Վանք գիւղ (Մարտակերտ)
Բնակավայր | |
---|---|
Վանք գիւղ | |
ազրպ.՝ Vəngli | |
Երկիր | Արցախ |
Շրջան | Մարտակերտ |
ԲԾՄ | 1031 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն եւ ազրպէյճաներէն |
Բնակչութիւն | 1280 մարդ (2005)[1] |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Վանք, գիւղ Արցախի Մարտակերտ շրջանին մէջ` կեդրոնէն 53 քմ հարաւ-արեւմուտք` 1100 մեթր բարձրութեան վրայ։ Տարածութիւնը՝ 2237 քառ.մ։ Բնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ եւ ծխախոտագործութեամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակոյթի տուն, ակումբ, հիւանդանոց եւ ծննդատուն։ Գիւղին արեւմտեան կողմը, բլուրին վրայ կը գտնուի Գանձասար վանքը (ԺԳ. դար, որմէ յառաջացած է գիւղին անունը), շրջակայքը՝ Իշխանաբերդը (Խոխանաբերդ), Թարխանաբերդը (ԺԲ. դար), Դարպասներ պալատ-ամրոցը (ԺԳ. դար), Պառաւաձորի զոյգ եկեղեցինըեր (ԺԳ. դար), Վաճառ գիւղաքաղաքը (ԺԲ.-ԺԳ. դարեր), Նատարին բերդը (ԺԳ. դար), Համամի եղցէն եւ այլ պատմական յուշարձաններ։
Վանք գիւղը Արցախեան պատերազմին ընթացքին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1988-ի վերջը Վանքին մէջ կազմաւորուած է կամաւորական ջոկատ մը, Սեպտեմբեր 1992-ին ջոկատին հիմքին վրայ ստեղծուած է գումարտակ մը, որ մասնակցած է գիւղին եւ Մարտակերտի Քաշաթաղի շրջաններու ինքնապաշտպանական եւ ազատագրական մարտերուն։ Վանք գիւղէն է նահատակ հրամանատար Յ. Յակոբեանը[2]։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ http://census.stat-nkr.am/nkr/1-1.pdf
- ↑ Ղարաբաղեան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 615-616։