news/297993.html
  3. 1 2 Find A Grave — 1996.
  4. ↑ Մահացած է Վարդուհի Վարդերեսեանը
  5. ↑ «ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍԵԱՆ»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-08-ին։ արտագրուած է՝ 2018-10-21
  6. ↑ «Հայաստանի Հանրապետութեան շքանշանով եւ մետալներով պարգեւատրելու մասին»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-01-19-ին։ արտագրուած է՝ 2018-10-21

Արտաքին Յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Գրականութիւն Վարդուհի Վարդերեսեանի մասին

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]