Ս. Հոգեգալուստ եկեղեցի (Թրիփոլի)
Երկիր | Լիբանան Կաղապար:Country data Լիբանան |
---|---|
կրօնադաւանանք | Առաքելական |
Կարգավիճակ | Կը գործէ |
Ս. Հոգեգալուստ եկեղեցի (Թրիփոլի), Թրիփոլի, Լիբանան
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թրիփոլիի մէջ եկեղեցական արարողութիւնները սկզբնական շրջանին կատարուեցան յոյներու կողմէ տրամադրուած «Մար Էլիաս» եկեղեցւոյ մէջ, կատարողութեամբ Արժ․ Տ․ Խորէն Քհնյ Գույումճեանի։ Հետագային կառուցուեցաւ Ս. Աստուածածին տախտակաշէն ու թիթեղածածկ եկեղեցին, Արժ. Տ. Բաբգէն Քհնյ. Յակոբեանի նախաձեռնութեամբ։
1962-ին աւարտեցաւ նոր եւ քարաշէն եկեղեցւոյ շինութիւնը, բարերարութեամբ Գալուստ Կիւլպէնկեանին, եւ եկեղեցին կոչուեցաւ Ս. Հոգեգալուստ եկեղեցի։ Եկեղեցւոյ օրհնութիւնն ու օծումը տեղի ունեցաւ 3 Յունիս 1962-ին, հանդիսապետութեամբ Լիբանանի Թեմի Առաջնորդ Խորէն Արք. Բարոյեանի։
Եկեղեցւոյ հոգեւոր հովիւներն են՝
Տ. Խորէն Քհնյ. Գույումճեան Տ. Խաչատուր Ծ. Վրդ. Ղազարեան Տ. Բաբգէն Քհնյ. Յակոբեան Տ. Փառէն Ծ. Վրդ. Մելքոնեան Տ. Յակոբ Քհնյ. Պոյաճեան Տ. Բաբգէն Քհնյ. Յակոբեան Տ. Յուսիկ Քհնյ. Այանեան Տ. Ղեւոնդ Ա. Քհնյ. Յովսէփեան Տ. Մովսէս Քհնյ. Շրիկեան Տ. Ասպետ Քհնյ. Տեմիրճեան Տ. Վազգէն Քհնյ. Նարկիզեան Տ. Նարեկ Քհնյ. Շրիկեան Տ. Պարգեւ Քհնյ. Յովհանէսեան Տ. Ղեւոնդ Քհնյ. Տօնիկեան Տ․ Ռուբէն Քհնյ․ Միսիրեան (Այժմու Հոգեւոր հովիւ)։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ս․ Աստուածածին Եկեղեցի, (Նոր Ատանա)
- Ս. Յովհաննու Կարապետ եկեղեցի (Հայաշէն)
- Ս. Նշան Մայր Եկեղեցի (Զոքաք Պլաթ)
- Ս. Պօղոս Եկեղեցի (Այնճար)
- Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի (Զահլէ)
- Ս. Յակոբ Եկեղեցի (Էշրէֆիէ)