Վալերի Շումաքով
Արտաքին տեսք
| Վալերի Շումաքով | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 9 Նոյեմբեր 1931 |
| Ծննդավայր | Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն |
| Մահացած է | 27 Յունուար 2008 (76 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոսկուա, Ռուսիա |
| Քաղաքացիութիւն |
|
| Ուսումնավայր | Մոսկուայի Ի. Սեչենովի անուան առաջին պետական բժշկական համալսարան |
| Կոչում | Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամներ? և փրոֆէսոր |
| Մասնագիտութիւն | վիրաբուժ, բժիշկ, transplant surgeon և համալսարանի դասախօս |
| Աշխատավայր | Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ? |
| Անդամութիւն | Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա |
Վալերի Իվանովիչ Շումաքով (ռուս.՝ Валерий Иванович Шумаков, 9 Նոյեմբեր 1931, Մոսկուա, ՌԽՖՍՀ, Խորհրդային Միութիւն - 27 Յունուար 2008, Մոսկուա, Ռուսիա) ռուս վիրաբոյժ եւ փոխպատուաստող։
Ռուսաստանի մէջ եղած է արհեստական մարնանդամի վիրահատութեան յառաջամարտիկը:
Շումաքով իր բժշկական ասպարէզը սկսած է ուսումնասիրելով արեան հոսքը սիրտի բնածին խանգարումներու վիրահատութիւններու ատեն։
Ան Ռուսաստանի մէջ արհեստական մարմնանդամներու բժշկական գիտահետազօտական հիմնարկը ղեկավարած է աւելի քան 30 տարի (1974-էն):
Ան Ռուսաստանի առաջին բժիշկն էր, որ յաջողութեամբ փոխպատուաստած է լեարդ, սիրտ եւ վահանաձեւ գեղձ:
Վալերի Շումաքով գրած է աւելի քան 20 գիրք եւ 450 գիտական հրապարակում[1]։
Պատիւներ Եւ Մրցանակներ[2]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սոցիալիսթ Աշխատանքի Հերոս (26 Դեկտեմբեր 1990) - Սովետական փոխպատուաստման (transplantation) զարգացման եւ գործնական կիրառման, բեղմնաւոր գիտական ու ընկերային գործունէութեան մէջ ունեցած ակնառու աւանդի համար։
- Սուրբ Անդրէասի Շքանշան (3 Նոյեմբեր 2001) - Առողջապահութեան եւ բժշկական գիտութեան բնագաւառին մէջ ակնառու ձեռքբերումներուն համար։
- Հայրենիքին Մատուցած Ծառայութիւններու Համար Շքանշան.
- 2-րդ Դաս (12 Ապրիլ 1999) - Ազգային փոխպատուաստման հաստատման եւ արհեստական օրկաններու կլինիքական գործնականութեան մէջ ներդրման, բեղմնաւոր գիտական եւ ընկերային գործունէութեան համար։
- 3-րդ Դաս (20 Մարտ 1995) - Առողջապահութեան եւ բժշկական գիտութեան մէջ ակնառու ձեռքբերումներուն, փոխպատուաստման եւ արհեստական օրկաններու մէջ ունեցած յառաջընթացներուն համար։
- Լենինի Շքանշան (1990)
- Մետալ «Ի Յիշատակ Մոսկուայի 850-րդ Տարեդարձին» (1997)
- ՌՍՖՍՀ-ի Պատուաւոր Գիւտարար (1978)
- ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1971)
- Ռուսական Դաշնութեան Գիտութեան Եւ Թեքնոլոճիայի Դափնեկիր (1997)
- Մոսկուայի Պատուաւոր Քաղաքացի (1997)
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Վալերի Իվանովիչ Շումաքով
- ↑ (անգլերեն) Valery Shumakov, 2025-10-23, https://en.wikipedia.org/w/index.php?title=Valery_Shumakov&oldid=1318363037, վերցված է 2025-11-22