Վահրամ Կէորկով
Վահրամ Կէորկով | |
---|---|
| |
Ծնած է | 1 Յուլիս 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Փեաթիկորսք, Սթավրոփոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Ռուսիա |
Մայրենի լեզու | ռուսերէն |
Ուսումնավայր |
Փիդիկորսքի օտար լեզուներու ուսումնարան Ռուսաստանի թատերական արուեստի համալսարան |
Մասնագիտութիւն | դերասան, գրագէտ, լրագրող, բեմադրիչ, բեմադրող ռեժիսոր |
Վահրամ Պորիս Կէորկով (1 Յուլիս 1938, Փեաթիկորսք, Սթավրոփոլի երկրամաս, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն), գրող, բեմադրիչ, դերասան եւ լրագրող։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վահրամ Կէորկով, ծնած է 1938 թուականին Փեաթիկորսք քաղաքին մէջ։ Աւարտած է Փեաթիկորսքի պետական մանկավարժական հիմնարկի բանասիրական բաժինը եւ Ա․ Լունաչարսկիի անուան ԳԻՏԻՍ թատերական արուեստի համալսարանի բեմադրիչի բաժինը։
Աշխատած է հեռուստատեսութեան մէջ (բազում հեռուստահաղորդումներու[1] եւ հեռուստաֆիլմերու բեմադրիչ է, ինչպէս նաեւ 1970-ական թուականներուն վարած է «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստածրագիրը) եւ էստրադայի մէջ։ 2005 թուականին ՌԴ Գրողներու միութեան Մոսկուայի բաժնին մէջ լոյս տեսած է անոր «Ժամանակներու միահիւսումը» գիրքը։ «Մեր փողոցը» գրական ամենամսեայ ամսագրի մշտական հեղինակն է։ Հրատարակուած ստեղծագործութիւններու շարքին են «Վիսոցկին, Վերտիցկին․․․ եւ երկար գիշերը» (պատմուածք), «Հեռուստացոյցի էկրանին» (պատմուածք) եւ այլն։ 2008 թուականին գրող Եուրի Կուվալդինի «Կնիժնի սադ» հրատարակչութեան մէջ լոյս տեսաւ պատմվածքների, էսսեների եւ աւանդապատումներու «Романы бахт» գիրքը։ 2009 թուականին Եուրի Կուվալդինը հրատարակեց Վահրամ Կէորկովի աւանդապատումներու եւ պատմուածքներու նոր գիրքը՝ «Կեանքի էլիքսիր»։
Ֆիլմագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բեմադրիչ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիւ | Ֆիլմ |
---|---|
2006 | Հուրի Կուվալդին․ կեանքը տեքստի մէջ |
1980 | Ժամանակին գերի |
1979 | Այն կողմ, ուր քամի է |
1975 | Չինչրակա |
1975 | Սուսերով տղան |
1974 | Արկածը չյաջողեցաւ |
1973 | Ներկայացումը սկսաւ |
1973 | Մոսկուեան արձակուրդներ |
1973 | Անտեսանելի Դիմկան |
1973 | Մեծ դաւադիրը |
1972 | Հեքիաթ չորս երկւորեակներու մասին |
1967 | Ուրախ ձկնորսները |
1966 | Մեծ մրցավազքեր |
1965 | Նկարիչ քաղաքացին |
1965 | Ճանապարհորդութիւն դէպի լեգենդ |
1965 | Առատութեան բանալին |
1965 | Город в краю нарзанов |
1963 | Գազակները վերադարձան |
Դերերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1954 | Ուղիղ տասներկուքին |