Վանքուվըր
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Վանքուվըր | |||||
| |||||
|
| |||||
| Երկիր |
| ||||
| Նահանգ | Բրիտանական Կոլումբիա | ||||
| Mayor of Vancouver? | Ken Sim?[2] | ||||
| Օրէնսդրական մարմին | Vancouver City Council? | ||||
| Հիմնադրուած է՝ | 1886 | ||||
| Տարածութիւն | 115 քմ² | ||||
| ԲԾՄ | 2 մեթր | ||||
| Կլիմայ | Marine west coast climate? | ||||
| Պաշտօնական լեզու | անգլերէն | ||||
| Բնակչութիւն | 662 248 մարդ (2021)[3] | ||||
| Խտութիւն | 5335 մարդ/քմ² | ||||
| Ագլոմերացիա | 2 249 725 | ||||
| Կը գտնուի ափին | Ֆրեյզեր?, Burrard Inlet? և English Bay? | ||||
| Ժամային գօտի | UTC-8? և Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի? | ||||
| Հեռախօսային ցուցանիշ | 604, 778 և 236 | ||||
| Փոստային ցուցանիշ | V5K, V5L, V5M, V5N, V5P, V5R, V5S, V5T, V5V, V5W, V5X, V5Y, V5Z, V6A, V6B, V6C, V6E, V6G, V6H, V6J, V6K, V6L, V6M, V6N, V6P, V6R, V6S, V6T, V6Z, V7X և V7Y | ||||
| Անուանուած է | Ջորջ Վանկուվեր? | ||||
| Հիմնադիր | William Cornelius Van Horne? | ||||
| Պաշտօնական կայքէջ | vancouver.ca(անգլերէն) | ||||
Վանքուվըր, (անգլերէն՝ Vancouver), քաղաք եւ նաւահանգիստ Քանատայի արեւմտեան ափին, Բրիտանական Քոլումպիա նահանգի ամէնամեծ բնակավայրը Խաղաղական ովկիանոսի ափին եւ ըստ մեծութեան՝ երկրի ութերորդ քաղաքը։
Վանքուվըրի մէջ տեղի ունեցած են 2010 թուականի Ձմեռնային Ողիմպիական խաղերը։
2005 թուականին քաղաքը պարգեւատրուած է «Երկիր մոլորակի ամէնալաւ քաղաք» կոչումով։ Հիմնադրուած է 1886 թուականին։
Ստուգաբանութիւն[4]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքը իր անունը ստացած է Ճորճ Վանքուվըրէն (George Vancouver), որ 1792-ին հետազօտեց Պարարտ (Burrard Inlet) ծովածոցի ներքին նաւահանգիստը եւ զանազան վայրերու տուաւ բրիտանական անուններ: «Վանքուվըր» ազգանունը ինքնին յառաջացած է հոլանտական «van Coevorden» ձեւէն, որ կը նշանակէ Նետերլանտներու Քուվորտըն քաղաքէն սերած անձ: Հետազօտողին նախնիները Անգլիա եկած էին «Քուվորտընէն», որն ալ հիմք հանդիսացած է այն անուան, որ ի վերջոյ դարձաւ «Վանքուվըր»:
Տեղաբնիկ Սքուոմիշ (Squamish) ժողովուրդը, որ կը բնակի Բրիտանական Քոլոմպիոյ հարաւ-արեւմտեան շրջանին մէջ (ներառեալ այս քաղաքը), վայրը անուանած էր K'emk'emeláy̓, որ կը նշանակէ «շատ մը թխկիներու վայր»: Ասիկա սկզբնապէս վերոյիշեալ ժողովուրդին կողմէ բնակեցուած գիւղի մը անունն էր, ուր Էտուարտ Սթեմփի կողմէ հիմնուեցաւ սղոցարան մը՝ իբրեւ բրիտանական բնակավայրի հիմնաքարերէն մէկը, որ յետագային դարձաւ Վանքուվըրի մաս:
Մասքուիմ (Musqueam) ժողովուրդին կողմէ խօսուող hən̓q̓əmin̓əm̓ լեզուին մէջ (Հալքոմելեմի ստորին հոսանքի բարբառը) Վանքուվըրի համար յատուկ եզրոյթ մը գոյութիւն չունի: Փոխարէնը, գոյութիւն ունէին անուններ յատուկ գիւղերու եւ բնապատկերային առանձնայատկութիւններու համար, զորս ժողովուրդը մօտէն կը ճանչնար ներկայիս Վանքուվըրի տարածքին մէջ, ի տարբերութիւն աւելի մեծ աշխարհագրական տարածքներու: Այն շրջանը, ուր ներկայիս կը գտնուի Վանքուվըրը, Սթոլօ (Stó꞉lō) ժողովուրդին կողմէ (Հալքոմելեմի վերին հոսանքի բարբառով) կը կոչուէր Lhq’á:lets, որ կը նշանակէ «լայն՝ յատակը կամ վերջաւորութեան»: Հալքոմելեմի կղզիի բարբառով խօսողները Վանքուվըրի շրջանը կը կոչէին sqwx̌wam̓ush կամ skwóm̓esh՝ ակնարկելով Սքուոմիշ ժողովուրդին, կամ ալ Pankúpe7, որ անգլերէն «Vancouver» բառին հնչիւնական տառադարձութիւնն է:
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://globalnews.ca/news/9197530/vancouver-new-mayor-ken-sim/
- 1 2 Կանադայի մարդահամար (2021)
- ↑ https://en.wikipedia.org/wiki/Vancouver
- ↑ Canada 2011 Census
- ↑ վիճակագրական ծառայութիւն Գանատայի մէջ http://www12.statcan.gc.ca/census-recensement/2016/dp-pd/prof/details/page.cfm?Lang=E&Geo1=CSD&Geo2=PR&Code2=01&Data=Count&SearchType=Begins&SearchPR=01&TABID=1&B1=All&Code1=5915022&SearchText=vancouver
| ||||||||||||||||||